Քիթը։ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու
Նա շատ հարգված ատամնաբույժ էրքառասուն քանի տարեկան, աղջիկը համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացիմեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ:
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց. – Ո՞ւր ես գնում: – Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի: – Բայց այդ քթո՞վ: – Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նաառանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է:
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտքնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու: – Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը: – Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը: – Բայց ինչո՞ւ: – Իսկ ինչո՞ւ ոչ: Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով: – Հայրի՛կ: – Այո, աղջիկս: – Կարո՞ղ ենք զրուցել: – Իհարկե կարող ենք: – Այդ քո քթի մասին: – Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում: – Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞: – Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել: – Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի: – Չունի, որովհետև չի ուզում: – Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ: – Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում, որ մի բան փոխվել է: – Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը: – Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել: – Բայց, բայց… – Աղջիկս… – Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես: Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել: – Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է:
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո, — ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք:
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:
Առաջադրանքներ
Ա) Ձեր կարծիքով, ո՞ր կետերն են համապատասխանում պատմվածքին, որոնք՝ ոչ: Ձեր պատասխանները հիմնավորե՛ք:
«Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների» մարդը տարօրինակ բան չի կարող անել:
Պատմվածքում ատամնաբույժը, ով առաջվա մարդն էր լուրջ և զուսպ, որոշում է կրել քիթ, որը իրեն առանձնացնում է մյուսներից և համարվում է տարօրինակ։ Սա ցույց է տալիս, որ, անկախ այն հանգամանքից, թե որքան լուրջ և զուսպ մարդ է եղել նախկինում, նա կարող է անել տարօրինակ ու անսպասելի բաներ։
Հասարակական կարծիքը չի կարող որոշիչ լինել մարդկանց հարաբերություններում:
Հաշվի առնելով այն փաստը, որ պատմվածքում ատամնաբույժը կորցնում է իր ընտանիքը և հաճախորդներին, կարելի է ասել, որ ըստ պատմվածքի հասարակական կարծիքը ունի մեծ ազդեցություն նրա կյանքում։ Նրա հարևանները, ընտանիքի անդամները, և նույնիսկ աշխատակիցները ուշադրություն են դարձնում նրա քթին սկսելով կարծել, որ նա խելագարվել է։ Սա ցույց է տալիս, որ հասարակական կարծիքը, մանավանդ երբ վերաբերում է արտաքին տեսքին, կարող է մեծ ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա։
Հասարակությունն ընդունում է անհատին ըստ իր արժանիքների, ոչ ըստ իր արտաքին տեսքի:
Պատմվածքը հերքում է այս պնդումը։ Դնովի քթով մարդը, ով նախկինում շատ լավ ատամնաբույժ էր, հանդիպում է ընտանիքի, ընկերների, հարևանների, ընկերների և բոլոր բոլորի տարօրինակ հայացքներին։ Նրա փոփոխությունը ոչ միայն փոխում է իր մարդկային կերպարն, այլև հասարակությունը չի ընդունում նրան այնպիսին, ինչպիսին նա եղել էր։ Հերոսը պատմվածում պնդում էր, որ նա նույնն է մնացել, նույ հայրը, ամուսինը, հարևանը, ընկերը։
Ընտանիքը սիրում և ընդունում է ընտանիքի անդամին այնպիսին, ինչպիսին նա կա:
Պատմվածքում ընտանիքի անդամները չեն ընդունում ատամնաբույժի դնովի քիթը կրելու որոշումը։ Կինը և դուստրը հոգնում են նրանից և չեն կարողանում աջակցել։ Նրանք նույնիսկ կարծում են, որ նա խելագարվել է։ Այսպիսով, ընտանիքը, փոխարենն ընդունելու նրան, իր կամքը փորձում է պարտադրել։
Ընտանիքի հայրը հանուն իր ընտանիքի դեմ է գնում իր սկզբունքներին:
Պատմվածքում ընտանիքի հայր՝ ատամնաբույժը, չի գնում իր սկզբունքներին դեմ։ Նա հպարտ է իր նոր քթի հանդեպ և շարունակելու է այն կրել, չնայած ընտանիքի և հասարակության հայացքներին։
Բ) Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին.
«Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:
Սկզբունքի հարց ասելով հերոսը փորձում է ասել, որ նրա համար սա այլևս ոչ թե արտաքին տեսքի փոփոխության հարց է, այլ մի հարց, որը կապված է անձնական ազատության, ինքնորոշման ու հասարակական ընդունելիության հետ։ Նա համոզված է, որ եթե մարդիկ չեն ընդունում իր որոշումը, ապա դա միայն նրանց խնդիրն է։ Հերոսը կարծում եմ ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ նա այլևս չի ընդունում արտաքին ազդեցությունները և դեմ չի կանգնում իր սկզբունքին անկախ թե դա որքանով կհանգեցնի շրջապատի հետ շփմանը։