Օրգանիզմների բազմացման եղանակները

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
Անսեռ բազմացում այն բազմացումն է, երբ նոր օրգանիզմները առաջանում են առանց գամետների միաձուլման, և ծնողական օրգանիզմը փոխանցում է իր գենետիկական նյութը անփոփոխ։ Այս եղանակը բնորոշ է հիմնականում բույսերին, միաբջիջ օրգանիզմներին և որոշ կենդանիների։
Կան անսեռ բազմացման տարբեր եղանակներ որոնցից են՝ վեգետատիվ կերպով, բողբոջման, սպորերի առաջացման և այլն:

2. Ինչպե՞ս կսահմանեք սեռական բազմացումը , նկարագրել  բացառությունները։
Սեռական բազմացումը այն բազմացումն է, երբ նոր օրգանիզմը ձևավորվում է երկու ծնողական օրգանիզմների գամետների (սեռական բջիջների) միաձուլման արդյունքում։ Այս պրոցեսում գենետիկական նյութի խառնումը ապահովում է գենետիկական բազմազանություն։
Բացառություններից են այն, որ որոշ կենդանիներ կարողանում են ինքնաբեղմնավորվել, քանի որ իրենց մեջ ունեն և՛ արական, և՛ իգական գամետներ:

3. Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։
Անսեռ բազմացումը կատարվում է արագ և թույլ է տալիս կարճ ժամանակում մեծ թվով առանձնյակներ առաջացնել։ Գլխավոր թերությունն այն է, որ գենետիկական բազմազանություն չկա: Սեռական բազմացումը կատարվում է դանդաղ և շատ ժամանակ է խլում, սակայն այս եղանակի հենց ամենագլխավոր առավելությունն այն է, որ հնարավորություն է տրվում գենետիկական բազմազանության, որը նշեմ որ անսեռ բազմացման ժամանակ չկա:

Պետության դերը տնտեսության մեջ

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 11․Պետության դերը տնտեսության մեջ։Պետական բյուջե․
ա/ Պետության կարգավորիչ դերը
բ/ Պետության եկամտի աղբյուրները /էլ․ դասագիրք, էջ 95-101/․

Առաջադրանք
Կատարե՛ք Գործնական աշխատանք 1-ը /էջ 98/ և Գործնական աշխատանք 2-ը /էջ 99/, արդյունքները հրապարակեք բլոգում /բլոգային աշխատանք/․

Գործնական աշխատանք 1
Ներկայացրե՛ք իրավիճակներ, երբ ոտնահարվել են սպառողի իրավունքները։ Ձեր տեսակետը հիմնավորե՛ք` օգտագործելով նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները:

Պետության գործառույթներից է նաեւ րնրեսության կայունացումը: Կառավարությունը փորձում է կարգավորել գործազրկության մակարդակը, գների ընդհանուր մակարդակը, համապատասխան օղակների միջոցով կարգավորում է փողի առաջարկը, ազդում է տոկոսադրույքների վրա:
Գործառույթների մեջ է մտնում սոցիալական ապահովության հոգածությունը: Մշակվում են տարբեր ծրագրեր, որ ապահովեն յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն կենսամակարդակը, այսինքն՝ անապահով մարդկանց տրամադրվեն լրացուցիչ եկամուտ, առողջապահական եւ այլ ծառայություններից օգտվելու հնարավորություններ, օժանդակեն կենսաթոշակառուներին եւ հաշմանդամներին:

Փորձե՛ք թվարկել, թե ինչ պետական ծառայություններից ենք օգտվում։ Արդյոք բոլո՞րը պետք է վճարեն այդ ծառայությունների համար։ Ինչո՞ւ։

Կան բազմաթիվ իրավիճակներ, երբ սպառողի իրավունքները կարող են խախտվել: Ընդհանուր օրինակներից մեկն այն է, երբ սպառողը ապրանք է գնում թերություններով կամ առանց նկարագրության: “Սպառողների իրավունքների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի համաձայն ՝ սպառողներն իրավունք ունեն ստույգ տեղեկատվություն ստանալ իրենց գնած ապրանքների վերաբերյալ, ինչպես նաև անորակ ապրանքները վերադարձնելու կամ փոխանակելու իրավունք:

