Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը

Մայիսի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա՝
 Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը․
Օգտակար նյութեր՝
ՀՀ Սահմանադրություն
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը

Առաջադրանք
Քննարկման արդյունքները և Ձեր կարծիքները ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/․

Գիշատչություն, մակաբուծություն

Գիշատչություն, մակաբուծություն։ Էջ151
1.Նկարագրել գիշատչությունը և մակաբուծությունը։

Գիշատչություն կոչվում է այն երևույթը, երբ մի կենդանի որսում է մեկ ուրիշ կենդանու և ուտում նրան։ Օրինակ՝ առյուծը որսում է զեբրային, կամ բազեն՝ մկանը։ Այս դեպքում գիշատիչը սնվում է զոհով։

Մակաբուծություն է համարվում այն դեպքը, երբ մի կենդանի ապրում է կամ սնվում է ուրիշ կենդանու հաշվին, առանց նրան սպանելու։ Օրինակ՝ տզը նստում է շան վրա և խմում է նրա արյունը։ Մակաբույծը վնաս է տալիս, բայց չի սպանում։

2. Նշել վերջիններիս միչև նկատվող ակնհայտ տարբերությունները։

Գիշատիչը սպանում է իր զոհին, իսկ մակաբույծը չի սպանում, այլ վնասում է։
Գիշատիչը սնվում է մի անգամ, մակաբույծը՝ երկար ժամանակ։
Գիշատիչը սովորաբար մեծ ու ուժեղ կենդանի է, իսկ մակաբույծը՝ փոքր։
Գիշատիչը ապրում է առանձին, մակաբույծը՝ ապրում է տիրոջ վրա կամ ներսում։

Blog as an educational tool

I have had a blog since 2018, which I use as my learning tool, posting all my exercise and projects there. On the blog, you can also find interesting facts and information on different topics. We update it every day, every second, every minute. It always needs to be updated. As a student at the Mkhitar Sebastatsi Educational Complex and not just me, but every student we are all required to update our blog regularly. One of the downsides is that when there is no internet connection, we can’t use our blog.


What type of person are you?


People should always smile or laugh, because laughter extends a person’s life. Except that, by smiling, we also help improve the mood of others. I believe that at least a few of the questions mentioned in the quiz reflect qualities that people should have, so that we can better understand and accept one another.

1.s
2.s
3.y
4.y
5.s
6.y
7.y
8.s
9.s
10.y
11.s
12.n
13.y
14.n
15.s
16.n

Positive-reliable, optimistic, sociable, generous, hardworking, easygoing, cheerful, ambitious
Negative-lazy, moody, untidy, impatient
Both-talkative, reserved, shy, sensitive

Մայիսյան հերոսամարտերը. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին

Մայիսի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 148-152/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութեր՝

Առաջադրանք․
1․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, տեղի է ունեցել 3 ճակատամարտի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում մենք տարել ենք փայլուն հաղթանակներ, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում պարտվել ենք։ Այս ճակատամարտերի շնորհիվ, հայ ազգը սովորեց միասնական լինել և ավելի ուժեղացավ։Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

2․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /բլոգային աշխատանք/․
Բացվեցին իգական ուսումնական հաստատություններ: Այդ գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը: Նրա անմիջական ջանքերով 1864 թ. Շուշիում և 1866 թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Դրանք շուտով ստացան միջնակարգի աստիճան և մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում:

1874 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ–ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան: Ճեմարանի գլխավոր խնդիրը հոգևորականներ պատրաստելն էր: Ճեմարանը դարձավ նաև հայագիտական խոշոր կենտրոն: Այստեղ դասավանդել և կրթություն են ստացել բազմաթիվ նշանավոր հայ գործիչներ:

Մկրտիչ Խրիմյանը Վարագա վանքում 1857 թ. բացեց «Ժառանգավորաց» վարժարանը:

1870 թ. Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց իգական վարժարան:

Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881 թ. բացված Սանասարյան վարժարանն էր: Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես` Լայպցիգի համալսարանում:

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: «Մշակ» թերթում տպագրում էր հոդվածներ, երազում էր աշխատել հայրենիքում։

Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը:

Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879–1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուրգում, խորհրդային իշխանության տարիներին նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:

Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:

Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:

Ֆիզիոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը:

