ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում

Ապրիլի 29-մայիսի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Կատարե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:

Թվարկել էկոլոգիական գործոնները, բերել օրինակներ։
Միջավայրի պայմանները մշտապես փոփոխվում են, և ցանկացած կենդանի էակ իր գոյությունը պահպանելու համար հարմարվում է այդ պայմաններին: Կենսոլորտի սահմաններում տարբերում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ ջրային, ցամաքաօդային, հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:

Արտաքին միջավայրի այն բաղադրիչները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կենդանի օրգանիզմների կենսագործունեության, թվաքանակի, աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա, կոչվում են էկոլոգիական գործոններ: Էկոլոգիական գործոններն ըստ իրենց բնույթի և օրգանիզմների վրա ունեցած ազդեցության՝ շատ բազմազան են: Պայմանականորեն՝ ըստ ծագման, միջավայրի գործոնները դասարակգվում են երեք մեծ խմբերի՝ ոչ կենսածին, կենսածին և մարդածին:

Ոչ կենսածին գործոններ: Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական (լույս, ջերմություն, խոնավություն), հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն: Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ՝ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների՝ քամիների և լույսի ազդեցության աստիճանը:

Կենսածին գործոններ: Այս խմբի գործոնները կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի հոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն: Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի:

Մարդածին գործոններ: Գործոնների այս շարքին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդու կողմից բնության այս կամ այն տեսակների ոչնչացումը մարդածին ուղղակի գործոնի օրինակ է: Անուղղակի մարդածին գործոնի օրինակ է միջավայրի աղտոտումը:

Ոչ խիստ ռացիանալ անհավասարումներ

ա)x∈(-∞;-3]U[1;∞]
բ)x∈(-5;2]
գ)x∈[-2;3)
դ)⌀

ա)x∈[-1;1]U[2;3
բ)⌀
գ)x∈
դ)x∈

ա)(-∞;+∞]

բ)[-5;-2]

գ)լուծում չունի

դ)(-∞;+∞]

ա)[-3;-1] U [1;+∞)

բ)[-2;2] U (7;∞)

գ)(-∞;5/12]

դ)(-∞;2]

ա)(1;+∞)

բ)(2;∞)

գ)x(-∞;-3/2) U [8;+∞]

դ)(-∞;-5) U [3/4;+∞)

ա)x∈(-∞;3/2]
բ)x∈[3/4;∞)
գ)x∈[7/2;∞)
դ)x∈[-0,5;∞)

ա)x∈[4;8]
բ)x∈[2;6]
գ)x=-1∓√57/4
դ)x=-5∓√37/6

ա)⌀
բ)x∈[2;∞)
գ)x=3
դ)x∈(-∞;∞)

Դանիել Վարուժան

Կարդում ենք Դանիել Վարուժան

1.Տեղեկություններ գտնել Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի մասին։
Դանիել Վարուժանի «Հացին երգը» (հրատարակվել է 1915-ին, մահվանից անմիջապես առաջ) հայ գրականության նշանավոր բանաստեղծական ժողովածուներից է։ Այն ներկայացնում է մի յուրահատուկ, փառաբանող և խորհրդանշական հայացք դեպի հողը, գյուղացիական աշխատանքը, մարդու եւ բնության միասնությունը։

2.Ընտրել մեկ բանաստեղծություն, փոխադրել արևելահայերեն, վերլուծել։
Հարկիք

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով,
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով. ―
Կնային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
Ձմեռը զանոնք խարով սնուցի. ―
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտրված պոչը թավարծի
Կլիզե իրենց կողերն` օձի պես:
Կսիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
Ե´վ ճոճքը իրենց, և՛ պոչյունն հզոր
Հորիզոններե՜ն, երբ կերթան անվերջ
Եղջյուրնին մխած Արշալույսին մեջ:

Եզները
Եզերս շիկահեր են, ճակատներին՝ լույս,
Որոնց զարդարել եմ կապույտ նախշերով։
Գարնան առավոտվա օդից են հարբած —
Նայում են խաղաղ, անուշ դաշտերին։
Ձմռանը ես նրանց կերակրել եմ այրված խոտով —
Նրանք կարծես պարարտ կուռքեր են ախոռում։
Իրենց սանրած պոչը փափուկ սահում է
Եվ պտտվում կողքերին՝ ինչպես օձ։
Սիրում եմ նրանց մորթին՝ հազարավոր ծալքերով,
Նախնոսները խոնավ, բիբերը՝ խոշոր,
Որտեղ դաշտերի անխախտ երազն է,
Եվ նրանց օրորքը, և հզոր պոչի հարվածը։
Երբ անվերջ գնում են հեռու հորիզոններից
Եղջյուրները խրված՝ Արարատյան լուսաբացին։

Բանաստեղծության գլխավոր թեման գյուղատնտեսական կյանքի, բնության և կենդանու հանդեպ հիացմունքն է։ Եզերը ներկայացված են ոչ թե պարզապես որպես աշխատող անասուններ, այլ որպես մեծարելի, գրեթե աստվածային արարածներ, որոնց մեջ բանաստեղծը տեսնում է բնության ուժը։ Այս ստեղծագործությունը գյուղական կյանքի մի սքանչելի գեղարվեստական գովք է։ Բանաստեղծը վեր է բարձրացնում սովորականը՝ իր սիրո և հայացքի շնորհիվ վերածելով այն պոեզիայի։ Նա չի ուղղակի նկարագրում եզերին, այլ պատկերացնում է նրանց որպես գոյաբանական, գեղագիտական ու հոգևոր ուժեր։

3.Արևմտահայերեն տարբերակը սովորել անգիր, ձայնագրել։

Բառարան