Շառլ Բոդլեր․ Ծեծենք աղքատներին
- Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։
Պատմողը փորձում է արդարացնել մուրացկանին ծեծելը՝ ներկայացնելով դա որպես նրա արժանապատվությունը վերականգնելու միջոց։ Բայց բռնությունը արդարացումներ չունի, անկախ ամեն ինչից։ Ես համաձայն չեմ պոտմողի վարվելակերպի հետ։
2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։
Բնականաբար կփորձեի պաշտպանվել, և այդ ծերուկը ընդամենը մի հայացք էր նետել պատմողին, իսկ պատմողը հարձակվեց։
3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։
Հեղինակը իր պատմվածում անդրադառնում է այն գրողներին, ովքեր իրենց գրքերով, տեսություններով կամ քարոզներով խոսում են «հասարակության փրկության» մասին, բայց իրականում մարդուն չեն տեսնում, նրան չեն ճանաչում։
4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։
Պատմողը խոսում է Սոկրատեսից, բարոյախոսությունից, ոգեշնչման ձայներից, ազատության գաղափարից… ու հետո մուտք է գործում սրճարան, ծեծում է մուրացկանին, որպեսզի «վերականգնի նրա արժանապատվությունը»։
5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։
Պատմողի այս ընկալմամբ մարդուն չի կարելի ուղղակի ազատ ճանաչել՝ իր վիճակի համար խղճալով։ Նա պետք է ապացուցի, որ արժանի է ազատությանը՝ պայքարով, ուժով, կամքով։