Սպառողների իրավունքների խախտման մեկ այլ օրինակ է այն իրավիճակը, երբ սպառողը դառնում է անբարեխիղճ կամ ապակողմնորոշիչ գովազդի զոհ: Այս իրավիճակը կարող է հանգեցնել սպառողների իրավունքների ոտնահարման, ինչը կարող է հանգեցնել սպառողների իրավունքների խախտման: Օրենքն արգելում է ընկերություններին կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություններ անել իրենց ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ ՝ սպառողներին խաբելու նպատակով: Սպառողներն իրավունք ունեն ակնկալել, որ իրենց գնած ապրանքները կհամապատասխանեն գովազդային խոստումներին:

Գործնական աշխատանք 2
Պլանավորելով բյուջենդուք կկարողանաք բացահայտել ձեր ֆինանսական հնարավորությունների չափը, ինչպես նաեւ հստակեցնել ձեր ծրագրերի իրագործման ժամկետներն ու ձեւերը։ Ստորեւ նկարագրված իրավիՃակի համար փորձե՛ք պլանավորել ձեր բյուջեն։

Իրավիճակ
Դուք նախատեսում եք գնել ավտոմեքենա, Ճանապարհորդել, անդամագրվել որեւէ մարզական ակումբի։ Կարձ ասած՝ ունեք բազմաթիվ ծրագրեր, բայց չգիտեք կարող եք դրանք իրականացնել, թե ոչ: Հասկանալի է, որ գլխավոր նախապայմանն այստեղ համապատասխան ֆինանսական միջոցների առկայությունն է։

Պետք է՝ Կազմել մանրամասն բյուջե ՝ նշելով եկամուտներն ու ծախսերը: Համոզվելու, որ ներառեք եկամտի բոլոր աղբյուրները և բոլոր ընթացիկ ծախսերը։

Практическая грамматика

Задание 1 «Собери пословицу» 

Что на уме,то и на языке
Что посеешь,то и пожнёшь
Чует кошка,чьё мясо съела
Умел взять —умей отдать
Красна птица перьем,а человек уменьем
Кто за всё берётся,тому ничего не удаётся
Расти большой,не будь лапшой

2. Собери предложение

  1. Мы, этот, отдохнуть, на, в, границу, год, за, решили, отправляемся, остаться,  раз, мы, каждый, но,  Армении.
    Мы каждый год отправляемся отдохнуть за границу, но на этот раз мы решили остаться в Армении.
  2. Татьяна, без , вдруг , неожиданно , вечером , погулять, зонта, и хлынул, вышла , дождь.
    Татьяна  вечером вышла погулять без зонта и вдруг неожиданно хлынул дождь.
  3. В, жалили, где, отдыхал, неоднократно, я , бороться , которые , приходилось, меня, деревне ,мне , всячески, с осами . 
    В деревне я отдыхал где мне приходилось неоднократно бороться  с осами, которые всячески жалили меня.
  4. Исправь в тексте ошибки

Ранний (ранней) весенний (весенней) порою нам пришлось пробератся (пробиратся) по топ­ким болотистым дорогам. Парывы (поривы) свежево (свежего) ветра разкачивали ветви большово (большого) дерева на поляни (поляне). Из чорного (чёрного) леса тянуло свежей начной (ночной) сыростью слышался загадочный шопот (шёпот). Мы свирнули с широкой дороги и поехали по аткосу (откосу). Вся месность (местность) порасла (поросла) нискими (низкими) кустами черёмухи (черемухи). Взошол (Взошёл) месяц и в чудес­ном фантастическом свете потануло (потонули) всё (все): задумчивые тонень­кие березки (берёзки), зарасли (заросла) камышей (камышом), шолковая (шёлковая) трава. Но все (всё) же, по сравнению с душистой и туманной летней ночью, эта холодная весенния (весенняя) ноч (ночь) была не так прекрастна (прекрасна). От лисициной (лисьей) норы даносился (доносился) тихий шорох. Кроме журавлиного и лебидинова (лебединога) крика мы слышали неумалкаемое (неумолкаемое) пение со всех сторон. В летнею (летнюю) ноч (ночь) птичьих звуков в лесу меньше. Наше путешевствие (путешествие) завиршалось (завершилось) в тяжолом (тяжёлом) молчании.

