Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 1

Տետրում կատարե՛ք համապատասխանեցում՝ յուրաքանչյուր իրավիճակի համար նշելով խնդրի լավագույն լուծումը։

Իրավիճակ՝ 1. Դուք նկատել եք, որ դպրոցում կան աշակերտներ, ովքեր թերի են սնվում, և գիտեք մարդկանց, ովքեր սնունդը փչացնում կամ թափում են։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Դ․ Կազմակերպե՛ք «Սնունդ կարիքավորներին» շարժումը և դիմեք համայնքի ձեռնարկություններին օժանդակության համար։

Իրավիճակ` 2. Դպրոցի տարածքում աղբ է կուտակվում։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Գ․ Կազմակերպե՛ք շաբաթօրյակներ։

Իրավիճակ` 3. Անվասայլակներով սովորողները հնարավորություն չունեն բարձրանալու դպրոցի բարձր հարկերը։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Ե․ Նամա՛կ գրեք վարչապետին՝ դպրոցում վերելակ կառուցելու նպատակով միջոցներ հատկացնելու խնդրանքով։

Իրավիճակ՝ 4. Դպրոցը ֆուտբոլի թիմի պահպանման համար միջոցներ չունի և պետք է լուծարվի։ Սակայն դուք շատ եք սիրում ֆուտբոլ խաղալ։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Բ․ Կազմակերպե՛ք դպրոցական միջոցառում՝ ծրագրում ներառելով սովորողների կողմից արված նկարների և պատրաստած առարկաների վաճառք և ու դրամահավաք։

Իրավիճակ՝ 5. Սովորողներն անկարգ վարքագիծ են դրսևորում դասամիջոցներին։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Զ․ Առաջարկե՛ք դպրոցի ղեկավարությանը վերանայել սովորողների վարքագծի կանոնները։

Իրավիճակ՝ 6. Ձեր դպրոցի հանդիպակաց փողոցը բավականին վտանգավոր է արագ երթևեկության պատճառով։ Երթևեկության արագությունն այնտեղ պետք է հնարավորինս նվազեցնել։ Խնդիրը հասցեագրող քայլ՝ Ա․ Դիմե՛ք ոստիկանություն և քաղաքապետարան՝ անվտանգ երթևեկության նոր կարգ մշակելու համար։

ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 10․ ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները․

Ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները

Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։
Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը վեգետատիվ բազմացումը են։ Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը, երբ նոր օրգանիզմն առաջանում է միայն մեկ՝ մյուսի հետ չձուլվող սպորից (որով և տարբերվում է սեռական վերարտադրությունից)։ Անսեռ բազմացումը կարող է կատարվել օրգանիզմից առանձին մասերի անջատումով՝ բազմացման համար առաջացող հատուկ գոյացություններով (միաբջիջները՝ սպորներով, բազմաբջիջներից սպունգները՝ գեմուլաներով են), որոնք հետագայում հասունանում են և սկիզբ տալիս դուստր օրգանիզմին։ Անսեռ բազմացում բնորոշ է համարյա բոլոր բույսերի զարգացման ցիկլին և միշտ հաջորդում է սեռական բազմացմանը։

Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։ Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։

Թումանյանի ասույթները

Թումանյանի ասույթները

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

Ըստ քեզ՝ ինչ հատկություններ տիպի ունենա մարդ կոչմանը համապատասխանող մարդը։

Կարծում եմ մարդ կոչման որակավորումը ստանալու համար պետք է, ճանաչել և հասկանալ այլ մարդկանց արժեքը, ինքդ քո մասին մտածելուց բացի, մտածել նաև մյուսների մասին։ Չբամբասել ոչ մեկից, անկախ նրանից այդ մարդը ինչ էր քեզ արել։

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը…

Համամի՞տ եք, ինչու է այդպես։

Լեզուն իրականում շատ մեծ դեր է տանում մարդու կյանքում, այն հաստատուն է դարձնում ժողովրդի գոյությունը, ինքնությունը։ Լեզուն միավորում է մարդկանց, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից կամ աշխարհագրական գտնվելու վայրից։ Այն ստեղծում է համախմբվածության ու հարգանքի ոլորտ, և ազգային ինքնություն վառ է պահպանվում լեզվի միջոցով։

Աշխարհքում ամեն բանի բույրը ճաշակն է։

Ասում են նաև՝ ճաշակն ընկեր չունի, ի՞նչ նկատի ունի Թումանյանը՝ ըստ քեզ։

Ճաշակը չի կարող համադրվել մյուսների ճաշակի կամ կարծիքների հետ։ Ճաշակը բնութագրվում է յուրաքանչյուր մարդու անհատական փորձով, դաստիարակությամբ, մշակույթով, հոգեկան վիճակով։ Եվ երբ մարդիկ փորձում են փոխել կամ ենթարկվել հասարակական ստանդարտներին, միշտ էլ լինում է որ ինչ-որ մեկը չի ընդունում, չէ որ նրա ճաշակը դուրս է գալիս հասարակության կողմից ընդունված նորմերից։

.. Ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:

Մեկնաբանի’ր։

Ծաղիկը նշվում է, որպես բարիք, գեղեցկություն և հնարավորությունը, որոնք բացվում են մեր առջև։ Սակայն մեղուն՝ մեղր է հավաքում, իսկ օձը՝ թույն, այս խոսքով Թումանյանը փորձում է հասկացնել, որ ամեն ինչ կախված է մարդու ընտրությունից։ Միևնույն հանգամանքներից մարդիկ կարող են տարբեր նպատակներով ու ճանապարհներով օգտագործել այն մեկը բարություն ու ստեղծագործություն կկատարի, մյուսը վնաս կամ չարիք կհաղորդի։