Հայաստանին Եղիշե Չարենց վերլուծություն

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Այստեղ Եղիշե Չարենցը նկարագրում է Հայաստանը, այն Հայաստանը, որը տեսել է վերքեր, թշնամիներ, պանդուխտներ, սակայն դրա հետ մեկտեղ տեսել է նաև Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, շատ հանճարներ, խելացի մարդիկ: Չարենցը և իր նման հեղինակները գովերգում են Հայաստանը:  Հեղինակը վստահ է, որ էլի են լինելու հայտնի գրողներ, երաժիշտներ, նկարիչներ և Հայաստանը հավերժ լինելու է:

Ինչքան որ հուր կա․․․ Եղիշե Չարենց

Ինչքան որ հուր կա…
Եղիշե Չարենց
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Չարենցն այս բանաստեղծությունը նվիրել է իր հավերժական սիրուն Արփենիկին։ Եղիշե Չարենցը այս ժողովածուն գրել 1920-1921 թվականներին, երբ արդեն ամուսնացել էր Արփենիկի հետ։ Այն պատմում է Չարենցի սիրո մասին, այն մասին, թե ինչի է պատրաստ Չարենցը Արփնիկի համար, նա համաձայն է նվիրել իր սրտի ամբողջ հուրն ու կրակը, միայն թե սիրելին չմրսի ձմռան ցրտին։ Նա պատրաստ է ամեն ինչի հանուն իր սիրելիի։

Եղիշե Չարենց «Տաղարան»

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Չարենցի ստեղծագործության այս նոր անակնկալը՝ «Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը: Այն Սայաթ-Նովան, ով հիանալով՝ բեզարեց և վերջիվերջո կանգնեց փակուղիների առաջ և դատապարտվելով՝ հագավ կրոնավորի սքեմը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը տալիս է «Տաղարանը»: Այստեղ Չարենցը ոչ թե նմանագրել է Սայաթ-Նովային, ոչ թե դիմել է գրչական ոճագրության, այլ ընդհակառակը՝ «սայաթնովյան երանգներով» շատ դեպքերում վիճում է միջնադարի երգչի հետ՝ նրա դառնությանը դեմ դնելով իր հոգու խենթ ազատությունն ու զվարթությունը, նրա բեզարածությանը դեմ է դնում վայելումի քաղցրությունը, իսկ հուսահատությանը՝ իր երբեք չմարող լավատեսությունը: Քանի որ Չարենցը ոչ միայն ժամանակի մեծ բանաստեղծներից էր, այլ նաև գրականության զարգացման ընթացքին էր հետևում, հասկացավ, որ թարմություն է պետք տիրող ճգնաժամը հաղթահարելու համար, համենայնդեպս Չարենցն այդպես էր կարծում: Սայաթ-Նովային դիմելն ուներ նաև մի այլ խորհուրդ՝ Սայաթ-Նովան հայ ժողովրդի հպարտությունն է, միջնադարյան պոեզիայի վերջին ձայնը, նոր պոեզիայի մեծ ու արքայական սկիզբը: Սայաթ-Նովան ու իր երգերը պարտավորեցրել են նրա հետնորդներին գետնին չթողնել հայկական բառը, աչքի լույսի պես պահպանել հայկական խոսվածքը, կյանքում միշտ բարձր դասել բարին, գեղեցիկն ու ազնիվը, գնահատել սիրո և բարեկամության մեծ ուժը: Եւ ահա Չարենցն իր առաջ խնդիր է դնում՝ սիրել Սայաթ-Նովայի բառարանով, ներել ու հաստատել նրա բառարանով, վիճել ու խոնարհվել, պաշտել ու փառաբանել նրա բառարանով: Նմանվելու, բայց աննման մնալու խնդիր, որը կարելի է անվանել վերամարմնավորում: Սայաթ-Նովան ոչ թե նամանակվում, այլ վերամարմնավորվում է Չարենցի մոտ՝ մնալով Չարենցին հարազատ: