Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:

Էկոլոգիական գործոններ

Արտաքին միջավայրի այն գործոնները, որոնք ազդում են կենդանիների աճի, տեղաբաշխման և աշխարհագրական դիրքի վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ։ Դրանք լինում են 3 տեսակի՝ կենսածին, ոչ կենսածին, մարդածին։ Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների փոխազդեցությունն է։ Օրինակ՝ երբ առյուծը ուտում է զեբրին կամ երբ միջատները նպաստում են կամ խանգարում են բույսերին։ Մարդածին գործոնները կապված են մարդկանց գործունեության հետ։ Օրինակ՝ երբ մենք աղտոտում ենք բնությունը կամ ոչնչացնում ենք ինչ-որ տեսակի կենդանուն։ Ոչ կենսածին գործոններ են օրինակ կայծակը, անձրևը, ռելիեֆը, ջերմաստիճանը, խոնավությունը և այլն։ Ջերմաստիճանից է կախված կենդանիների բնակության վայրը։ Կան կենդանիներ և բույսեր, որոնք չեն դիմանում շոգին կամ ցրտին։ Օրինակ՝ անապատում շատ քիչ կենդանիներ են ապրում՝ ուղտ, կակտուս և այլն։ Կենդանիները պաշտպանվում են ջերմաստիճանից տարբեր ձևերով։ Օրինակ՝ թռչունները չվում են տաք երկրներ, արջերը ձմեռային քուն են մտնում և այլն։ Կան կենդանիներ, որոնք կարողանում են հարմարվել ջերմաստիճանին, իսկ մնացածը ապրում են միայն իրենց հարմար ջերմաստիճան ունեցող վայրերում։ Ամեն կենդանի կամ բույս ջուր է ստանում տարբեր ձևով։ Բույսերը արմատներով, որոշ կենդանիներ խմելով, որոշները մարմնով։ Անապատում ապրող կենդանիները և բույսերը հատուկ հատկություններ են ձեռք բերել, որպեսզի դիմանան ջրի պակասին։ Լույսը մեծ ազդեցություն ունի բույսերի վրա, որովհետև բույսերը լույսի շնորհիվ ֆոտոսինթեզ են կատարում և հասկանում են, թե որ եղանակն է։

Կենսածին գործոններ

Կենսածին գործոնները լինում են 5 տեսակի՝ չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ, գիշատչություն, մակաբուծություն։

Չեզոքության ժամանակ երկու տեսակներն էլ իրար հետ փոխազդելիս ոչ օգուտ են ստանում, ոչ էլ վնաս։ Այդպիսի դեպքերը շատ քիչ են բնության մեջ։ Չեզոքության օրինակ է միշատիչների փոխազդեցությունը բույսերի հետ։

Մրցակցության ժամանակ երկու տեսակներն էլ վնաս են ստանում միմյանց հետ փոխազդելուց։ Դա կարող է լինել և սննդի կռիվ և բնի կռիվ և սերնդի կռիվ։ Այդպիսի կռիվներում անպայման չէ, որ մասնակցեն երկու նույն տեսակի կենդանիներ։ Կարող է այծի և ոչխարի միջև մրցակցություն գնա խոտ ուտելու համար։

Սիմբիոզի ժամանակ երկու տեսակն էլ օգուտ են ստանում։ Ամենավառ օրինակներից է մեղուի փոխազդեցությունը ծաղիկների հետ։ Մեղուն ծաղիկից նեկտար է վերցնում և իր համար մեղր է սարքում, իսկ ծաղիկին փոշոտում է։ Կամ երբ հատուկ միջատներ ապրում են ծառի վրա։ Նրանք ծառին օգուտ են տալիս իրենց նյութերով, իսկ ծառը իրենց թաքնվելու տեղ է տալիս

Գիշատչության ժամանակ մեկը տուժում է, իսկ մյուսը՝ ոչ։ Գիշատչություն է օրինակ, երբ առյուծը ուտում է զեբրին, արծիվը որսում է օձին կամ շնաձուկը ուտում է ուրիշ ձկների։ Գիշատչության շնորհիվ զոհերը էվոլուցիայի են ենթարկվում և ձեռք են բերում նոր հատկանիշներ գիշատիչներից պաշտպանվելու համար։

Մակաբուծության ժամանակ նույնպես մեկը տուժում է, իսկ մյուսը՝ ոչ։ Մակաբույծները ապրում են այլ օրգանիզմների հաշվին։ Նրանք ապրում են կամ կենդանիների օրգանների մեջ, կամ էլ մաշկի վրա։ Նրանք օգտվում են այդ կենդանու սննդից և կարող են որոշ հիվանդությունների պատճառ դառնալ, բայց դրանք շատ հազվադեպ են հասցնում մահվան։