Ըստ կազմության քանի՞ տեսակ են լինում շաղկապները։ Շաղկապները ըստ կազմության լինում են համադասական և ստորադասական։ Համադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ: Ստորադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
2. Քանի՞ տեսակ են լինում կապերն ըստ կազմության։ Կապերն ըստ կազմության լինում են պարզ և բարդ։
3. Ստորադասական շաղկապներ։ Դրանց կիրառությունը։ Օրինակներ։ Ստորադասական շաղկապները՝ Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, քանի որ։ Ստորադասական՝ կոչվում են այն շաղկապները, որոնք երկրորդական նախադասությունը շաղկապում են գլխավոր նախադասությանը:
4. Ձայնարկություն, քանի՞ տեսակ են լինում ձայնարկությունները։ Ձայնարկությունները բաժանվում են երկու խմբի զգացմունք արտահայտող, կամային վերաբերմունք արտահայտող։
5. Ո՞ր բառերն են կոչվում վերաբերական և քանի՞ տեսակ են լինում։ Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։ Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։ Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։
6. Ո՞ր Հայ բանաստեղծն է։ Ինչպե՞ս են նրան անվանում։ Իսկական ազգանունը։ Պետրոս Դուրյան
7. Ի՞նչ առնչություններ ունեն կապերն ու շաղկապները։ Նախադասություններում և արտահայտություններում բառերի միջև կապեր ստեղծելու համար, չնայած նրանք տարբեր ձևերի և կատեգորիաների մեջ կարող են հայտնվել։
8. Դեմ և մոտ բառերը կիրառիր նախադասություններում մի դեպքում, որպես կապ, մյուս դեպքում որպես մակբայ։ Նա պատրաստվում է աշխատել իմ թիմի դեմ: Կապ Նա կանգնած էր ինձ դեմ՝ մի փոքր սրտնեղած: Շաղկապ Նա մոտ է եղել բոլոր խնդիրներին, որոնց դիմել է։ Կապ Ես քայլում էի մոտ դեպի տուն։ Շաղկապ
9. Ո՞րն է կոչվում կապ, քանի՞ տեսակ են լինում կապերն ըստ դիրքի։ Կապ, նյութական իմաստից զուրկ, քերականական զանազան հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Ներքին կապեր՝ կապերը, որոնք վերագրում են նախադասության անդամների միջև միավորումներ, առանց դրսևորվելու՝ նախադասության կառուցվածքում։ Դրսային կապեր՝ այս կապերը համակցում են տարբեր նախադասություններ կամ բաղադրիչներ, երբ պետք է փոխանցվի մեկ ամբողջական միտք։
10. Համադասական շաղկապների կիրառությունը։ Բերեք օրինակներ։ Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։
11. Ի՞նչ է շաղկապը։ Քանի՞ տեսակ են լինում շաղկապները։ Նախադասությունները կամ նախադասության անդաները իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ: Լինում են երկու տեսակ համադասական և ստորադասական։
12. Ո՞րն է կոչվում մակբայ։ Մակբայների ի՞նչ տեսակներ կան։ Հայերենի այն խոսքի մասը, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը կոչվում է մակբայ: Տեղի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման տեղը: Հայերենի տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղիցգյուղ, քաղաքիցքաղաք, երկրիցերկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն: Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը: Դրանք են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն: Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն: Չափ ու քանակը ցույց է տալիս գործողության կատարման չափը ու քանակը: Դրանք են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:
13. Երկու կրկնադիր շաղկապներով կազմեք նախադասություն։ Կամ դու կգաս մեզ հյուր, կամ ես ձեզ։
15. Ձևի մակբայները ցույց են տալիս․․․։ Բերեք օրինակներ, կազմեք նախադասություն։ Ձևի մակբայը ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Դրանք են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:
16. Ի՞նչ գիտեք կապերի հոլվառության մասին։ Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։
17. Ո՞վ է նկարում։ Ի՞նչ է իսկական անուն ազգանունը։ Ի՞նչ գիտեք գրական անվան մասին։ Միքայել Հովհաննիսյան։ Նար-Դոս
18. Շաղկապների հետ կապված ի՞նչ կետադրություն կա։
19․ Մակբայերն ըստ կազմության քանի՞ տեսակ են լինում։ Պարզ ու ածանցավոր։
20. Ո՞ր վերաբերականներն են տրոհվում։ Որ, ով, ինչ, որքան։