Հայերենի ուսումնասիրությունը դրվեց գիտական լուրջ հիմքերի վրա: Հայագիտության այս ճյուղի վերելքը կապված է լեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ:

Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը (1864–1934) հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով: Նրա հայագիտական ուսումնասիրությունների ամփոփումն էր «Անի» աշխատությունը։

XIX դ. հայ պատմագիտության մեծավաստակ դեմքերից է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820–1901): Նա իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը:

Հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ստեղծելու գործում հատկանշելի է Անտոն Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրությունը:

Հայոց պատմության զանազան հիմնահարցերի, Հայկական հարցի լուծման և հեռանկարների մասին ուրույն վերաբերմունք ուներ եկեղեցական գործիչ, պատմաբան և բանասեր Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Մեծ նշանակություն ունի նրա «Ազգապատում» եռահատոր ուսումնասիրությունը:

Հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան): Նա գրել է հայոց պատմության գրեթե բոլոր պատմական շրջանների ու հիմնախնդիրների մասին։

Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում ունի Նիկողայոս Ադոնցը: Իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» արժեքավոր աշխատությունում ներկայացրել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական–քաղաքական կառուցվածքը, հայ բյուզանդական հարաբերությունները և այլ հարցեր:

Family Matters 

Oliver Darrow, actor, talks about his daughter, Carmen.
My first wife and I only had one child. It might have been nice to have more. I would have liked a son, but we just had Carmen. I see her as my best friend. I think she always comes to me first if she has a problem. We have the same sense of humour and share many interests, except that she’s crazy about animals, obsessed with them she has always had dogs, cats, and horses in her life. We were closest when she was about four, which I think is a wonderful age for a child. That’s when they need their parents most. But as soon as Carmen went to school, she seemed to grow up and grow apart from her family, and any father finds it difficult with a teenage daughter. She was very moody and had an odd group of friends. There was an endless stream of strange young men coming to our house. I remember I once got annoyed with her in front of her friends and she didn’t talk to me for days. I’ve always wanted the best for her. We sent her to a good school, but she wasn’t happy there. She left because she wanted to become an actress, so with my connections I got her into drama school, but she didn’t like that either. She worked for a while doing small roles
‘I see her as my best friend.’
in films, but she must have found it boring because she gave it up, though she never really said why.
She got married a few years ago; her husband’s a vet. They must be happy because they work together, and she loves animals.
We have the same tastes in books and music. When she was younger, I used to take her to the opera — that’s my passion — but she can’t have liked it very much because she hasn’t come with me for years. I don’t think she goes to the cinema or watches TV much. She might watch my films, but I don’t know. It’s not the kind of thing she talks to me about. I’m very pleased to have Carmen. She’s a good daughter, but I don’t think she likes my new wife very much because she doesn’t visit us very often. I’m looking forward to being a grandfather one day. I hope she’ll have a son.

TWO POINTS OF VIEW ON A FAMILY RELATIONSHIP
Carmen Darrow, veterinary assistant, talks about her father, Oliver.
I don’t really know my father. He isn’t easy to get on with. I’ve always found him difficult to talk to. He’s a bit reserved, but he loves to be recognized and asked for his autograph. I think people see his films and think he’s very easygoing, but he really isn’t. He’s won some awards for his films, and he’s really proud of them. He used to show them to my friends when they came to the house ‘He’s like a stranger.’
and that really embarrassed me. He can’t have been home much when I was a small child because I don’t remember much about him. His work always came first, and he was often away from home making films. I wasn’t surprised when he and my mother split up. He must have wanted the best for me, but the best was always what he wanted. He chose my school and I hated it. I had no friends there, I was miserable and didn’t do well, so I was asked to leave. He must have been very disappointed, but he said nothing to me. He wanted me to be an actor like him but I’m not at all like him. I tried it for a while, but I was miserable until I met my husband. He’s a vet and I’m his assistant. Now I’m doing what I always wanted to do, working with animals. My father and I have always been so different. I love animals and he loves books and music, and above all opera, which I hate. If he comes to see us (we live on a farm), he always wears totally the wrong clothes, but we still don’t see much of each other. It’s because he didn’t really want me to marry George. He wanted me to marry a famous film star or something, but of course I didn’t. George and I don’t want children, we have our animals, but my father would love to have a grandson. Maybe his new wife will give him the son he wants, but probably not. She cares too much about being slim and beautiful. I occasionally see one of his films on TV. I find it hard to believe he’s my father. He’s like a stranger.

