1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
2.Կարդա՛ , դիտի՛ ր և սովորի՛ ր մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութերը:
Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
մարտ —պատերազմ, կռիվ, մարտ ամիս։
կետ-հսկա ջրային կենդանի, սովորական իմաստով կետ։
խնդիր-առաջադրանք, մարդուն անհանգստացնող խնդիր։
խորհուրդ-ինչ որ բանի իմաստ, խորհուրդ տալ։
քանոն-երաժշտական գործիք, գծագրական գործիք։
ներշնչել-շնչելու իմաստը, ինչ որ մի բան ինքդ քեզ համոզել։
դատարկ-սենյակը դատարկ է, կամ դատարկ խոսակացություն։
խնամի-բարեկամ, կամ խնամել։
գլուխ-մարդու մարմնի մաս, կամ գրքի գլուխ, սնկի գլուխ։
3. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Նա իր տանն է գերադասում հանգստանալ։
Այդ մարդը իր սրտի մեջ տուն է շինել։
Երգի այս տունն եմ սովորել։
4. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ: