Գործնական Քերականություն

1.Լրացնել բաց թողնված տառը, տառակապակցությունը:                                                             Լուս-նկա, ու-արկեց, վա-վ-ուն, ար-շիռ, անուր-, նախ-րյակ, դ-խեմ, խ-ճիթ, հեծ-լ:  

Լուսնկա, ուղարկեց, վառվռուն, արբշիռ, անուրջ, նախօրյակ, դժխեմ, խրճիթ, հեծել։

2.Փակագծերում տրված բառերը համապատասխան փոփոխություններով  տեղադրել նախադասության մեջ:

/խամրել, մարմրել, աչք , խորք/                       

 Մարմրած ու տխուր էին պառավի աչքերը, բայց դրանց խորքում չարաճճի ժպիտի խամրած կայծեր կային:  

3.Կազմել հոգնակին:  Տրամաչափ,պաստառ,ճամփեզր,բանաձև,սվին,կղմինդր,հարս,լսափող,ծվեն,գանձարկղ:                    
Տրամաչափեր, պաստառներ, ճամփեզրեր, սվիններ, կղմինդրեր, հարսներ, լսափողներ, ծվեններ, գանձարկղեր։

4. Տրված նախադասության առանձնացված բառերի ձևաբանական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը:                                                                                                                 Արևը քամում էր մգլած տերևներով հագեցած մածուցիկ տիղմը :  
արևը  / հատուկ գոյական , հասարակ գոյական , որակական ածական /                                             մգլած   / որակական ածական , գոյական , հարակատար դերբայ  /                                                    քամում  էր  /  ներկա ժամանակ   , անցյալ ժամանակ ,  ապակատար ժամանակ  /     
տիղմը / ուղղական հոլով , հայցական հոլով , ներգոյոկան հոլով /                                                  մածուցիկ  /ածական , դերանուն մակբայ/  

5.Որոշել բայի եղանակները:

Թռչելիս, թռչում եմ, չեմ թռչի, չէի թռչում, թռչելուէի, թռա, թռիր, թռանք, կթռչեմ, թռչելու։   
Թռչելիս-Անդեմ բայ
Թռչում եմ-Սահմանական եղանակ
Չեմ թռչի-Ենթադրական եղանակ
Չէի թռչում-Սահմանական եղանակ
Թռչելու էի-Սահմանական եղանակ
Թռա-Սահմանական եղանակ
Թռիր-հրամայական եղանակ
Թռանք-Սահմանական եղանակ
Կթռչեմ-Ենթադրական եղանակ
Թռչելու-Սահմանական եղանակ

6.Վերլուծել շարահյուսորեն, ընդգծվածները` ձևաբանորեն:

Արեգակի հրեղեն  գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ:   
Արեգակի-գոյական
Հրեղեն-ածական
Աստիճանաբար-մակբայ
Գնում էր-Սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
Դեպի-Կապ

7.Որո՞նք  են  հայերենի  10  խոսքի  մասերը․ գրել ըստ տեսակների: 
Գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

 8.Արտահայտել մեկ բառով:

Դափնուց հյուսված պսակ,երգերի շարք,գլուխների քանակ,ընծայելու մասին գիր,լեռն անցնելու տեղը:
Դափնեպսակ, երգաշարք, գլխաքանակ, ընծայագիր, լեռնանցք։
                                                                                                                                                        
9.Ընտրել ճիշտ բառը:

Իշխանն անթարթ հայացքը /գամել , մեխել/ էր արքայի դեմքին:   

10.Բայերը խմբավորել ըստ կազմության: Կանգնել,բնակվել,փայլել,զբաղվել,նստոտել, դադարեցնել, սառեցնել, հասնել, լողանալ ,լռել           կծոտել, խոսվել, խաղացնել, ճանկռոտել, կարոտել, ծվատել, փորփրել, պոկոտել, սիրվել, սանրվել։

             Պարզ                                Ածանցավոր
ՍոսկածանցավորԲազմապատկականՊատճառականԿրավորական
ԿանգնելԼողանալՆստոտելԴադարեցնելԽոսվել
ԲնակվելՀասնելԿծոտելՍառեցնելՍիրվել
ՓայլելՃանկռոտելԽաղացնելՍանրվել
Զբաղվել
Լռել
Կարոտել
Ծվատել
Փորփրել
Պոկոտել

Homework

3. Put the words and phrases from the box in the column.
Take-two tablets a day, a photo, care
Get-back home, a cold, angry, on well with someone
Do-some shopping, me a favour
Make-sure, friends, up your mind, smebody out for a meal, a reservation, a complaint

4. Complete the sentences with one of the verb phrases. Use the correct form of the verb.
1)I did some shopping while I was in town. I bought myself a new jumper.
2)‘I don’t know if I love Tom or Henry.’ ‘Make up your mind. You can’t marry both of them.’
3)Bye-bye! See you soon. Take care of yourself.
4)Achoo! Oh dear. I think got a cold.
5)‘Are the doors locked?’ ‘I think so, but I’ll just get back home.’

Ուլտարի կատուները

Ասում են՝ Ուլտարում, որ Սկայ գետից այն կողմ է, մարդը չի համարձակվում կատու սպանել,- ես հակված եմ հավատալ դրան, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչպես է կատուն լվացվում պատուհանի մոտ։ Նա խորհրդավոր է ու մոտ այն տարօրինակ արարածներին, որոնց մարդիկ այլևս չեն կարող տեսնել։ Նա հին Եգիպտոսի ոգին է, նա, ով պահպանում է կորած քաղաքների, Մերի ու Օֆիրի հեքիաթները։ Նա ազգակիցն է ջունգլիների տիրակալի, հինավուրց ու սարսափազդու Աֆրիկայի գաղտնիքների հետնորդը։ Սֆինքսը նրա զարմիկն է, նա խոսում է զարմիկի լեզվով, բայց ավելի տարեց է նրանից ու հիշում է այն, ինչ նա նույնիսկ չի գիտեցել։

Ուլտարում, մինչև բուրգոմիստրերի կողմից կատուներին սպանելու արգելքը, ապրում էին աղքատ վարձակալն ու իր կինը, որոնց բավականություն էր պատճառում թակարդներ դնել ու սպանել հարևան կատուներին։ Թե ինչն էր նրանց այդպես վարվելու պատճառը, ոչ ոք չգիտե, հնարավոր է՝ ծայրահեղ ատելությունը կատուների գիշերային ձայների նկատմամբ, հնարավոր է՝ նրանց նեղում էր այն, որ կատուները կարող են գողություն կատարել իրենց բակում կամ այգում։ Բայց ինչն էլ որ լիներ ատելության պատճառը, ծեր ամուսինները բավականություն էին ստանում, որսալով ու սպանելով կատուներին, որոնք հայտնվում էին նրանց տնակի մոտ, իսկ գիշերով տարածվող ձայներից բնակիչները գլխի էին ընկնում, որ սպանությունը կատարվում է խիստ անսովոր ձևով։ Միայն թե նրանք չէին քննարկում դա ծերունու ու նրա կնոջ հետ, նրանց ծեր կնճռապատ դեմքերի արտահայտությունից էր դա, թե նրանից, որ նրանց փոքրիկ մռայլ տնակը թաքնված էր հսկա կաղնիների տակ, բակի խորքում։ Կատուների տերերի մեծ մասը ատում էր այդ տարօրինակ մարդկանց, բայց ավելի շատ վախենում էր, ու փոխանակ հանդիմանեին դաժան դահիճներին, մարդիկ ընդամենը հոգ էին տանում, որ իրենց սիրելի կենդանին չթափառի ու չմոտենա մութ ծառերի տակ թաքնված տնակին։ Երբ ինչ-որ մեկի անխուսափելի անուշադրության պատճառով կատուն կորում էր, ու խավարի մեջ տարածվում էին աղաղակները, կորցնողները անհույս հառաչում էին, կամ հանգստացնում իրենց, բախտին շնորհակալ լինելով, որ իրենց երեխան չի կորել։ Չէ որ հասարակ մարդիկ էին Ուլտարի բնակիչները և չգիտեին, թե որտեղից են հայտնվում կատուները։

Մի անգամ տարօրինակ օտարականների քարավանը հարավից մտավ դեպի Ուլտարի նեղ, խճաքարով ծածկված փողոցները։ Նրանք թուխ էին ու նման չէին այլ ճամփորդների, որ տարին երկու անգամ անցնում էին Ուլտարով։ Շուկայում նրանք արծաթի դիմաց բախտ էին գուշակում ու առևտրականներից վառ հուլունքներ գնում։ Թե որտեղից էին եկել օտարականները, ոչ ոք չգիտեր, բայց տեսել էին, որ նրանք կատարում են ինչ-որ տարօրինակ աղոթքներ ու զարդարում են իրենց ֆուրգոնները մարդկու մարմնով ու կատվի, անգղի, խոյի կամ առյուծի գլխով ինչ-որ արարածների պատկերներով։ Ու քարավանի առաջնորդը կրում էր մի գլխաշոր՝ երկու եղջյուրներով ու հետաքրքիր սկավառակով նրանց միջև։

Քարավանի հետ գալիս էր առանց հոր ու մոր մի փոքրիկ տղա, որի միակ ունեցածը փոքրիկ սև կատուն էր։ Ժանտախտը բարի չէր գտնվել տղայի հանդեպ ու նրան վիշտը մեղմելու համար թողել էր միայն փոքրիկ արարածին, բայց երբ դու այդքան փոքր ես, կարող ես շատ մեծ սփոփանք գտնել սև փիսիկի առույգ չարաճճիությունների մեջ։ Այնպես որ տղան, ում թուխ մարդիկ Մենես էին կոչում, խաղալով հրաշալի փիսիկի հետ զարդարված ֆուրգոնի մեջ, ավելի հաճախ ծիծաղում էր, քան լալիս։

Օտարականների՝ Ուլտարում իջևանելու երրորդ գիշերը Մենեսը չգտավ իր փիսիկին, ու քանի որ նա շատ բարձր էր հեկեկում շուկայում, բնակիչները ստիպված ասացին նրան ծերունու ու իր կնոջ, ու գիշերով լսված ձայների մասին։ Ու երբ նա լսեց դա, հեկեկոցները իրենց տեղը զիջեցին մեդիտացիային, իսկ հետո աղոթքներին։ Մենեսը ձեռքերը մեկնեց արևին ու սկսեց աղոթել մի լեզվով, որ հասկանալի չէր բնակիչներից ոչ մեկին, թեև, ճիշտն ասած, նրանք առանձնակի չէին էլ փորձում հասկանալ,- նրանց հայացքներն ուղղված էին երկնքին ու ամպերի ընդունած կերպարանքներին։ Խիստ տարօրինակ էր, բայց կարծես հենց տղան արտասանեց իր աղոթքը, ամպերը վերևում ընդունեցին ինչ-որ էկզոտիկ ծագման արարածի թափանցիկ, անորոշ կերպարանք, եղջյուրներին անցրած սկավառակով։ Բնությունը լի է նման խաբկանքներով, որոնք ցնցում են մեր երևակայությունը։