  1.  Перевод 
    Каждый человек в определенные периоды своей жизни по-своему ощущает время. Многие из вас согласятся с тем, что «счастливые часов не наблюдают». И не только часов! Счастливый человек может не опомниться, как зима сменилась весной, весна — летом, а лето — осенью. Когда человек погряз в рутине, он замечает только то, как меняются дни недели: понедельник плавно перетекает во вторник, вторник — в среду, а там недалеко и до выходных. В воскресенье у многих из нас есть время, чтобы заметить то, как утро сменяется днём, а потом наступает вечер и ночь. Человек, время которого тянется так медленно, что он следит за каждой минутой в часу, наверное, очень одинок. Вы тоже так думаете?

    Ամեն մարդ իր կյանքում որոշակի ժամանակում ըստ իրեն զգում է ժամանակը։ Ձեզանից շատերը կհամաձայնվեն, որ երջանիկ ժամերը չեն նկատում։ Ոչ միայն ժամերը։ Երջանիկ մարդը կարող է չհիշել, ինչպես ձմեռը փոխվել է գարնան-ամռան, իսկ ամառը-աշնան։ Երբ մարդը միապաղաղ է, նա նկատում է միայն ինչպես են փոխվում շաբաթվա օրերը։ Երկկուշաբթին հանդարտ անցնում է երեքշաբթիի, երեքշաբթին-չորեքշաբթվա, ոչ հեռու մինչև հանգստյան օրեր։ Մեզնից շատերի մոտ կիրակի օրը կա ժամանակ, որպիսի տեսնենք այն, ինչպես առավոտը փոխվում է ցերեկվա, իսկ հետո վրա է հասնում երեկոն և գիշերը։ Մարդ, որի ժամանակը դանդաղ է գնում, հետևում է ժամանակի յուրաքանչյուր րոպեին, հավանաբար, շատ մենակ է։ Դուք նույնպես այդպե՞ս եք մտածում։

Текст для обсуждения

Можете меня еще миллион раз опровергать(что вы постоянно и делаете),но я уверенна,что одна из основных человеческих потребностей-принимать и дарить любовь. Без любви человек умирает.Этот эксперимент назвали одним из самых чудовищных и варварских «научных» экспериментов за всю историю человечества.В 13 веке Фридрих 2,император священной Римской империи,попытался определить,на каком языке разговаривали Адам и Ева в Едемском саду. По его теории,если новорожденных детей изолировать от всякого разговорного языка,то когда они вырастут,будут разговаривать на «естественном» языке человечества.Император и  решил сделать эксперимент. Он забрал у родителей определенное количество новорожденных детей и отдал людям, которым было запрещено разговаривать с детьми,обнимать их или играть с ними. Детей даже обслуживали специальными инструментами, чтобы они не чувствовали прикосновения человеческих рук.Но Фридрих не смог ни доказать,ни опровергнуть свою теорию»естественного языка».Несмотря на то,что детей регулярно кормили,купали и одевали,все они умерли,прежде чем научились разговаривать. Почему?Современные ученые связывают нежизнеспособность этих детей в первую очередь с отсутствием любви,выраженной через человеческие прикосновения и голос.Так что сложная,порой скрытая система человеческих мотивов влияет на каждый аспект нашей как физической,так и духовной жизни.

