Ռազմամարզական ճամբար

Ես և իմ ընկերները Արատեսում անցկացրինք մեր ռազմամարզական պարապմունքները։ Ճանապարհը անցավ շատ դյուրին։ Սկզբում բարձրացանք Սմբատաբերդ ամրոցը, վայր, որի գեղեցկությունը, մթնոլորտը և օդը բառերով նկարագրել ուղղակի անհնար է։ Վերևում արդեն Սմբատաբերդ ամրոցում լուսանկարվեցինք, ընդմիջեցինք, ծանոթացանք այնտեղ գտնվող յուրաքանչյուր խորհրդանիշի հետ։ Եվ նաև լսեցինք բնության սքանչելի ձայնը, որը հաղորդում էր հանգստություն, ներդաշնակություն։ Հասնելով Արատես և տեղավորվելուց հետո ծանոթացանք մեր հրամանատարի հետ, կատարեցինք շարային պատրաստություն, ռազմամարզական պարապմունքներ։ Եվ արդեն առաջին օրվա ավարտին զրուցեցինք և խաղեր խաղացինք մեր ընկերների և դասավանդողների հետ։ Հաջորդ օրը առավոտյան վեր կացանք վաղ, որպեսզի ունենանք առավոտյան նախավարժանք։ Որից հետո նույնպես ունեցանք ռազմամարզական պարապմունքներ՝ մարտավարություն, կրակային։ Երրորդ օրը արդեն հավաքեցինք տարածքի աղբը և ուղևորվեցինք Երևան։ Այդ 3 օրվա ընթացքում մենք ավելի ուժեղացանք, կոփվեցինք, սովորեցինք, թե ինչպես կարելի է հիանալ մեր շուրջը գտնվող յուրաքանչյուր երևութով։

Չորս անգամ մեռած։ Թեա Թոփուրիա

«Չորս անգամ մեռած» Թեա Թոփուրիա

  1. Ինչու՞ Գաբրիելին չեն ընդունում հանդերձյալ աշխարհում։
    Նրան հանդերձյալ աշխարհում չեն ընդունում, որովհետև նա մի այնպիսի մեղք է գործել, որն աններելի է։
  2. Ինչպես է արձագանքում գյուղը Գաբրիելի կենդանանալուն։
    Առաջին անգամ կենդանանալուց հետո, գյուղում աղմուկ բարձրացավ, բայց հետ ընտելացան։
  3. Ի՞նչ է Գաբրիելը հարցնում մարդկանց։
    Հարցնում է արդյոք նրանց ինչ-որ վատ բան է արել, թե ոչ։
  4. Ո՞վ է պատմվածքում հիշատակում սանդուղքը դեպի երկինք։
    Սանդուղքի մասին պատմությունը հիշատակում է Գաբրիելի հետ խոսող մի գյուղացի, երբ Գաբրիելը կրկին փորձում է հասկանալ՝ ինչու իրեն չեն ընդունում հանդերձյալ աշխարհում։
  5. Ինչու՞ է Գաբրիելը ցանկանում, որ իրեն վառեն։
    Որ այլևս չկարողանա վերակենդանանալ։
  6. Ինչու՞ Գաբրիելը չի կարողանում հիշել իր մեղքը։
    Կարծում եմ, աններելի մեղքը, որը գործել է եղել է վաղուց, անգիտակցաբար։
  7. Ի՞նչ խորհրդանշական իմաստ կարող է ունենալ «չընդունվելը» հանդերձյալ աշխարհում։
    Չընդունվելու խորհրդանիշը կարող է լինել անավարտ ապաշխարությունը, այսինքն երբ մարդը «չի հիշում, չի կարող ընդունել։ Չի ընդունում, չի կարող ներողություն խնդրել։ չի ապաշխարել»։
  8. Ինչպե՞ս է մահը ներկայացված պատմվածքում։ Ո՞ր դեպքն է Գաբրիելը հիշում մահվան այցի մասին։
    Մահը ներկայացված է, որպես մարդացած, զգացմունք ունեցող, նույնիսկ սիրող էակով։ Գաբրիելը հիշում է Թամարի մահվան այցի մասին։
  9. Ի՞նչ դեր ունի գյուղի համայնքը պատմվածքում։
    Գյուղը Գաբրիելի համար դառնում է միակ աշխարհը, որտեղ նա կարող է որոնել ճշմարտությունը։
  10. Կարո՞ղ ենք ասել, որ Գաբրիելի խնդիրը միայն հոգևոր է։ Ինչու՞։
    Որովհետև նա չի հիշում այն մեղքը, որը արել է, նրան գյուղացիները անդադար կրկնում են, որ իրենից նեղացած չեն, բայց նա չի հանդարտվում, ձգտում է ներմանը։
  11. Ի՞նչ խորհուրդ է տալիս տեր հայրը Գաբրիելին վերջում։ Ինչպե՞ս է սա փոխում պատմվածքի իմաստը։
    Տեր հայրը նրան ասում է, որ «Սիրիր կյանքը։ Սիրիր մարդկանց։ Սերը մեծ ուժ ունի», բայց ավաղ խոսքերը ոչինչ չեն փոխում պատմվածքում։
  12. Քո կարծիքով՝ արդյո՞ք Գաբրիելը իսկապես գործել է մեղք, թե՞ այդ մեղքը այլ իմաստ ունի։
    Կարծում եմ մարդկանց, կյանքը չսիրելն արդեն իսկ մեղք է։
  13. Ինչպիսի՞ն է Գաբրիելի կերպարը՝ ըստ նրա խոսքի, վարքի և զգացմունքների։
    Գաբրիելի կերպարը պատմվածքում նկարագրծված է՝ բարդ, խորքային, ցավոտ ու միևնույն ժամանակ՝ մարդասիրական։
  14. Ի՞նչ է մեղքը. հիշողությո՞ւն, գործողությո՞ւն, թե՞ հետևանք։
    Գաբրիելի չգիտի, թե ինչ մեղք է գործել։ մեղքը կարծես պահանջում է հիշողություն, քանի դեռ չես հիշել՝ չես կարող ապաշխարել։ Մեղքը որպես գործողություն՝ ինչ-որ բան արել ես, խախտել ես, վնասել ես։ Գաբրիելը չի հիշում՝ ինչ արել է։ Բայց ինքն էլ հարցադրում է տալիս.
    «Միգուցե քնի մեջ եմ մեկին սպանել»։ Հետևանք, որն փակել է նրա ճանապարհը հանդերձյալ աշխարհ։

My favourite corner in school.

There are many corner I love at school, but I’ll mention a few of my favorites. One of the most special ones is the marble hall. It has a unique and beautiful color that makes it stand out. We sing, dance, and hold quizzes there. Another corner I really love is the reading room. It’s always calm and peaceful, filled with silence and focus. My school is full of favorite corners, and each one holds a special place.