Գիշերը օտարականները լքեցին Ուլտարը, ու նրանց այլևս չտեսան։ Ու տանտերերը ապշած էին, երբ նկատեցին, որ ամբողջ քաղաքում հնարավոր չէ գտնել ոչ մի կատվի։ Օջախներից անհետացել էին սովորական կատուները, մեծ ու փոքր, սև, գորշ, շերտավոր, դեղին ու սպիտակ։ Ծեր Կրանոնը, բուրգոմիստրը, երդվում էր, որ թուխ ժողովուրդը վերցրել է կատուներին, այդպես վրեժ լուծելով Մենեսի կատվի սպանության համար, ու անիծում էր քարավանն ու փոքրիկ տղային։ Բայց Նիսը, նիհար նոտարը, հայտարարեց, որ ծեր վարձակալն ու նրա կինը ավելի հավանական կասկածյալներ են, կատուների նկատմամբ իրենց տխրահռչակ ատելության պատճառով։ Էլ չասած, որ ոչ ոք չէր համարձակվում դժգոհություն հայտնել սարսափազդու զույգին, նույնիսկ փոքրիկ Ատալը՝ հյուրանոցի տիրոջ որդին, ով երդվում էր, որ մթնշաղի մեջ տեսել է Ուլտարի բոլոր կատուներին ծառի տակ, անիծված բակում, դանդաղ ու մռայլ շրջաններով խրճիթի շուրջ քայլելով, երկու-երկու շարքերով, կարծես ինչ-որ չլսված ծես են կատարում։ Բնակիչները չգիտեին, ինչքանով կարելի է հավատալ նման փոքր երեխային, ու չնայած վախենում էին, որ մռայլ զույգը կարող է կախարդած լինել կատուներին, նախընտրեցին չհանդիմանել ծեր վարձակալին, քանի դեռ չեն հանդիպել նրան իր մութ ու վանող բակից դուրս։

Այդպես Ուլտարը ուղեվորվեց քնելու անզոր զայրույթի մեջ, ու երբ մարդիկ արթնացան, լուսաբացի հետ տեսան իրենց կատուներին, նստած օջախների վրա՝ մեծ ու փոքր, սև, գորշ, շերտավոր, դեղին ու սպիտակ։ Թվում էր, թե կատուները գիրացել են ու ավելի ուժեղ են փայլում։ Բնակիչները, խիստ զարմացած, քննարկում էին այդ իրադարձությունը։ Ծեր Կրագը պնդում էր, որ թուխ ժողովուրդը վերցրել էր նրանք, քանի որ կատուները ծերունու ու նրա կնոջ տնից ողջ վերադառնալ չէին կարող։ Բայց բոլորը համաձայն էին մի բանի հետ՝ կատուները հրաժարվում էին ուտել մսի սովորական բաժինը ու խմել ափսեով կաթը, ինչ շատ հետաքրքիր էր։ Ու երկու օր Ուլտարի ծույլ կատուները, փայլելով, չէին մոտենում ուտելիքին ու միայն քնում էին կրակի մոտ կամ արևի տակ։

Անցավ մի ամբողջ շաբաթ, մինչև բնակիչները նկատեցին, որ երեկոյան ծառերի տակի տնակում լույս չի վառվում։ Այդժամ նիհար Նիսը նկատեց, որ ոչ ոք չի տեսել ծերունուն ու նրա կնոջը այն գիշերանից, երբ կատուները կորել էին։ Հաջորդ շաբաթ բուրգոմիստրը հաղթահարեց վախն ու որոշեց իր ծառայության կարգով այցելել տարօրինակ լուռ կացարանը, ամեն դեպքում իր հետ վերցնելով, որպես վկա, դարբին Շանգին ու քարի փորագրիչ Տուլին։ Ու երբ նրանք կոտրեցին փխրուն դուռը, գտան միայն երկու մարմնից մաքուր անջատված կմախքներ հողե հատակի վրա ու մութ անկյուններում վխտացող միջատների։

Ավելի ուշ Ուլտարի քաղաքային խորհրդում շատերը խոսեցին այդ մասին։ Զատը, հետախույզը, մանրամասն հարցաքննեց Նիսին, նիհար նոտարին, իսկ Կրանոնը, Շանգը ու Տուլը հարցախեղդ արվեցին։ Նույնիսկ փոքրիկ Ատալը, հյուրանոցի տիրոջ տղան, հարցաքննվեց ու որպես պարգև քաղցրավենիք ստացավ։ Նրանք պատմեցին ծեր վարձակալի մասին, նրա կնոջ, թուխ օտարականների քարավանի, փոքրիկ Մենեսի, նրա աղոթքի ժամանակ երկնքի, այն մասին, թե ինչ արեցին կատուները այն գիշերը, երբ քարավանը հեռացավ, ու այն մասին, թե ինչ գտան հետո ծառերի տակ թաքնված մռայլ բակի տանը։

Ու, վերջիվերջո, քաղաքային խորհուրդը ընդունեց զարմանալի օրենք, որի մասին խոսում էին առևտրականները Խատեգիում ու որը քննարկում էին ճամփորդները Նիրում, այն է, որ Ուլտարում ոչ մի մարդ իրավունք չունի կատու սպանել…

Վերլուծություն
Պատմվածքը պատմում է մի քաղաքի մասին, որտեղ կար մի ընտանիք, ովքեր չէին սիրում կատուներին, և որոշել էին վերացնել նրանց։ Կատուների զոհ դառնալը կարելի է մեկնաբանել մարդու խանգարող կենդանի, որոնք ըստ պատմվածքի խանգարում էին մարդկանց իրենց ձայներով։ Պատմությունը ցույց է տալիս, որ Ուլտարում, մարդիկ վախենում են կատուների հանդեպ կատարվող սպանություններից։ Ծեր ու ագրեսիվ ամուսինները, ովքեր ձգտում են սպառնալ ու սպանել կատուներին, դառնում են ժողովրդի կողմից հալածանքի։

Կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում
Հին Եգիպտոսի մշակույթ

Կատուները մեծ հարգանք էին վայելում հին եգիպտական մշակույթում՝ խորհրդանշելով շնորհը, պաշտպանությունը և խնամակալությունը: Նրանք կապված էին Բաստետ աստվածուհու հետ, որը հաճախ պատկերվում էր առյուծի կամ առյուծի կամ ընտանի կատվի գլխի հետ։ Կատուները համարվում էին սուրբ կենդանիներ և համարվում էին, որ նրանք հաջողություն են բերում տնային տնտեսություններին: Կատվին նույնիսկ պատահաբար վնասելը Հին Եգիպտոսում համարվում էր լուրջ հանցագործություն:

Հին Հունաստան և Հռոմի մշակույթ
Հին Հունաստանում և Հռոմում կատուները նույնպես կարևորվում էին, բայց ավելի շատ որպես անկախության և անհատականության խորհրդանիշ: Կատուներն այստեղ ներկայացնում էին նաև գաղտնիք ու միստիկա: Հաճախ կատուները ասոցացվում էին Անահիտայի՝ սիրո և գեղեցկության աստվածուհու հետ:

Ճապոնիայի մշակույթ
Մանեկի-նեկո. Ենթադրվում է, որ այն հաջողություն է բերում իր տիրոջը: Ենթադրվում է, որ բարձրացված թաթը հաճախորդների կամ հարստության նշան տալու ժեստ է: Կատուն պատկերված է մեկ թաթով, որը բարձրացրել է մատնանշող ժեստով: Այն հաճախ կարելի է տեսնել բիզնեսներում և տներում՝ խորհրդանշելով բարգավաճում և պաշտպանություն:

Իսլամական ավանդույթ
Կատուները հատուկ տեղ են զբաղեցնում իսլամական մշակույթում: Ասում են, որ Մուհամեդ մարգարեն խորը սեր ուներ կատուների նկատմամբ, և նրանք իսլամական ավանդույթում համարվում են մաքուր կենդանիներ: Հայտնի պատմություն կա այն մասին, որ Մուհամեդը կտրել է իր թեւը, այլ ոչ թե խանգարել իր քնած կատվին: Կատուները հաճախ դիտվում են որպես մաքրության խորհրդանիշներ և հարգված կենդանիներ են իսլամական տնային տնտեսություններում:

