Գիշատչություն, մակաբուծություն։ Էջ151
1.Նկարագրել գիշատչությունը և մակաբուծությունը։
Գիշատչություն կոչվում է այն երևույթը, երբ մի կենդանի որսում է մեկ ուրիշ կենդանու և ուտում նրան։ Օրինակ՝ առյուծը որսում է զեբրային, կամ բազեն՝ մկանը։ Այս դեպքում գիշատիչը սնվում է զոհով։
Մակաբուծություն է համարվում այն դեպքը, երբ մի կենդանի ապրում է կամ սնվում է ուրիշ կենդանու հաշվին, առանց նրան սպանելու։ Օրինակ՝ տզը նստում է շան վրա և խմում է նրա արյունը։ Մակաբույծը վնաս է տալիս, բայց չի սպանում։
2. Նշել վերջիններիս միչև նկատվող ակնհայտ տարբերությունները։
Գիշատիչը սպանում է իր զոհին, իսկ մակաբույծը չի սպանում, այլ վնասում է։
Գիշատիչը սնվում է մի անգամ, մակաբույծը՝ երկար ժամանակ։
Գիշատիչը սովորաբար մեծ ու ուժեղ կենդանի է, իսկ մակաբույծը՝ փոքր։
Գիշատիչը ապրում է առանձին, մակաբույծը՝ ապրում է տիրոջ վրա կամ ներսում։