- Լրացնել բաց թողնված տառը, տառակապակցությունը.
Սփրթնեց, վերջին, մխրճվել, շփոթված, ընկրկեց, ուխտադրուժ, հուժկու, ոգելից, պոռթկալ:
- Փակագծերում տրված բառերը համապատասխան փոփոխություններով տեղադրել նախադասության մեջ:
/բու,ես, ընտելանալ,սարսափել/
Մենք կամաց-կամաց ընտելացանք գիշերվա տիրակալի ` բվի կռնչոցին, և այն ինձ այլևս չէր սարսափեցնում:
- Որոշել բայի եղանակները:
Կանգնող-Ենթակայական դերբայ։
Կանգնում եմ-Սահմանական եղանակ, Անկատար ներկա։
Կանգնիր-Հրամայակ եղանակ։
Կանգնեմ-Ըղձական եղանակ, Ապառնի։
Կանգնում է-Սահմանական եղանակ, Անկատար ներկա։
Կանգնելու եմ-Սահմանական եղանակ, Ապակատար ներկա։
Կանգնել եմ-Սահմանական եղանակ- Վաղակատար ներկա։
Պիտի կանգնեմ-Հարկադրական եղանակ, Ապառնի։
Չկանգնեցի-Սահմանական եղանակ, Անցյալ կատարյալ։
Կանգնած-Հարակատար դերբայ։
- Վերլուծել ձևաբանորեն:
Դեղնաշող արեգակը սրթսրթում էր ամպերի կեղտագույն կարկատանների մեջ:
Դեղնաշող-Որակական ածական։
Արեգակը-Իրանիշ գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ։
Սրթսրթում էր-Սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Ամպերի-Իրանիշ գոյական, սեռական հոլով, հոգնակի թիվ։
Կեղտագույն-Որակական ածական։
Կարկատանների մեջ-Իրանիշ գոյական, ներգոյական հոլով, հոգնակի թիվ։
- Որո՞նք են հայերենի 10 խոսքի մասերը․ գրել ըստ տեսակների:
Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։
- Արտահայտել մեկ բառով:
Ջերմության չափ, մեծ միտք ունեցող, առյուծի սիրտ, փայտ փորող, բարձր հարկ:
Ջերմաչափ, մեծամիտ, առյուծասիրտ, փայտփորիկ, բարձրահարկ։
7. Ընտրել ճիշտ բառը:
Այդ հանրախանութում վաճառվում են և հնաոճ, և/նորաոճ, նոր ոճ ունեցող/ իրեր։
8. Տրված նախադասության առանձնացված բառերի ձևաբանական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը։
Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ, ինչպես ճկուն սուսեր:
Նույնիսկ / մակբայ , վերաբերական, ածական։
Հաստաբուն / որակական ածական, ձևի մակբայ , հարաբերական, ածական։
Խոնարհվում էր / սահմանական եղանակ , ըղձական եղանակ , հարկադրական եղանակ
Ճկուն / ենթակայական դերբայ , որակական ածական , ձևի մակբայ
Առաջ /կապ , դերանուն , մակբայ/
9. Ընդգծել ա խոնարհման բայերը։
Վխտացող, անսալ, կխայթի, ծորալիս, խոկում է, խոսող, հոգացել, որսա, գողացել, որսացել, տված, փղձկում է, աղացած, թիկնած, առած։
10.Խմբավորել դերանունները:
Ինձնից, քեզանից, սույնով, նույնպես, իրենով, քեզ,այն,սրա,մեկմեկու, ողջ, ի՞նչ, ո՞վ, քանիերորդ,ինչպե՞ս, ուրիշի, մի քանիսից,համայն, ամեն մի, ես, ոչ մի։
| Անձնական | Ցուցական | Փոխադարձ | Հարցական | Հարաբերական | Որոշյալ | Անորոշ | Ժխտական |
| Ինձնից | Սույն | մեկմեկու | Ի՞նչ | քանիերորդ | Ողջ | ուրիշի | ոչ մի |
| Քեզանից | Նույնպես | Ո՞վ | համայն | մի քանիսից | |||
| Իրենով | այն | Ինչպե՞ս | ամեն մի | ||||
| քեզ ես | սրա |