Չինական մշակույթ
Ենթադրվում է, որ կատուները, մասնավորապես չինական բախտավոր կատուն կամ ճապոնական Մանեկի-նեկոյի նման «բողոքող կատուն», հաջողություն և բախտ են գրավում: Կատուն հաճախ պատկերված է բարձրացված թաթով, որը հրավիրում է բարգավաճում և հարստություն: Այն ակնհայտորեն նման է Ճապոնական մշակույթին։



Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդի անվանումը, աղերի  բանաձևերի կազմումը, անվանումը

Թեման՝ <<Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդի անվանումը, աղերի  բանաձևերի  կազմումը, անվանումը>>

Լաբորատոր  փորձեր. <<Թթուների  քիմիական հատկությունները(հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում, թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի  հետ>>:

Հայտանյութերը` օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը  լուծույթում:
Լաբորատոր փորձ 1. Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ: Փորձի  նկարագրում`  աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ 3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  մի  քանի կաթիլ լակմուսի լուծույթ, երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ ֆենոլֆտալեինի  լուծույթ, երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն: Ի՞նչ  նկատեցիք: 

Ինդիկատորների անվանումըՆրանց  գույներըԹթուներում  առաջացած գույները
ԼակմուսՄանուշակագույնկարմիր
ֆենոլֆտալեինԱնգույննարնջագույն
մեթիլնարնջագույնՆարնջագույնդեղին

Լաբորատոր փորձ 2.Թթուների  փոխազդեցությունը  հիմքերի  հետ՝ չեզոքացման   ռեակցիա

Լաբորատոր փորձ  3. Թթուների  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղների հետ՝ տեղակալման  ռեակցիա:

դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը:

H2SO4-ծծմբական թթու
H2SO3-ծծմբային թթու
H2CO3-ածխաթթու
H3PO4-Ֆոսֆորական թթու
H-1F-1-Ֆտորաջրածնական թթու
Ca+2F-12-Կալցիումի ֆտորիդ
H+1 CI-1-քլորաջրածնական թթու-աղաթթու
Fe2F12-երկաթի ֆտորիդ

Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը կազմակերպեց հատուկ հայկական դիվիզիաներ, որոնց կազմում կային հայ զինվորներ և հրամանատարներ։
Նույնիսկ ԽՍՀՄ ստեղծման առաջին տարիներին, երբ պայքարում էին մեծ թվով հակառակորդների դեմ, հայկական դիվիզիաները զինված և մարտական պատրաստություն էին անցնում: Դիվիզիայի անդամներն ակտիվ մասնակցություն ունեցան Մեծ Հայրենական պատերազմում, և այն հայտնի դարձավ որպես մարտունակ, համառ և կազմակերպված։
Այդ դիվիզիան ձգտում էր մոբիլիզացման և կազմավորման ժամանակ համախմբել առավել մեծ թվով հայերին, որոնք մեկտեղ գումարեցին իրենց ողջ գիտելիքները և մարտական պատրաստությունը։

ԽՍՀՄ հայ հերոսներ
Սարգիս Հարությունյան — ԽՍՀՄ ժողովրդական հերոս, հրամանատար, որը արժանացել է բարձրագույն պատվին՝ «ԽՍՀՄ ժողովրդական հերոս» կոչմանը՝ հանուն իր աներևակայելի խիզախության և մարտական հաջողությունների Մեծ Հայրենական պատերազմում։

Անդրանիկ Օզանյան — Հայ ազգային հերոս, մեծ պատերազմի ժամանակ նրա հրամանատարությունը մեծ նշանակություն ունեցավ երկրի պաշտպանության մեջ։ Անհավատալի խիզախություն ու ռազմավարություն ցուցաբերած Օզանյանը հայտնի դարձավ որպես հայկական բանակի լավագույն հրամանատարներից։