Մետաղների քիմիական  հատկությունները

Քիմիական  փորձարարություն՝ <<Մետաղների քիմիական  հատկությունները>> Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու, հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր  փորձ 1. Ակտիվ  մետաղներից  նատրիումի  կամ  կալցիումի  փոխազդեցությունը ջրի  հետ:

 Համոզվելու  համար, որ  առաջացել  է  ալկալի` կաթոցիկով  2 կաթիլ հայտանյութ ֆենոլֆտալեին  լցրեք  առաջացած  ալակալու  լուծույթին, այնուհետև կատարեք չեզոքացման  ռեակցիա: Գրեք  ընթացող  ռեակցիաների   հավասարումները:

 Լաբորատոր  փորձ  2.   Միջին  ակտիվության  մետաղների` մագնեզիումի, ցինկի, ալյումինի  փոխազդեցությունը  նոսր  ծծմբական  թթվի  կամ աղաթթվի  հետ և անջատված  ջրածնի այրումը: Գրեք  ընթացող  ռեակցիաների  հավասարումները:

Լաբորատոր  փորձ  3.  Մետաղի  փոխազդեցությունը աղերի  ջրային  լուծույթների  հետ, (բացի ալկալիական  և  հողալկալիական  մետաղների, ինչու՞): Երկաթե  ձողի  (մեխի)

փոխազդեցությունը  պղնձարջասպի  լուծույթի  հետ: Ինչու՞   է  մեխը կարմրում:

 Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Առաջադրանքներ

1.Ինչու՞ է շան արձագանքը համեմատվում հասարակության արձագանքի հետ։

Շունը համեմատվում է հասարակության արձագանքի հետ, քանի որ հեղինակը շան միջոցով ներկայացնում է հասարակության գնահատել չկարողացող տեսակը, շունը՝ որպես հասարակության սիմվոլ, նախընտրում է աղբը, այլ ոչ թե նուրբ գեղեցիկը։ Որը ակնհայտ տեսակն է մեր հասարակության, ովքեր միայն ընտրում են վատը։

2.Ինչպիսի՞ն, ըստ հեղինակի, հասարակության վերաբերմունքը բարձր մշակույթի կամ գեղեցիկի նկատմամբ։
Ըստ հեղինակի վատ, որովհտեև հասարակությունը չի կարողանում գնահատել մշակույթն ու գեղեցիկը։ Հասարակությունը չի ընդունում լավը, գեղեցիկը, երբ նրանք միայն ապրում է վատի մեջ, նոր լավ բան առաջարկելիս չեն ընդունում։

3.Ի՞նչ են ներկայացնում «աղբը» և «աղտեղությունները»՝ ուղղակի և փոխաբերական իմաստներով։
Ուղղակի խոսքով ներկայացնելիս աղբը և աղտեղությունները կարող են նշանակել իրական կեղտոտ կամ անպիտան նյութեր՝ շների կողմից սիրված։
Փոխաբերական իմաստով ներկայացնելիս դրանք ներկայացնում են հասարակության կողմից չընդունված լավ բաները։

4.Ինչպիսի՞ քննադատություն է պարունակում տեքստը։
Տեքստը քննադատում է անտարբերությունը գեղարվեստի, մշակույթի և գեղեցիկի նկատմամբ։ Հեղինակը հեգնանքով ու ցավով մատնանշում է, որ մարդկային հանրությունը՝ շան նման, մերժում է նուրբը, գերադասելով այն, ինչը աղբ է կամ անարժեք։

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:

