Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա
1.Դուրս գրել ենթականները, որոշել՝ որ խոսքի մասով են արտահայտված: Վերականգնել զեղչված ենթակաները։
Լուսաբացի շողքը (գոյական) երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը (գոյական) զարթնեց, տրեխները հագավ:
Ասյայի մոտով անցնելիս նա (դերանուն) տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:
Տան առաջ, առվի մոտ (Նա) երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը (գոյական) մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան (գոյական), թե շապիկ (գոյական) կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը (գոյական) բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը (գոյական) նրա շապի՞կն էր:
Կովը (գոյական) շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը (գոյական) օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը (գոյական) թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:
Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան (գոյական) էլ էր կանգնած Սաքանի (գոյական) կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը (գոյական) դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:
2.Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայովներով։
Կիթառը ջարդվեց երեկ առավոտյան։
Գեղեցիկը կփրկի աշխարհը։
Երկու հազար քսանհինգ թվականը սկսվեց։
Ես կոտրեցի կիթառը։
Նկարվող նկարը ավիրվեց։