Ըստ Դարվինի էվոլյուցիայի հիմնական գործոնները ժառանգական փոփոխությունն է, գոյության կռիվը, բնական ընտրությունը և իզոլյացիան:
Ըստ նրա ժառանգական փոփոխությունները առաջ են գալիս յուրաքանչյուր օրգանիզիմի մոտ, անկախ արտաքին միջավայրից, և փոխանցվում են սերունդներին:
Ըստ Դարվինի օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է նաև բնական ընտրությունը, այսինքն ադապտացվող օրգանիզմները գոյատևում են և չադապտացվողները չեն գոյատևում: Դարվին նույնպես կարծում էր, որ օրգանիզմների էվոլյուցիայի վրա ազդում է մեկուսացումը:
1831-1836թթ. Դարվինը կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն և նրա ժամանակ ուսումնասիրեց իր այցելած երկրների ֆլորան ու ֆաունան: Իր ուսումնասիրություններով առաջնորդվելով նա եզրակացություն արեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ իրարից մեկուսացված են եղել: Դարվինը Գալապագոսյան կղզիների վրա կատարեց ուսումնասիրություն ըստ որի նա նկատեց, որ կղզիներից յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ որոնք իրարից տարբերվում են սնման և կտուցի ձևով: Ուսումնասիրություններից պարզվեց, որ սերինոսները տարբեր կղզիներում տարբեր ձևով են սնվում, այսինքն` կղզիներից մեկում թռչյունները սնվում էին կարծր սերմով, մյուսում միջատներով, երորդում նեկտարով: Ըստ դրա կատարվեց եզրակածություն, որ տեասակի փոփոխության պատճառը նրա ապրելատեղի պայմաններն են:
Դարվինը բացահայտել է էվոլյուցիայի շարժիչ ուժերը: Նրանք են՝ փոփոխականությունը, ժառանգականությունը, բնական ընտրությունը:
Դարվինը տարբերել է փոփոխականության 3 ձև՝ որոշակի, անորոշ, հարաբերակցական:
Որոշակի՝ այն փոփոխականությունն է, որը տեղի է ունեցել հայտնի պատճառով: Այն դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ: Ժառանգական չէ:
Անորոշ՝ առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ: Սրա դեպքում առանձնյակները տարբեր ձև են փոխվում: Այս փոփոխականության տեսակը փոխանցվում է ժառանգաբար:
Հարաբերակցական՝ մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։
Ընտրությունը համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական:
Ամեն դեպքում, Դարվինի ամենահյտնի կարծիքն, որին ծանոթ են գրեթե բոլորը, մարդու առաջացման վերաբերյալ է: Դարվինի այն թեորիան, որ մարդը առաջացել է կապիկից, ամբողջ աշխարհում շատ հայտնի է, և կարծես թե բոլորը դրա հետ համաձայն են: Եվ իրոք՝ մարդը և կապիկը ունեն անհամար քանակի նմանություններ, որոնք նույնիսկ երբեմն զարմանք են առաջացնում: Սակայն Դարվինի կարծիքը քննադատվել է կրոնական գործիչների կողմից, որոնք, ըստ կրոնի, կարծում են, որ մարդուն ստեղծել է Աստվածը: Այդ կարծիքի հետ համաձայն չեն նաև այլ մարդիկ: