Տեքստային աշխատանք

  1. Արտագրիր տեքստը՝ լրացնելով բաց թողած տառերը, և կետադրիր։
  2. Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր արմատի անհնչյունափոխ տարբերակը։
    Պարսպի-պարիսպ
    Սրտապատառ-սիրտ
    Սրախողխող-սուր
  3. Գտիր մեկական անկատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ և վաղակատար անցյալ ժամանակաձևերի բայեր։
    Անկատար ներկա-նվաճում է
    Անկատար անցյալ-սլանում էին
    Անցյալ կատարյալ-հրամայեց
    Վաղակատար անցյալ-հոգնել էր
  4. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
    Հնազանդեցնելով-անորոշ դերբայ, գործիական հոլով
    Պաշարելով-անորոշ դերբայ, գործիական հոլով
    Մոտեցնել-անորոշ դերբայ
    Պաշտպանվելով-անորոշ դերբայ, գործիական հոլով
    Հանելով-անորոշ դերբայ, գործիական հոլով
    Մատնելով-անորոշ դերբայ, գործիական հոլով
    Չլսված-հարակատար դերբայ
    Չտեսնված-հարակատար դերբայ
  5. Գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
    Որովհետև-ստորադասական
    Ու-համադասական
    Ուստի-ստորադասական
    Բայց-համադասական
  6. Գտիր վերաբերականները։
    Անգամ-սաստկական վերաբերական

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ  ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան՝ զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից, սկսեց կառչելով մագլցել։

Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը՝ հնդիկների մի մասին սրախոխող արեց՝ խուճապի մատնելով մյուսների։ Ասես իր զինվորներից լքված՝ նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից  արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։

Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված, ու չտեսնված անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։