Թումանյանի քառյակներ

1.Կարդա՛ Թումանյանի  քառյակները, ձայնագրիր, տեղադրիր բլոգում(10 քառյակ)։
* * *
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
1917, Նոյեմբերի 30
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
1917, Դեկտեմբերի 24
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
1918, Հունվարի 4
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
1918, Հունվարի 4
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։
1917, Հունվարի 15
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
1890
* * *
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
1890
* * *
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
1916, Հունիս
* * *
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
1916, Հունիս

2.Ի՞նչ է քառյակը։ Թումանյանից բացի էլ ո՞վ է գրել քառյակներ։
Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։
Հովհաննես Շիրազ, Գրիգորիս Ախթամարցի, Օմար Խայամ, Նահապետ Քուչակի։

Հովհաննես Շիրազ
ԼՈՒՍՆԱՊԱՏՈՒՄ

Լուսնի վրա ես ման եկա` չկար գարուն ինձ նման,
Քարացել է մահն ամենուր ու մենությունն ինձ նման,
Ա՜խ, այստեղ էլ կյանք է եղել ու բանաստեղծ միգուցե,
Թափառել է ու երազել անմահություն, ինձ նման:
ԽՈՀԱՊԱՏՈՒՄ
Այսքան տարի այս երգերով միտք եմ անում, ի՞նչ արի,
Այս երգերով, այս վերքերով ինչ որ արի` շատ արի,
Ես իմ մահը հազար տարով դուրս վանեցի աշխարհից, —
Թեկուզ հազար երազ լինի` արթուն վիշտս նինջ արի:

Օմար Խայամ
Պե՛տք է ապրել դեռ մեկուսի՛, մենավո՛ր,
Որ չքննեմ ձեր լավն ու վատն ամեն օր,
Որ նախ ինձնի՛ց, իմ հոգո՛ւց բան հասկանամ,
Հետո միայն դառնամ մարդկանց դատավոր:

Չե՞ն տեսնում լավ գործերը քո-մոռացի՛ր:
Անդարձ թռչու՞մ են օրերը-մոռացի՛ր:
Լինո՛ւմ է, երբ քամին կյանքի մատյանում
Ո՛չ այն էջից է փչում-մի՛ մոռացիր:

3. Ընտրի’ր մի քանի քառյակ և փորձիր բացատրել փիլիսոփայությունը։
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
1916, Հունիս
Այս տողերը ծնված են գրականության մեջ սահուն խառնուրդից՝ ցավի, կարոտի և մորմոքի։ Դրանք արտահայտում են մարդկային դատապարտվածությունը, տարբերությունների և հեռվացմունքների ծանրությունը։ Այն նաև խորհրդանշում է այնպիսի մի զգացողություն, երբ մարդը կորցնում է իր սիրելիներին, և նրանք դառնում են անհասանելի, ինչի պատճառով մարդու մեջ ձևավորվում է միայնություն և մենակություն։ Տողերում նկատվում է հուսահատություն, երբ մարդը փորձում է արտահայտել իր ցավը, բայց նրան չեն լսում։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24
Այս տողերը խորապես արտահայտում են մարդու կյանքի ընթացքում տեսած ցավի, դավադրությունների, նենգությանը: Թումանյանը բացահայտում է իր անձնական փորձառությունը՝ ցույց տալով, թե որքան ծանր պահեր է նա անցել, բայց միևնույն ժամանակ դա ցույց է տալիս նաև նրա ուժը՝ հանդուրժելու այդ ամենը:

4. Ներկայացրո’ւ չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
Չարն ու բարին
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
1890
* * *
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
1890
* * *
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
1916, Հունիս
* * *
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
1916, Հունիս
* * *
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։
1916, Հունիս
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։
1917, Հունվարի 15
* * *
Առատ կլինի կինը արդ,
Կընկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։
1917 Հունվարի 16
* * *
Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
1917, Հունվարի 16
* * *
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
1917, Փետրվարի 9
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
1917, Նոյեմբերի 7
* * *
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։
1917, Նոյեմբերի 10
* * *
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
1917, Նոյեմբերի 11
* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։
1917, Նոյեմբերի 11
* * *
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
1917, Նոյեմբերի 30
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
1917, Դեկտեմբերի 24
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
1917, Դեկտեմբերի 24
* * *
Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։
1917, Դեկտեմբերի 26
* * *
Հոգիս` տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։
1917, Դեկտեմբերի 27
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
1918, Հունվարի 4
* * *
Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։
1918, Հունվարի 25

Սերն ու երջանկությունը
* * *
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
1917, Նոյեմբերի 11
* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
1920, Մայիսի 12
* * *
Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.
Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։
1920, Նոյեմբերի 24

Ընթերցանության համար

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ: Փորձարարական առաջադրանք 03.02-14.02

Փորձարարական առաջադրանք: Պատրաստե՛ք ինքնաշեն էլեկտրամագնիս: Դրա համար վերցրե՛ք մեծ մեխ, փաթաթե՛ք այն մետաղալարով, իսկ դրա ծայրերը միացրե՛ք որևէ հոսանքի աղբյուրի (օրինակ՝ գրպանի լապտերի մարտկոցի): Փորձարկե՛ք էլեկտրամագնիսի ներգործությունը` այն մոտեցնելով երկաթե տարբեր առարկաների: Փորձե՛ք որոշել էլեկտրամագնիսի ամբարձիչ ուժը նրա բարձրացրած մեխերի առավելագույն թվի հիման վրա:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԻ ՀԱՎԱՔՈՒՄՆ ՈՒ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ


Աշխատանքի նպատակը. հավաքել էլեկտրամագնիս պատրաստի դետալներից և փորձով ստուգել, թե ինչից է կախված դրա մագնիսական գործողությունը։

Սարքեր և նյութեր. երեք էլեմենտներից (կամ ակումուլյատորներից) կազմված մարտկոց, ռեոստատ, բանալի, միացնող հաղորդալարեր, կողմնացույց, էլեկտրամագնիս հավաքելու դետալներ։

Ցուցումներ աշխատանքի վերաբերյալ

  1. Կազմե՛ք էլեկտրական շղթա մարտկոցից, կոճից, ռեոստատից և բանալուց՝ այդ բոլորը միացնելով հաջորդաբար։ Փակեք շղթան և կողմնացույցի միջոցով որոշեք կոճի մագնիսական բևեռները£
    Կոճի ներքևի հատվածի բևեռը դրական էր, վերևը ՝ բացասական, քանի որ կողմնացույցի բացասական սլաքը ներքևի հատվածում ձգվեց դեպի կոճը, իսկ վերևի հատվածում ձգվեց դեպի դրականը:
  2. Կողմնացույցը կոճի առանցքի երկայնքով տեղափոխեք այնպիսի հեռավորությամբ, որ կոճի մագնիսական դաշտի ազդեցությունը կողմնացույցի սլաքի վրա դառնա աննշան։ Կոճի մեջ դրեք մի երկաթե միջուկ և դիտե՛ք էլեկտրամագնիսի ազդեցությունը սլաքի վրա։ Արե՛ք հետևություն։
    Հետևությունն այն էր, որ կողմնացույցը էլեկտրամագնիսից հեռացնելիս ազդեցությունը կողմնացույցի վրա թուլանում է և սլաքի ուղղությունը փոխվում է:
  3. Ռեոստատի միջոցով փոփոխեք հոսանքի ուժը շղթայում և հետևե՛ք սլաքի վրա էլեկտրամագնիսի ազդեցությանը։ Արե՛ք հետևություն։
    Ռեոստատի միջոցով սլաքի և էլեկտրամագնիսի ազդեցության հետ ոչ մի փոփոխություն չի իրականանում:
  4. Պատրաստի դետալներից հավաքե՛ք պայտաձև մագնիս։ Էլեկտրամագնիսի կոճերն իրար հաջորդաբար միացրե՛ք այնպես, որ դրանց ազատ ծայրերին ստացվեն տարանուն մագնիսական բևեռներ։ Կողմնացույցի միջոցով ստուգեք բևեռները։ Կողմնացույցի միջոցով որոշե՛ք, թե որտեղ է մագնիսի հյուսիսային և որտեղ՝ հարավային բևեռը։