«Безмолвный пациент» Алекс Михаэлидис

«Безмолвный пациент» — популярный психологический триллер Майкла Идани, впервые опубликованный в 2019 году. В книге рассказывается история Алисии Беренсони, красивой и успешной художницы, которая однажды стреляет себе в лицо, когда ее муж возвращается домой, после чего она замолкает. Она не разговаривает, не объясняет, что произошло, и вынуждена обратиться к психиатру, который решает выяснить причины молчания Алисии. «Безмолвный пациент» известен своим шокирующим финалом, полным неожиданных поворотов. Книга была высоко оценена за свою эмоциональную силу, интенсивные идеи и обиду, которые заставляют читателя хотеть закончить книгу немедленно.

Բայական անդամի լրացում

Բայական անդամի լրացումներ։ Խնդիրներ։

Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ 

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի: 

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:

Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:

Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ 

Առաջադրանք 1․ Գտել ենթական և ուղիղ խնդիրը։

1․ Մեսրոպ Մաշտոցն (ենթակա) ստեղծեց հայոց գրերը (ուղիղ խնդիր)։

2․Տղան (ենթակա) միայնակ վերանորոգեց տունը (ուղիղ խնդիր)։

3․ Գիրքը (ուղիղ խնդիր) փոխանցեց ընկերոջը։

4․ Հեքիաթները (ուղիղ խնդիր) հորինում են մարդիկ (ենթակա)` կյանքի տխրությունը ցրելու համար։

5․ Նա (ենթակա) սիրում է մայրիկին (ուղիղ խնդիր)։

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան: Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ 

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։ 

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։ 

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։ 

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։

Երեխան հավատում էր մոր խոսքին։

Ծեր կինն աղոթում էր Աստծուն ։

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Առաջադրանք 3․

Գտիր նախադասությունների ենթական, ստորոգյալը, ուղիղ խնդիրը և հանգման խնդիրը։

  • Աշակերտը (ենթակա) մի անգամ հարց (ուղիղ խնդիր) ուղղեց (ստորոգյալ) վարպետին (հանգման խնդիր):
  • Կարճ ժամանակում նա (ենթակա) վաճառեց (ստորոգյալ) ապրանքը (ուղիղ խնդիր) անգլիացիներին (հանգման խնդիր):
  • Դասղեկը (ենթակա) գիրքը (ուղիղ խնդիր) հանձնեց (ստորոգյալ) երեխային (հանգման խնդիր):
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր (ուղիղ խնդիր) եմ ասում (ստորոգյալ) հին քաղաքին (հանգման խնդիր), իմ ընկեր Անդոյին (հանգման խնդիր):
  • Աստված (ենթակա) Մովսեսին (հանգման խնդիր) պատվիրում է (ստորոգյալ) մոլորյալ ժողովրդին (հանգման խնդիր) դարձի բերել (ուղիղ խնդիր):