Հայաստանի առաջին հանրապետությունը. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Մայիսի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 31. Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/
ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության էլ․ դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/
 Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Առաջադրանք․
1․
 Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։
1918թ. մայիսին լուծարվում է անդրկովկասյան սեյմը, և մեկը մյուսի հետևից հայտնվում են անդրկովկասյան երեք հանրապետությունները: Հայաստանի անկախությունը հռչակվում է մայիսի 28-ին Թիֆլիսում : Դարավոր գաղութային վիճակում գտնվող ժողովրդի համար սեփական պետականություն ստեղծելը մեծ իրադարձություն էր, սակայն մեր երկիրը գտնվում էր մահացու վտանգի տակ: Սարսափելի եղեռն իրականացրած Օսմանյան Թուրքիան սպառնում էր լիովին կործանել Հայաստանը և ողջ հայ ժողովրդին: Սա էր պատճառը, որ նորաստեղծ հանրապետության ղեկավարները շտապեցին հաշտության նվաստացուցիչ պայմանագիր կնքել թուրքերի հետ, որպեսզի գոնե մի փոքր շունչ քաշելու հնարավորություն ունենան:Հունիսի 4-ին Բաթումում Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ հայոց պատվիրակությունը ժամանակավոր հաշտություն կնքեց Օսմանյան Թուրքիայի հետ: Դա սարսափելի ծանր պայմանագիր էր: Հայերին մնաց ընդամենը մի բուռ տարածք՝ 12 հազար քառակուսի կիլոմետր: Այս պայմանագրի մասին դիպուկ է արտահայտվել գերմանացի մի դիվանագետ. «Թուրքերը հայերին տեղ տվեցին սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին»: Այս պայմանագրի սարսափելի կողմերից մեկը այն էր, որ մեր այդ խղճուկ տարածքի երկաթուղային ցանցի տնօրինությունը անցնում էր թուրքերին իբր եղբայրական Ադրբեջանին օգնելու համար:

2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։
Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Դա նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։

3. Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը /բլոգային աշխատանք/․
Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև Խորհրդային Ռուսաստանը, Թուրքիայի հետ կնքված Մոսկվայի պայմանագրով նրան զիջեց հայկական տարածքներ` Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Սևրի պայմանագրով նախատեսված հայկական պետության գաղափարը փոխարինվեց «ազգային օջախով»: Հայկական հարցը քննարկվեց նաև Լոզանի խորհրդաժողովում (1922 թ. նոյեմբեր— 1923 թ. հուլիս): Այստեղ մերժվեց նույնիսկ «ազգային օջախ» ստեղծելու գաղափարը, և դրվեց հայ գաղթականությանն օգնելու խնդիրը որով պետք է զբաղվեր ազգերի լիգան: Դրանով  Հայկական հարցը թաղվեց:

Ամփոփում

Ամփոփելով ուսումնական տարին, չեմ կարող չնշել այն հիասքանչ պատմվածքները, որոնք կարդացել ենք, դա ես համարում եմ ամենագլխավոր ձեռքբերումը այս ուսումնական շրջանում, որովհետև այդ պատմվածքներին ծանոթացա և հավանեցի։ Այս ուսումնական շրջանում բացթողումներ չունենք, լրացրել ենք բոլոր բացթողումները, որոնք որ չէինք հիշում կամ չգիտեինք սովորեցինք։ Այն ակնկալիքները, որը որ ունեցել եմ այս ուսումնական շրջանում եղել են։ Ամենասիրելի և ստացված նախագիծը ես համարում եմ Հովհաննես Թումանյանի և Համո Սահյանի կենսագրությունը, հավանեցի տվյալ նախագծերը, որովհետև երկար ժամանակ եմ հատկացրել յուրաքանչյուրի վրա, ուսումնասիրելով, փնտրելով, հարցնելով։ Դպրոցը այս տարի ինձ օգնեց լինել ավելի ճամփորդասեր, հետաքրքրասեր և այլն։ Դպրոցը ինձ շատ բան սովորեցրեց։