Friendship is an invaluable value in a person’s life. However, everyone knows that friendship is not measured by words alone. First of all, one must understand the importance of a good friend. You should understand your friend and help them if they need it. There are people who feel pleasure by helping their friend, simply because they were able to help. By understanding and helping, we not only support our friends, but also help ourselves.
Месяц: Май 2025
Եվ դու ընտրյալն ես: Օշո
Եվ դու ընտրյալն ես: Օշո
Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:
Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:
Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Առաջադրանքներ
1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:
- Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:
Օշոն չի ասում, որ չպետք է զարգանալ կամ ձգտել, այլ ընդհակառակը՝ ասում է, որ պետք է զարգացնել քո լավագույն որակները։ - Պետք է զարգացնել քո լավագույն որակները:
Առակում այն բույսը, որը չի դժգոհում իր բնույթից, ասում է. «Ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները»: Սա ուղիղ արտահայտում է այդ միտքը: - Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:
Այգու մյուս ծառերը մահանում են, քանի որ փորձում են նմանվել սոճուն, խաղողին կամ վարդենուն: Սա ցույց է տալիս, թե ինչպես վնասակար է ուրիշներին նմանվելու ձգտումը: - Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:
Օշոն ասում է՝ «Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր… Բայց նա ստեղծել է քեզ»: Սա հստակ արտահայտում է այն միտքը, որ դու հենց այդպիսին ես ստեղծվել՝ ի նպաստ Գոյի: - Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Առակը կոչ է անում ընդունել սեփական էությունը, քանի որ այդ կերպ միայն կարող ես ծաղկել։ Այս միտքը առակի հիմնական ուղերձներից է: - Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:
Օշոն բացահայտորեն ասում է՝ «Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել»: Նա ընդգծում է, որ նրանց տեղը արդեն զբաղված է, և դու պետք է լինես դու՝ ոչ ուրիշ մեկը:
2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:
Օշոն շեշտում է մի շատ կարևոր գաղափար՝ յուրաքանչյուր մարդ ունի իր անփոխարինելի տեղն ու առաքելությունը Գոյում։ Օշոն ասում է, որ այդ մեծ հոգևոր ուսուցիչները արդեն կատարել են իրենց գործը, և այժմ ժամանակն է, որ դու կատարես քոնը, քո բնավորությամբ, որակներով և ներուժով։
Թեմատիկ հարցեր․Ատոմի միջուկի կառուցվածքը: Ճառագայթաակտիվություն: Միջուկային ռեակցիաներ

1.Որքա՞ն է α մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:
Ալֆա մասնիկները հելիումի միջուկներ են, որոնք պարունակում են 2 դրական լիցքավորված պրոտոն և 2 չեզոք նեյտրոն, հետևաբար ունեն 2+ լիցք։ Պրոտոններն ու նեյտրոնները յուրաքանչյուրն ունեն 1 ատոմային զանգվածի միավոր զանգված, և այսպիսով ալֆա մասնիկը ունի 4 ընդհանուր զանգված։
2. Ո՞րն է նախադասության սխալ շարունակությունը:
(Պատասխանը կարող է լինել մեկից ավելի)
Քիմիական տարրի միջուկները
- ունեն բացասական լիցք
- ունեն նույն թվով պրոտոններ
- իրարից տարբերվում են պրոտոնների թվով
- իրարից տարբերվում են էլեկտրոնների թվով
3. Ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը,երբ միջուկը նեյտրոն է արձակում:
Չի փոխվում
4.Հենվելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ձեր գիտելիքների վրա, որոշեք, թե քանի՞ նեյտրոն կա 16 8O-ի միջուկում:
5.Ելնելով ատոմի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումներից, որոշեք թե քանի՞ պրոտոն է պարունակում 6429Cu+2դրական իոնը:
6.Միջուկային ռեակցիաների ժամանակ ինչպե՞ս է փոխվում ռադիոակտիվ տարրի կարգաթիվը, երբ նրա միջուկը α մասնիկ է արձակում:
Երբ տեղի է ունենում ճառագայթաակտիվության երևույթ, այն ժամանակ անջատվում է էներգիա և մեծ կարգաթիվ ունեցող միջուկները փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների։
7.Թորիումի 23292Th միջուկը ներյտրոններով ռմբակոծելիս ստացվում է 22988Ra: Ի՞նչ մասնիկ է արձակվում այդ միջուկային ռեակցիայի ժամանակ:
8. 1) Ճի՞շտ է արդյոք, որ միջուկային ուժերը գործում են պրոտոնների միջև:
Այո
2) Եվ ճիշտ է արդյոք, որ միջուկային ուժերը միայն ձգողական բնույթի են:
Ոչ
Պատասխանում գրիր այո կամ ոչ:
9.Որքա՞ն է γ մասնիկի լիցքը: Ընտրիր ճիշտ տարբերակը:
10.Որո՞նք են սխալ պատասխանները:
Լույսը իրենից ներկայացնում է.
