Շաղկապ
Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Համադասական՝ և, բայց, սակայն, նաև։
Ստորադասական՝ որովհետև, քանզի, եթե, թեև, քանի որ, որպեսզի։
2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե ես շատ սիրեի անձրևը, ես ավելի հաճախ դուրս կգայի այդ եղանակին։
Մենք պիտի սպասենք մինչև անձրևը դադարի, որպեսզի կարողանանք դուրս գնալ։
Ես չեմ գնացել առավոտյան վազքի, որովհետև առավոտյան անձրևում էր։
Ես անձրևի ժամանակ զբոսնում էի, սակայն սկսեց փոթորիկ։
Անձրև խոնավեցրեց ծառերը, իսկ ծառերը ավելի փարթամ դարձան։
3. Ձևաբանական վերլուծության ենթարկել հետևյալ նախադասությունները՝ յուրաքնաչյուր բառի համար գրելով դրա ձևաբանական հատկանիշները։
Օրինակ՝ փակեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ
Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։
Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։
Հանկարծ-Ձևի, ժամանակի մակբայ։
Տեսավ-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Նրան-Անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ։
Ցնցվեց-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Ոստյուն-գոյական, ուղղական հոլով
Արեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Դեպի-Կապ
Ետ-տեղի մակբայ
Բայց-Համադասական շաղկապ
Մի-Քանակական թվական
Կրակված-Հարակատար դերբայ
Ձեռք-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ
Փակեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Հնձանի-Գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Դռնակը-Գոյական, Հայացական հալով, եզակի թիվ
Նստել էր-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ու-Համադասական շաղկապ
Միտք-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ
Անում էր-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ականջը-գոյական, հայցական հոլով, եզակի թիվ
Սիմինդրի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Տերևների-գոյական, սեռական հոլով, հոգնակի թիվ
Խշշոցին-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ։
Շուտով-Ժամանակի մակբայ
Կիջնի-Դիմավոր բայ, ենթադրական եղանակ, անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ձմեռ-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ։
և-Համադասական շաղկապ
Ո՞վ-Հարցական դերանուն
Գիտի-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Բացվող-Ենթակայական դերբայ
Գարնանը-գոյական, հայցական հոլով
Նորից-Ժամանակի մակբայ
Պիտի բանա-Հարկադրական եղանակ, երրորդ դեմք, ապառնի
Ի՞նքը-Անձնական դերանուն
Այգու-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Դուռը-գոյական, հայացական հոլով, եզակի թիվ
Թե-Համադասայան շաղկապ
Ուրիշ-Անորոշ դերանուն