ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ
Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։
Գործնական աշխատանք 1
Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար-Զգացական
Արդարև-Հաստատական
Անշուշտ-Հաստատական
Միայն-Սահմանափակման
Ահավասիկ-Ցուցական
Ի դեպ-Զիջական
Անպատճառ-Հաստատական
Ահա-Ցուցական
Անպայման-Հաստատական
Իսկապես-Հաստատական
Իրոք-Հաստատական
Հիրավի-Հաստատական
Ո՛չ-Ժխտական
Չէ՛-ժխտական
Գուցե-Երկբայական
Երևի-Երկբայական
Իմիջիայլոց-Զիջական
Թերևս-Երկբայական
Կարծեմ-Երկբայական
Կարծես-Երկբայական
Միգուցե-Երկբայական
Այնուամենայնիվ-Զիջական
Մի՞թե-Երկբայական
Արդյոք-Երկբայական
Երանի-Զգացական
Ցավոք-Զգացական
Նույնիսկ-Զգացական
Մանավանդ-Զգացական
Մինչև-Զգացական
Իսկ-Զգացական
Գեթ-Սահմանափակման
Լոկ-Սահմանափակման
Գոնե-Սահմանափակման
Կարծես թե-Երկբայական
Սոսկ-Սահմանափակման
Միայն թե-Սահմանափակման
Անկասկած-Հաստատական
Հապա-Կամային
Մի-Կամային
Համենայն դեպս-Զիջական
Այսուհանդերձ-Զիջական։
Գործնական աշխատանք 2
Ձևաբանորեն վերլուծել նախադասությունները։
Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։
Գարնանային-Հարաբերական ածական։
Առավոտը-Իրանիշ գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, -վա արտաքին հոլովում։
Խոստանում էր-Սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Պայծառ-Որականան ածական։
և-Շաղկապ։
Արևոտ-Որակական ածական։
Օր-Հայացական հոլով, իրանիշ գոյական, եզակի թիվ, -վա արտաքին հոլովում։
Կուշտ-Որակական ածական։
Կերած-Անդեմ բայ, հարակատար դերբայ
Մեր-Անձնական դերանուն, հոգնակի թիվ, սեռական հոլով։
Ձիերը-Իրանիշ գոյական, ուղղական հոլով, հոգնակի թիվ, -ու արտաքին հոլովում։
Արագ-Ձևի մակբայ։
Քայլերով-Գոյական, գործիական հոլով, հոգնակի թիվ, -ի արտաքին հոլովում։
Բարձրանում էին-Բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, հոգնակի թիվ, երրորդ դեմք։
Քարոտ-Որակական ածական։
Արահետը-Իրանիշ գոյական, հայցական հոլով, եզակի թիվ, -ի արտաքին հոլովում։
Ամեն-Որոշյալ դերանուն։
Քայլափոխին-Իրանիշ գոյական, տրական հոլով, եզակի թիվ, -ի արտաքին հոլովում։
Փնչում էին-Բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, հոգնակի թիվ, երրորդ դեմք։
Քրտինքից-Իրանիշ գոյական, բացառական հոլով, եզակի թիվ, -ի արտաքին հոլովում։
Խոնավացել էր-Բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Ձիերի-Իրանիշ գոյական, սեռական հոլով, հոգնակի թիվ, -ու արտաքին հոլովում։
Մուգ, կապույտ-Որակական ածական։
Վիզը-Իրանիշ գոյական, հայցական հոլով, եզակի թիվ, -ի արտաքին հոլովում։