Էկոլոգիական գործոններ

Արտաքին միջավայրի այն գործոնները, որոնք ազդում են կենդանիների աճի, տեղաբաշխման և աշխարհագրական դիրքի վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ։ Դրանք լինում են 3 տեսակի՝ կենսածին, ոչ կենսածին, մարդածին։ Կենսածին գործոնները կենդանի օրգանիզմների փոխազդեցությունն է։ Օրինակ՝ երբ առյուծը ուտում է զեբրին կամ երբ միջատները նպաստում են կամ խանգարում են բույսերին։ Մարդածին գործոնները կապված են մարդկանց գործունեության հետ։ Օրինակ՝ երբ մենք աղտոտում ենք բնությունը կամ ոչնչացնում ենք ինչ-որ տեսակի կենդանուն։ Ոչ կենսածին գործոններ են օրինակ կայծակը, անձրևը, ռելիեֆը, ջերմաստիճանը, խոնավությունը և այլն։ Ջերմաստիճանից է կախված կենդանիների բնակության վայրը։ Կան կենդանիներ և բույսեր, որոնք չեն դիմանում շոգին կամ ցրտին։ Օրինակ՝ անապատում շատ քիչ կենդանիներ են ապրում՝ ուղտ, կակտուս և այլն։ Կենդանիները պաշտպանվում են ջերմաստիճանից տարբեր ձևերով։ Օրինակ՝ թռչունները չվում են տաք երկրներ, արջերը ձմեռային քուն են մտնում և այլն։ Կան կենդանիներ, որոնք կարողանում են հարմարվել ջերմաստիճանին, իսկ մնացածը ապրում են միայն իրենց հարմար ջերմաստիճան ունեցող վայրերում։ Ամեն կենդանի կամ բույս ջուր է ստանում տարբեր ձևով։ Բույսերը արմատներով, որոշ կենդանիներ խմելով, որոշները մարմնով։ Անապատում ապրող կենդանիները և բույսերը հատուկ հատկություններ են ձեռք բերել, որպեսզի դիմանան ջրի պակասին։ Լույսը մեծ ազդեցություն ունի բույսերի վրա, որովհետև բույսերը լույսի շնորհիվ ֆոտոսինթեզ են կատարում և հասկանում են, թե որ եղանակն է։

Կենսածին գործոններ

Կենսածին գործոնները լինում են 5 տեսակի՝ չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ, գիշատչություն, մակաբուծություն։

Չեզոքության ժամանակ երկու տեսակներն էլ իրար հետ փոխազդելիս ոչ օգուտ են ստանում, ոչ էլ վնաս։ Այդպիսի դեպքերը շատ քիչ են բնության մեջ։ Չեզոքության օրինակ է միշատիչների փոխազդեցությունը բույսերի հետ։

Մրցակցության ժամանակ երկու տեսակներն էլ վնաս են ստանում միմյանց հետ փոխազդելուց։ Դա կարող է լինել և սննդի կռիվ և բնի կռիվ և սերնդի կռիվ։ Այդպիսի կռիվներում անպայման չէ, որ մասնակցեն երկու նույն տեսակի կենդանիներ։ Կարող է այծի և ոչխարի միջև մրցակցություն գնա խոտ ուտելու համար։

Սիմբիոզի ժամանակ երկու տեսակն էլ օգուտ են ստանում։ Ամենավառ օրինակներից է մեղուի փոխազդեցությունը ծաղիկների հետ։ Մեղուն ծաղիկից նեկտար է վերցնում և իր համար մեղր է սարքում, իսկ ծաղիկին փոշոտում է։ Կամ երբ հատուկ միջատներ ապրում են ծառի վրա։ Նրանք ծառին օգուտ են տալիս իրենց նյութերով, իսկ ծառը իրենց թաքնվելու տեղ է տալիս

Գիշատչության ժամանակ մեկը տուժում է, իսկ մյուսը՝ ոչ։ Գիշատչություն է օրինակ, երբ առյուծը ուտում է զեբրին, արծիվը որսում է օձին կամ շնաձուկը ուտում է ուրիշ ձկների։ Գիշատչության շնորհիվ զոհերը էվոլուցիայի են ենթարկվում և ձեռք են բերում նոր հատկանիշներ գիշատիչներից պաշտպանվելու համար։

Մակաբուծության ժամանակ նույնպես մեկը տուժում է, իսկ մյուսը՝ ոչ։ Մակաբույծները ապրում են այլ օրգանիզմների հաշվին։ Նրանք ապրում են կամ կենդանիների օրգանների մեջ, կամ էլ մաշկի վրա։ Նրանք օգտվում են այդ կենդանու սննդից և կարող են որոշ հիվանդությունների պատճառ դառնալ, բայց դրանք շատ հազվադեպ են հասցնում մահվան։