- էլեկտրամագնիսական ճառագայթում
- պոզիտրոնների հոսք
- նեյտրոնների հոսք
- ֆոտոնների հոսք
Ատոմի միջուկի կառուցվածքը

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպիսի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը:
Ատոմը միջուկից 100000 անգամ մեծ է։
2. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը:
Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից։
3. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը:
Պրոտոնը դրական լիցքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից, իսկ լիցքը հավասար է էլեկտրոնի լիցքի մոդուլին:
Միջուկը չի կարող, ինչպես համարվում էր այն ժամանակ, բաղկացած լինել պրոտոններից և էլեկտրոններից, որ պրոտոններից բացի միջուկում պետք է լինեն ինչ-որ չեզոք մասնիկներ՝ նեյտրոններ:
4. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը:
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվի՝ Z-ի հետ: Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը:
5. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ:
Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:
6. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը:
Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:
7. Ի՞նչ է 1 զա մ-ը:
Զ․ա․մ-ը դա զանգվածի ատոմային միավորն է, ըստ որի նաև արտահայտվում են պրոտոնների և նեյտրոնների զանգվածներն։
8. Օգտվելով Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշեք ոսկու ատոմի զանգ վածը՝ կիլոգրամով:
9. Ի՞նչ է իզոտոպը: Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեր:
Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ, սակայն միջուկում ունեն տարբեր թվով նեյտրոններ, հետևաբար տարբեր զանգվածային թվեր:
10. Ինչու՞ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը:
Միջուկի մասնիկների միջև գործում են շատ ավելի հզոր ձգողության ուժեր, քան էլեկտրական վանողության ուժերն են, և որոնք էլ ապահովում են կայուն միջուկի գոյությունը:
11. Ինչպե՞ս են հարաբերակցում նույն հեռավորությամբ երկու պրոտոնների միջև գործող կուլոնյան և միջուկային ուժերը:
Փոքր հեռավորության պրոտոնների միջև գործում են հսկայանական վանողական (կուլոնյան) վանողականության ուժեր։ Միջուկային ուժերը գերազանցում են վանողության ուժերը, և գործում են, էլ ավելի փոքր հեռավորությամբ նուկլոնների միջև։
12 Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը: Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժե՞րը:
Երկու նեյտրոնի և երկու պրոտոնի, ինչպես նաև նեյտրոնի և պրոտոնի միջև գործում են նույն ձգողության ուժերը։
Grammar and speaking
Grammar and speaking
Ex. 1 Respond to the statements or question. Use the words in brackets.
1 I haven’t eaten anything since breakfast. (must/hungry) You must be hungry.
2 Steve has three jobs. (can’t/much free time) He can’t have much free time.
3 The phone’s ringing. (might/Jane) It might be Jane.
4 The cat’s soaking wet! (must/raining) It must be raining.
5 Listen to all those fire engines! (must/somewhere) They must be somewhere.
6 I don’t know where Sam is. (could/his bedroom) He could be in his bedroom.
7 Marta isn’t in the kitchen. (can’t/cooking dinner) She could be cooking dinner.
8 Whose coat is this? (might/John’s) It might be John’s.
Ex. 1 Respond to the statements and questions. Use the words in brackets.
1 I can’t find my homework. (must/forget) You must have forgotten it.
2 Mark didn’t come to school last week. (must/ill) He must have been ill.
3 Why is Isabel late for class? (might/oversleep) She might have overslept.
4 I can’t find my notebook. (must/drop) You must have droped.
5 The teacher’s checking Maria’s work. (can’t/finish already) She can’t have finished it already.
6 How did Bob get such good marks in that test? (must/cheat) He must have cheated.
ՀՀ սպասարկման ոլորտ
Տնտեսության մյուս ոլորտը սպասարկման (կամ ծառայությունների) ոլորտն է (օգտագործվում է նաև ոչ արտադրական ոլորտ անվանումը): Այն միավորում է տնտեսության այն ճյուղերն ու մարդկային գործունեության տեսակները, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում նյութական արժեքների ստեղծմանը, բայց համատեղ ուժերով որոշում են մարդկանց ապրելակերպը, կյանքի մակարդակը, բարեկեցությունն ու սպառումը, բավարարում են նրանց հոգևոր և նյութական պահանջները: Այդ ճյուղերն ու գործունեության տեսակները նույնպես բազմազան են (առևտուր, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ, կապ, մարդատար տրանսպորտ, բանկային գործ, ֆինանսավարկային սպասարկում, պետական և հասարակական կառավարում)։

Աշխարհի շատ երկրների նման, Հայաստանի Հանրապետությունում ևս սպասարկման ոլորտն ավելի արագ է զարգանում, քան արտադրականը։ Դրա բաժինն աճում է երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) և ազգային եկամտում։ Առաջընթաց տեմպերով մեծանում է այդ ոլորտում զբաղվածների թիվը։ Ներկայումս հանրապետության զբաղվածության շուրջ 44%-ը բաժին է ընկնում սպասարկման ոլորտին:
Սպասարկման ոլորտի զարգացումն ու տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոններն են. երկրի տնտեսական զարգացման մակարդակը, բնակչության թիվը և կազմը, կենսամակարդակը, տարաբնակեցման բնույթը, աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը, տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը: Ինչքան այդ ցուցանիշները բարձր են, այնքան զարգացած է սպասարկման ոլորտը, և արդյունավետ է տարածքային կազմակերպումը:

Սպասարկման ոլորտի ճյուղերի մի մասի տեղաբաշխումը հիմնականում կրկնում է բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման պատկերը։ Այդպիսի ճյուղեր կան ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում։ Որքան մարդաշատ է բնակավայրը և որքան ավելի կենտրոնական տեղ է գրավում տարաբնակեցման ցանցում, այնքան շատ են այդտեղ առկա սպասարկման ոլորտի տեսակները։
ՀՀ-ում 2011 թ. ծառայությունների ընդհանուր ծավալի 86%-ը բաժին է ընկել Երևանին։ Մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով Երևանը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը 2․5 անգամ: Մինչդեռ բոլոր մարզերը մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով զիջում են միջին հանրապետական ցուցանիշին 3-ից (Կոտայքի մարզ) 6 (Արարատի մարզ) անգամ։

Կան նաև սպասարկման ոլորտի այնպիսի ճյուղեր, որոնց համար բնորոշ է համակենտրոնացված տեղաբաշխումը, այսինքն՝ դրանք համատարած չեն և կենտրոնանում են միայն որոշակի բնակավայրերում։
Կրթությունը։ Յուրաքանչյուր ժողովրդի ու պետության կյանքում չափազանց մեծ է կրթության դերը։ Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ նշանակություն է տվել կրթությանը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո բազմաթիվ եկեղեցիներին կից բացվել են դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ միջին դարերում, ստեղծվել են նաև համալսարաններ (Տաթևի, Գլաձորի և այլն)։
1914-1915 թթ. ուստարում ՀՀ-ի ներկայիս տարածքում հաշվվում էր տարբեր տիպի շուրջ 460 հանրակրթական դպրոց: Դրանցից ընդամենը 7-ն էր միջնակարգ կամ ոչ լրիվ միջնակարգ: 1921թ․ դեկրետ ընդունվեց հասուն տարիքի բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին, և 1929 թ. սկսվեց ընդհանուր տարրական ուսուցումը, իսկ 1970 թ.՝ համընդհանուր միջնակարգ պարտադիր կրթությունը։
Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 660 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ ավելի քան 63 հազ. երեխայով, և 1441 հանրակրթական դպրոց՝ մոտ 386 հազ. աշակերտով։ Հանրապետությունում գործում են նաև երաժշտական, արվեստի և գեղարվեստի 220-ից ավելի դպրոցներ՝ մոտ 38 հազ. սովորողով։

Նախադպրոցական և հանրակրթական հիմնարկների տեղաբաշխումը համընկնում է բնակավայրերի տեղաբաշխման, այսինքն՝ տարաբնակեցման ցանցի հետ: Ընդ որում, դրանք ներկայացված են բնակավայրերի մեծ մասում։ Ընդհանուր օրինաչափություն է. ինչքան բնակավայրը խոշոր է, և որքան խիտ է դրա հարակից տարածքների բնակչությունը, այնքան շատ ու բազմատեսակ են կրթական հիմնարկները:
Միջին մասնագիտական հաստատությունները կամ քոլեջները (թվով 97) տեղաբաշխված են քաղաքների մեծ մասում, իսկ բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները (թվով 23) հիմնականում կենտրոնացված են Երևանում․ Պետական բուհեր կամ մասնաճյուղեր, կան նաև մարզկենտրոններում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:
