A friend in need is a friend indeed.

Friendship is an invaluable value in a person’s life. However, everyone knows that friendship is not measured by words alone. First of all, one must understand the importance of a good friend. You should understand your friend and help them if they need it. There are people who feel pleasure by helping their friend, simply because they were able to help. By understanding and helping, we not only support our friends, but also help ourselves.

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

  • Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
    Օշոն չի ասում, որ չպետք է զարգանալ կամ ձգտել, այլ ընդհակառակը՝ ասում է, որ պետք է զարգացնել քո լավագույն որակները։
  • Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
    Առակում այն բույսը, որը չի դժգոհում իր բնույթից, ասում է. «Ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները»: Սա ուղիղ արտահայտում է այդ միտքը:
  • Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
    Այգու մյուս ծառերը մահանում են, քանի որ փորձում են նմանվել սոճուն, խաղողին կամ վարդենուն: Սա ցույց է տալիս, թե ինչպես վնասակար է ուրիշներին նմանվելու ձգտումը:
  • Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
    Օշոն ասում է՝ «Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր… Բայց նա ստեղծել է քեզ»: Սա հստակ արտահայտում է այն միտքը, որ դու հենց այդպիսին ես ստեղծվել՝ ի նպաստ Գոյի:
  • Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
    Առակը կոչ է անում ընդունել սեփական էությունը, քանի որ այդ կերպ միայն կարող ես ծաղկել։ Այս միտքը առակի հիմնական ուղերձներից է:
  • Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
    Օշոն բացահայտորեն ասում է՝ «Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել»: Նա ընդգծում է, որ նրանց տեղը արդեն զբաղված է, և դու պետք է լինես դու՝ ոչ ուրիշ մեկը:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
Օշոն շեշտում է մի շատ կարևոր գաղափար՝ յուրաքանչյուր մարդ ունի իր անփոխարինելի տեղն ու առաքելությունը Գոյում։ Օշոն ասում է, որ այդ մեծ հոգևոր ուսուցիչները արդեն կատարել են իրենց գործը, և այժմ ժամանակն է, որ դու կատարես քոնը, քո բնավորությամբ, որակներով և ներուժով։