Իմ մասին

Բարև ձեզ, ես Էլեն Շահվերդյանն եմ տեղափոխվում եմ 10-րդ դասարան։ Առաջին դասարանից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Չէի ցանկանում հրաժարվել իմ դպրոցից, այդ իսկ պատճառով շարունակեցի ուսումս դպրոցում։ Շատ եմ սպասում նոր դասընկերներին ու ուսուցիչներին, որոնք ինձ կօգնեն ավելի լավ բացահայտել իմ հետաքրքրությունները։ Կուզեի ակտիվ մասնակցել տարբեր ուսումնական և մշակութային ծրագրերում, քանի որ կարծում եմ՝ դրանք օգնում են ոչ միայն գիտելիքներ ստանալ, այլև ամրապնդել ընկերական կապերը և դարձնել դպրոցը իսկական տուն։

Լռությունը որպես խոսքի տեսակ

Լռությունը հաճախ ընկալվում է որպես դատարկություն, խոսքի բացակայություն։ Բայց իրականում, որոշ դեպքերում լռությունը կարող է ավելի շատ բան ասել, քան հարյուրավոր բառերը։ Գրականության մեջ էլ լռությունը հաճախ օգտագործվում է՝ ինչ-որ կերպ ավելի ուժեղ ազդեցություն թողնելու համար։ Հերոսը կարող է չասել ոչինչ, բայց գրողը նկարագրում է լռությունը այնպես, որ ընթերցողը զգում է նրա ամբողջ ցավը կամ մտքերը։ Երբեմն հենց լռությունն է ստեղծում ամենախորը տեսարանները։ Բացի այդ, լռությունը կարող է լինել նաև միջոց՝ խոսքի փոխարեն ինչ-որ բան անելու։ Ոմանք լռությամբ բողոքում են, որոշ դեպքերում՝ ցույց են տալիս իրենց ներքին անհամաձայնությունը։ Հենց այս պատճառով լռությունը դառնում է ոչ միայն զգացմունքի, այլ նաև դիրքորոշման արտահայտման ձև։ Ի վերջո, լռությունը միշտ չէ, որ նշանակում է ոչինչ։ Հաճախ այն ավելի խոսուն է, քան բառերը։ Պետք է պարզապես կարողանալ լսել այն։