ԽՍՀՄ հայ մարշալներ
Հայկ Հովհաննիսյան — ԽՍՀՄ մարշալ, որն իր կյանքի մեծ մասը նվիրեց բանակին։ Նա հանդես եկավ ռազմավարական մարտերում, որոնց միջոցով ստացավ աշխարհիկ ճանաչում։

Աշոտ Կարապետյան — Մարշալ, ով մասնակցեց պատմական նշանակության մարտերին և նաև բարելավեց հայկական բանակի ռազմավարական կարողությունները։

2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ /բլոգային աշխատանք/․

Every Journey Tells a Story

Every Journey Tells a Story

Every journey, big or small, tells a unique story. When we travel to a new place, we experience new sights, sounds, and people. These experiences teach us new things and help us grow. Even a walk around the neighborhood can lead to interesting discoveries, like meeting a new friend or seeing a beautiful sunset. Every step we take on a journey adds to our personal story, shaping who we are. Whether it’s a short trip or a long adventure, every journey has its own special tale to tell, full of memories and lessons that stay with us forever.

Շաղկապ

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Գործնական աշխատանք
1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Համադասական՝ և, բայց, սակայն, նաև։
Ստորադասական՝ որովհետև, քանզի, եթե, թեև, քանի որ, որպեսզի։

 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե ես շատ սիրեի անձրևը, ես ավելի հաճախ դուրս կգայի այդ եղանակին։
Մենք պիտի սպասենք մինչև անձրևը դադարի, որպեսզի կարողանանք դուրս գնալ։
Ես չեմ գնացել առավոտյան վազքի, որովհետև առավոտյան անձրևում էր։
Ես անձրևի ժամանակ զբոսնում էի, սակայն սկսեց փոթորիկ։
Անձրև խոնավեցրեց ծառերը, իսկ ծառերը ավելի փարթամ դարձան։

3. Ձևաբանական վերլուծության ենթարկել հետևյալ նախադասությունները՝ յուրաքնաչյուր բառի համար գրելով դրա ձևաբանական հատկանիշները։

Օրինակ՝ փակեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակ, 3-րդ դեմք, եզակի թիվ

Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեց դեպի ետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը։

Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

Հանկարծ-Ձևի, ժամանակի մակբայ։
Տեսավ-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Նրան-Անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի թիվ։
Ցնցվեց-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Ոստյուն-գոյական, ուղղական հոլով
Արեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք։
Դեպի-Կապ
Ետ-տեղի մակբայ
Բայց-Համադասական շաղկապ
Մի-Քանակական թվական
Կրակված-Հարակատար դերբայ
Ձեռք-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ
Փակեց-դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Հնձանի-Գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Դռնակը-Գոյական, Հայացական հալով, եզակի թիվ
Նստել էր-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ու-Համադասական շաղկապ
Միտք-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ
Անում էր-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ականջը-գոյական, հայցական հոլով, եզակի թիվ
Սիմինդրի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Տերևների-գոյական, սեռական հոլով, հոգնակի թիվ
Խշշոցին-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ։
Շուտով-Ժամանակի մակբայ
Կիջնի-Դիմավոր բայ, ենթադրական եղանակ, անցյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Ձմեռ-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ։
և-Համադասական շաղկապ
Ո՞վ-Հարցական դերանուն
Գիտի-Դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, եզակի թիվ, երրորդ դեմք
Բացվող-Ենթակայական դերբայ
Գարնանը-գոյական, հայցական հոլով
Նորից-Ժամանակի մակբայ
Պիտի բանա-Հարկադրական եղանակ, երրորդ դեմք, ապառնի
Ի՞նքը-Անձնական դերանուն
Այգու-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
Դուռը-գոյական, հայացական հոլով, եզակի թիվ
Թե-Համադասայան շաղկապ
Ուրիշ-Անորոշ դերանուն