ՀՀ անկախացումից հետո ավելի քան 45 բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը նպաստեց բարձրագույն կրթության ապակենտրոնացմանը։ Ներկայումս 68 բուհերից 53-ը գտնվում են Երևանում, որոնց բաժին է ընկնում ուսանողների թվաքանակի շուրջ 80%-ը։ Անկախության տարիներին բուհերի թվաքանակի ավելացմանը զուգընթաց մոտ երկու անգամ ավելացել է ուսանողների թվաքանակը։ ՀՀ բուհերից առաջնեկը և խոշորագույնը Երևանի պետական համալսարանն է (ԵՊՀ)։
Հանրապետության բուհերը մասնագետներ են պատրաստում ժամանակակից տնտեսության արտադրական և սպասարկման ոլորտների գրեթե բոլոր մասնագիտությունների գծով:
Գիտությունը: Կրթության հետ միասին գիտությունը սպասարկման ոլորտի այն ճյուղն է, որը երկրի հզորացման, միջազգային հեղինակության, բնակչության նյութական ու հոգևոր մակարդակի բարձրացման համար ունի հիմնարար նշանակություն: Ընդունված է ասել, որ այժմ գիտությունը վերածվում է հզոր արտադրողական ուժի, այսինքն՝ դառնում է արտադրական գործընթացի և տնտեսական արդյունքի ստեղծման անմիջական մասնակից: Գիտական հետազոտությունների արդյունքների, գյուտերի ու հայտնագործությունների ներդրման միջոցով մեծապես ավելանում է աշխատանքի արտադրողականությունը:
Գիտությունը որպես առանձին ճյուղ գոյություն է ունեցել ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր ժողովուրդների մոտ: Այսօր այն հանդես է գալիս որպես ամեն մի ազգի ու պետության զարգացման մակարդակի գլխավոր ցուցանիշ:
Անցյալ դարի սկզբից արդեն աշխարհի զարգացած երկրներում գիտնականների թիվը տնտեսության մյուս ճյուղերում զբաղվածների թվի համեմատությամբ աճում էր առաջանցիկ տեմպերով:
Հայաստանում գիտության՝ որպես ինքնուրույն ճյուղի, հիմքերը դրվեցին առաջին հանրապետության տարիներին: Սկզբում այն սկսեց զարգանալ նոր ստեղծվող բուհերում: Հետագայում հիմնվեցին նաև գիտահետազոտական ինքնուրույն հիմնարկներ: Ավելի ուշ դրանք միավորվեցին հանրապետության նորաստեղծ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում (1943 թ):

Հայաստանի անկախության նախօրյակին գիտական աշխատողների թիվը գերազանցում էր 23 հազարը։ Յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը առաջնակարգ տեղ էր
գրավում նախկին ԽՍՀՄ-ում։ Գիտության ամենատարբեր ճյուղերի գծով գիտական մշակումներ էին իրականացնում ակադեմիայի և նախարարությունների մի քանի տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ և ավելի մեծ թվով բուհական ամբիոններ։ Գիտության մի շարք այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հայագիտությունը, աստղաֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան լայն ճանաչման էին արժանացել ամբողջ աշխարհում։

Անկախության առաջին տարիներին սկսված խոր տնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց նաև գիտությանը: Փակվեցին մի շարք գիտական հիմնարկներ, զգալիորեն նվազեց գիտաշխատողների թիվը, խիստ կրճատվեցին պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, գիտահետազոտական ոլորտում մեծ հեռանկարներ ունեցող շատ երիտասարդներ ստիպված հեռացան հայրենիքից: Այդ ամենով հանդերձ հայ գիտության մեծ ներուժի հիմնական մասը պահպանվել է, և բոլոր հիմքերը կան հավատալու, որ առաջիկայում այն
կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները, կվերակառուցվի ու կվերականգնի իր նախկին դերը՝ ի նպաստ պետության հզորացման, մեր տնտեսության ու մշակույթի զարգացման։
Գիտական կազմակերպություններն ու հիմնարկները, ի տարբերություն կրթական հիմնարկների, համատարած տեղաբաշխում չունեն: Դրանք առավելապես կենտրոնացած են Երևանում: Մյուս կենտրոններից հիշարժան են Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աշտարակը, Բյուրականը։
1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը, Հայոց մեծ եղեռնը
Մայիսի 5-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ, Լրացուցիչ նյութ/․
Առաջադրանք․
1. Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները:
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիզամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից միչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորակաների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000-ը:
Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս:
Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները:
Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբերին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից;
Կովկասյան ճակատում թվական շոշաթելի առավելություն ապահովելով՝ ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:
2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
Ցեղասպանության իրավական ձևակերպումը առաջին անգամ տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում։ Ըստ այդ փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով։
3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /բլոգային աշխատանք/․
Հրեաներ, քրդեր, ասորիներ։
Vocabulary and Speaking, Susie’s Problem Page
Ex. 2 Match the base adjectives in A with the strong adjectives in B.
(A Base adjectives) tired-(B Strong adjectives) exhausted
(A Base adjectives) frightened-(B Strong adjectives) terrified
(A Base adjectives) good-(B Strong adjectives) great, wonderful, fantastic, superb
(A Base adjectives) tasty-(B Strong adjectives) delicious
(A Base adjectives) bad-(B Strong adjectives) horrible, awful, terrible, disgusting
(A Base adjectives) pretty, attractive-(B Strong adjectives) beautiful, gorgeous
(A Base adjectives) hungry-(B Strong adjectives) starving
(A Base adjectives) angry-(B Strong adjectives) furious
(A Base adjectives) dirty-(B Strong adjectives) filthy
(A Base adjectives) suprised-(B Strong adjectives) astonished, amazed
(A Base adjectives) happy-(B Strong adjectives) thrilled, delighted
(A Base adjectives) funny-(B Strong adjectives) hilarious
Susie’s problem page
Got a problem? Metro Magazine’s agony auor Susie Eden, gives expert advice.
Lucy’s problem:
‘I think about him night and day!’
Susie replies:
Hi Lucy,
Everyone has daydreams and there’s nothing wrong with that. It’s only a problem when you forget where dreams end and the real world begins. Don’t write to him any more. You know in reality that a relationship with him is impossible, and that running away to Hollywood is a crazy idea. You need to find other interests and friends your own age to talk to. Sitting at home watching him on video won’t help you. Your parents are clearly too busy to notice or listen. Your future is in your hands, so get a life, study hard, and good luck! Yours,
Susie
Pam’s problem:
‘We don’t communicate any more!’
Susie replies:
Hi Pam,
You’re not helping your marriage by saying nothing to him. He doesn’t seem to notice how you feel. I know he’s worried about his mother, but it’s unfair that he’s always at her house and leaves you to do all the housework. You have a tiring and stressful job, caring for sick people all day. Make him understand this and ask him about the hundreds of lottery tickets you found. Encourage him to look for work — he’d feel better about himself if he had a job and it would help the family finances. In the meantime, don’t hide your feelings; otherwise your anger and resentment will grow.
Yours,
Susie
Մետաղներ
Թեմայի անվանումը՝<<Մետաղներ>>
Բովանդակությունը.
- Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:
- Մետաղների ստացման ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
- Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
- Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն և դրա վերացման եղանակները:
- Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
- Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:
Անհատական աշխատանքների թեմաները.
*-Մետաղների ընդհանուր բնութագրումը
14 քիմիական տարրերից 92 մետաղներ են: Պարբերական համակարգում մետաղները տեղակայված են յուրաքանչյուր պարբերության սկզբում, ինչպես նաև երկրորդական ենթախմբում: Մետաղների ատոմների չափսերը համեմատաբար մեծ են: Մետաղները օժտված են ուժեղ վերականգնող հատկությամբ: Քիմիական ռեակցիաներում մետաղները միայն վերականգնիչն եր են, դրանով տարբերվում են ոչ մետաղներից: Մետաղային բյուրեղավանդակի հանգույցներում կանոնավոր տեղաբաշխված են մետաղի կատիոններ ու ատոմներ, որոնք միմյանց հետ կապված են այդ կատիոններին համապատասխան վալենտային էլեկտրոնների բազմակի վրածածկից առաջացած ընդհանուր էլեկտրոնային ամպով:
*-Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ։ Կալցիումի և մագնեզիումի կարբոնատները լուծվում են ածխածնի (IV) օքսիդ պարունակող ջրում` հիդրոկարբոնատների փոխարկվելով։ Ժամանակավոր կոշտություն՝ պայմանավորված հիդրոկարբոնատների առկայությամբ, որը տաքացնելիս վերանում է։ Մնայուն կոշտություն՝ պայմանավորված կալցիումի և մագնեզիումի սուլֆատներով ու քլորիդներով, որը տաքացնելիս չի վերանում: Այդ կոշտությունը վերացնում են քիմիական ճանապարհով` սոդայով կամ նատրիումի ֆոսֆատով։ Ժամանակավոր ու մնայուն կոշտություններով պայմանավորված է բնական ջրի ընդհանուր կոշտությունը:
*-Էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզի կիրառությունը:
*-Ազնիվ մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին և պլատինային մետաղներ:
Ազնիվ մետաղներ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։
*-Համաձուլվածքների տեսակները` սև և գունավոր:
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքները կոչվում են սև մետաղներ, իսկ մնացած բոլորը՝ գունավոր։
*-Մետաղների կիրառման բնագավառները (երկաթի, ալյումինի, պղնձի):
Ուղղորդող հարցերը`
- Ո՞ր տարրերն են ավելի շատ մետաղները, թե՞ ոչմետաղները
Մետաղները ավելի շատ են, քան ոչմետաղները։ - Երկրակեղևում ո՞ր մետաղի միացություններն են ամենաշատը
Ալյումինի (Al) միացություններն են ամենաշատը։ - Ո՞ր մետաղների համաձուլվածքն է բրոնզը
Պղնձի (Cu) և անագի (Sn) համաձուլվածքն է։ - Ո՞ր մետաղի համաձուլվածքն է պողպատը
Երկաթի (Fe) և ածխածնի (C) համաձուլվածքն է։ - Ո՞ր մետաղն է սենյակային ջերմաստիճանում գտնվում հեղուկ վիճակում
Սնդիկը (Hg) սենյակային ջերմաստիճանում հեղուկ է։ - Ո՞ր մետաղն է էլեկտրականության ամենալավ հաղորդիչը
Արծաթը (Ag) ամենալավ հաղորդիչն է։ - Ի՞նչ ձևով են ազնիվ մետաղները հանդիպում բնության մեջ
Ազատ վիճակով՝ առանց միացությունների (օրինակ՝ ոսկի, պլատին)։ - Ո՞ր ջուրն է կոշտ համարվում, ինպե՞ս են վերացնում ջրի կոշտությունը
Կոշտ ջուրը շատ կալցիումի և մագնեզիումի աղեր ունի։ Վերացնում են եռացնելով կամ ֆիլտրով։
Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»
Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»
Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։
Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։
***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։
***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։
***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։
***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]
***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.
***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մարդուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տիրական։
Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։
Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին։
***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։
***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։
***Պետք է մտածել մարդուն մասին։
Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։
Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։
Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։
Մարդը․․․ իմ նպատա՜կն է։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
- Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Թոթովենցը հավատում է, որ մարդը պետք է անընդհատ աշխատի իր կարողությունների վրա, հասնի իր ներուժի գագաթնակետին։ Սա միայն անձնական առաջընթաց չէ, երբ մարդը կատարելագործում է իրեն, նա կարող է ավելի մեծ ներդրում ունենալ հասարակության մեջ։ - Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Թոթովենցը պնդում է, որ իրական իմաստությունը կայանում է անկեղծության, վստահության և ստեղծագործ լինելու մեջ։ Չափից դուրս «իմաստուն» մարդիկ կարող են դառնալ կասկածամիտ, պասիվ ու ոչ ստեղծագործ՝ կորցնելով կյանքի բուն իմաստը։ - Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
Նա հստակ տարբերակում է փառամոլության անհագությունը և հոգևոր, ստեղծագործական անսահման ձգտումը՝ որպես աստվածային սկիզբ։
բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
«Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն»
Թոթովենցը ենթադրում է, որ նրանք, ովքեր կարողանում են տեսնել կյանքի խորքերը, զգալ նրա լույսն ու մթությունը, ավելի արագ են հոգնում և վառվում այդ խոր ընկալումներից։ Բանաստեղծներն ու արվեստագետները հաճախ ավելի զգայուն են և ապրում են «շատ»՝ այդ պատճառով էլ նրանց կյանքը հաճախ կարճ է լինում։
«Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին»
Այս միտքը շեշտադրում է այն գաղափարը, որ մեծը միշտ կառուցվում է փոքրերից։ Թոթովենցը նախատում է նրանց, ովքեր չեն գնահատում մանրուքները, որովհետև հենց այդ մանրուքներն են, որ ժամանակի ընթացքում դառնում են հիմք մեծ գաղափարների, կարողությունների և հաջողությունների համար։