Կարդա Մարկ Տվենի «Հետաքրքրասեր Բեսսին» նովելը
1.Ի՞նչ է համոզմունքը։
Պատմվածքում համոզմունքը Ի՞նչ է համոզմունքը։
Այս պատմությունում ներկայացված համոզմունքը վերաբերում է կրոնական տեսանկյունից հարցերին։ Մայրն փորձում է բացատրել, որ Աստված ուղարկում է տառապանքներ մարդկանց համար, որպեսզի նրանք դառնան ավելի լավ, արդարամիտ և հոգևորապես զարգացած։ Նա կարծում է, որ ամեն ինչ ունի իր իմաստը, անգամ եթե դա առաջին հայացքից խորթ և անհասկանալի է թվում։
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
Մարդկանց հավատալիքները կարող են շատ տարբեր լինել՝ կախված իրենց մշակույթից, դաստիարակությունից, կրոնից, փորձից և անձնական տեսանկյուններից։ Շատ մարդիկ հավատում են Աստծուն կամ այլ սուրբ ուժերին։ Շատ մարդիկ հավատում են, որ մարդիկ իրենց մեջ կարող են դրական ուժեր դրսևորել։
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
Ինձ թվում է՝ արդյունավետ մտածելը ինչ-որ բանի մասին ըստ կոնկրետ, էության մտածելն է:
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
Պատմվածքում չի երևում, որ երեխան քննադատում է այն համոզմունքները, որ նրան տառապանքի կամ որևէ այլ բանի մասին փոխանցում են մայրը, քահանան կամ պարոն Խոլլիստերը, որին Բեսսին բարի մարդ է համարում: Երեխաները սիրում են առանց գնահատականներ տալու պարզապես շատ հարցեր տալ, որովհետև փորձում են ճանաչել աշխարհը: Կարծում եմ, Մարկ Թվենը հենց դրա համար է երեխայի կերպարը մարմնավորել:
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։
Փաստերի վրա հիմնված հավատը հիմնականում լինում է, կրոնական հավատի վերաբերյալ։ Մարդիկ հիմնականում հավատում են այն ամենին ինչին համընկնում է իրենց աշխարհայացքը։
6.Քննարկում՝ ոչ արդյունավետ մտածողության օգուտներն ու վնասները։
Ոչ արդյունավետ մտածողությունը, ես հասկանում եմ այսպես՝ մարդիկ ոչնչին չեն հավատում, կարծում եմ դա է, որ մարդիկ հիմնականում հավատում են ինչ որ բանի, բայց նաև կան մարդիկ, ովքեր ոչնչի չեն հավատում։
7.Տեղեկություններ գտիր Մարկ Տվենի մասին։ Նրա ո՞ր ստեղծագործությանն ես ծանոթ։ Եթե ծանոթ չես, գտիր և կարդա որևէ այլ գործ։
Մարկ Տվենի մասին
Թոմ Սոյերի արկածները
Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Եվ այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմը հասցնում է՝ գտնել գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսել իր ընկեր Հեքլբերի Ֆիննի հետ, գտնել իր սերը (Բեքի Թետչերին), ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալ ծովահեն և ապրել մի կղզում, մոլորվել քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս պրծնել։ Արկածախնդիր Թոմ Սոյերն անընդհատ անախորժություններ է ստեղծում։ Փախչում է դասերից, գնում ընկերների հետ խաղալու և գանձեր որոնելու։ Մի օր, երբ Թոմը ականատես է լինում սպանության, նրա համար լուրջ խնդիրներ են ստեղծվում։ Թոմին ու ընկերներին պետք է հաջողվի խույս տալ իրական մարդասպանից։