Երկիր  Նաիրի:  Եղ. Չարենց (հատված)

Երկիր  Նաիրի:  Եղ.  Չարենց  (հատված)

Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:  Ե՞րբ  է  շինված  նաիրյան  այդ  հին  քաղաքը  -աստված  ինքը  գիտե.  բայց  ասում  են,  որ  այդ  քաղաքը  հիմնողները  եղել  են  հին  նաիրցիներ.-  գուցե՝  խալդեր  լայնաթիկունք  ու  ջլաբազուկ,  գուցե՝  գանգրահեր  ուրարտացիներ:  Սակայն  պատմական  այդ  հանգամանքը,  կարծում  ենք,  այնքան  էլ  կարևոր  չէ,  որովհետև   խալդական  կամ  ուրարտական  այն  հին  քաղաքից  հիմա  երևի  տեղն  էլ  չէ  մնացել.  նրանց  այն  կավե  գետնափոր  խրճիթների  փոխարեն  կանգնած  են  հիմա  նաիրյան  այդ  փոքրիկ  քաղաքում  քարե  միհարկանի,  երկհարկանի  և  նույնիսկ  երեքհարկանի  շինություններ՝  տներ  ու  խանութներ,  որոնք  նույնքան  են  նման  ուրարտական  այն  հին  խրճիթներին,  որքան  քո  քիթը,  ընթերցող…  Էյֆելյան  աշտարակին:  Այդ  նոր  տներից  ու  խանութներից  մի  քանիսը  նույնիսկ  թիթեղե  կարմիր  կամ  կանաչագույն  կտուրներ  ունեն  —  մի  հանգամանք,  որ  քսաներորդ  դարից  է  գալիս  -և,  որպես  այդպիսին,  նոր  է  և  միանգամայն  ուշագրավ:  Քաղաքի  ցածլիկ  տների  ու  խանութների  միօրինակ  ծովում  թիթեղե  այդ  կտուրներն  աչքի  են  զարնում,  ինչպես  աչքի  կզարներ  կանացի  եվրոպական  փետրազարդ  գլխարկն՝  արևելյան  գյուղում:

Եվ  իզուր  չէ,  որ  նաիրյան  այդ  քաղաքում  մինչև  օրս  էլ  մի  անհուն  վախով  ու  պատկառանքով  են  խոսում  այն  անձնավորության  մասին,  որն  առաջին  անգամ  թիթեղե  կտուրով  է  ծածկել  իր  երկհարկանի  բնակարանը.  դա  բոլորին  հայտնի,  բոլորից  հարգված,  այսպես  անվանված  Գեներալ  Ալոշն  է,  ութսունն  անց  պատկառելի  մի  նաիրցի,  որի  հետ  ընթերցողը  դեռ  շատ  առիթ  կունենա  հանդիպելու  սույն  իմ  այս  պոեմանման  վեպում:

Տները,  ինչպես  ասացի,  նաիրյան  այդ  քաղաքում  ցածլիկ  են,  մեծ  մասամբ  միհարկանի,  տափակ  կտուրներով,-  բայց  տների  ու  խանութների  այդ  միօրինակ  տափակության  ծովում,  քաղաքի  ճիշտ  կենտրոնում,  որպես  ուրիշ  մի  աշխարհից  կամ  երկնքից  ընկած  քարե  մի  հրաշք-կանգնած  կա,  երևակայո՞ւմ  եք…  հինգհարկանի  մի  հսկա,  քարե  մի  թյուրիմացություն…  Ծխական  դպրոցի  ծանոթ  ուսուցիչ  պ.  Մարուքե  Դրաստամատյանը,  որ  պակաս  մի  հրաշք  չէ  նաիրյան  այդ  քաղաքում,  ամեն  անգամ  այդ  շինության  մոտից  անցնելիս  ասում  է  ինքնիրեն  կամ,  եթե  խոսակիցներ  է  ունենում  -նրանց.  «Ուրի՛շ  բան  ենք  մենք,  ուրիշ  -եվրոպացիք…  Ա՛յ»:  Եվ  նա  հիացած  աչքերով  նայում  է  հինգհարկանի  շենքի  տարօրինակ—  փոքրիկ  քառակուսի  պատուհաններին:  «Դեռ  մենք  շատ  ենք  հետամնաց»,  —  ասում  է  նա:  Այսպես  է  մտածում  պ.  Մարուքեն-և  նա,  իհարկե,  ունի  իրավունք.-  պ.  Մարուքեն  ավարտել  է  տեղական  քաղաքային  յոթնամյա  դպրոցը  և,  իրերի  անհայտ  բերումով,  երկու-երեք  ամսով  եղել  է  Բեռլինում.-  գոնե  այսպես  է  հավատացնում  ինքը,  պ.  Մարուքեն:  Նա  սիրում  է  միմիայն  նորն  ու  կատարյալը  -և  չի  կարող  տանել  ոչ  մի  հնություն:  Այսպիսով  նա,  միանգամայն  իրավացիորեն,  եվրոպացու  հռչակ  է  վայելում  նաիրյան  այդ  քաղաքում  և  բոլորը,  մեծ  թե  փոքր,  բացի  երկրորդ  ծխականի  ուսուցիչ  ընկ.  Վառոդյանից,  հարգում  են  նրան:

Բայց  քաղաքը,  բացի  այդ  հինգհարկանի  հրաշք-շինությունից,  ուներ  մի  շարք  տեղական  հրաշալիքներ,  որոնցով  դժբախտաբար  չէր  հետաքրքրվում  պ.  Դրաստամատյանը:  Սակայն  ինչ  ուզում  է  պ.  Մարուքեն  կարծե  -առանց  այդ  հրաշալիքների  նաիրյան  այդ  քաղաքը  եթե  ոչ  իր  ամբողջ  հմայքը,  գոնե  իր  հմայքի  կեսից  ավելին  անպայման  կկորցներ  -հենց  իրենց,  այդ  քաղաքի  բնակիչների  աչքում:  Եվ  ճիշտ  որ.  ինչո՞ւ  համար  կատարյալ  հրաշալիքներ  չեն  կարող  համարվել  —  թեկուզ  հենց  Բերդը  կամ,  ասենք,—  Վարդանի  կամուրջը  կամ  վերջապես  -Առաքելոց  եկեղեցին…  Իսկ  ձորի  Սլլան  քա՞րը,  Ճգնավորի  մատո՞ւռը,-  ո՞րը  թվեմ:-  Բոլորն  էլ  հրաշք  են,  զարմանալի  զարմանք,  անկարելի  հնճարք:

Առաջադրանքներ


Ա)  Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.

  • քաղաքը հին է,
    Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ:
  • քաղաքը եվրոպական չէ,
    Տները,  ինչպես  ասացի,  նաիրյան  այդ  քաղաքում  ցածլիկ  են,  մեծ  մասամբ  միհարկանի,  տափակ  կտուրներով,-  բայց  տների  ու  խանութների  այդ  միօրինակ  տափակության  ծովում,  քաղաքի  ճիշտ  կենտրոնում:
  • գավառական հետամնաց քաղաք է
    Նաիրյան  այդ  հնամյա  քաղաքն  ամեն  ինչով  նման  էր  նաիրյան  բոլոր  հին  ու  նոր  քաղաքներին.-  փոքր  էր,  ոչ  բազմամարդ,  խարխուլ  ու  փոշոտ.  ժամանակակից  լեզվով  այդպիսի  քաղաքներին  ասում  են  -գավառական  հետամնաց  քաղաք:
  • քաղաքը նաև կարելի է նոր համարել,
    Քաղաքի  ցածլիկ  տների  ու  խանութների  միօրինակ  ծովում  թիթեղե  այդ  կտուրներն  աչքի  են  զարնում,  ինչպես  աչքի  կզարներ  կանացի  եվրոպական  փետրազարդ  գլխարկն՝  արևելյան  գյուղում:
  • քաղաքն ունի հրաշալիքներ։
    հրաշալիքների  նաիրյան  այդ  քաղաքը  եթե  ոչ  իր  ամբողջ  հմայքը,  գոնե  իր  հմայքի  կեսից  ավելին  անպայման  կկորցներ  -հենց  իրենց,  այդ  քաղաքի  բնակիչների  աչքում:

            Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ։
Հեղինակը ոչ այդքան բարյացակամ էր տրամադրված Մարուքե Դրաստամատյանի հանդեմ, քանի որ նա միայն սիրում էր նորը, իսկ Չարենցը նկարագրում է իր Երկիր Նաիրին հենց հին մոտիվներով, ինչով որ հայտնի է այդ հիասքանչ քաղաքը։