Օգոստոսի 31-ին ես, ընկերներս և ուսուցիչներս բարձրացանք Արագած լեռը։ Բարձրանալը հեշտ չէր։ Ճանապարհին հանդիպում էինք քարքարոտ արահետների, սառը քամու։ Երբեմն հոգնում էինք, էլ չէինք կարողանում բարձրանալ, բայց, ի վերջո, մեր ուժերը հավաքեցինք և բարձրացանք։ Ժամանակ առ ժամանակ կանգնում, հանգստանում և շարունակում ճանապարհը։ Չնայած այդ բոլոր դժվարություններին՝ բոլորս ոգևորված էինք, և կարծում եմ՝ հենց այդ ոգևորությունը մեզ ստիպեց հաղթահարել բարձրունքը։ Բարձրանալիս մեկս մյուսին օգնում էինք։ Ճանապարհին, ինչքան բարձրանում էինք, այնքան բնությունը ավելի գեղեցիկ էր դառնում, և օդը ավելի մաքուր էր։ Հասնելով գագաթին՝ հիացանք գեղեցկությամբ․ մեր առաջ բացվեցին լեռներ, ամպեր և կանաչ բնություն։ Ես կարծում էի, որ իջնելը ավելի հեշտ կլիներ, բայց իջնելիս քարքարոտ ճանապարհները ավելի էր խոչընդոտում, քան բարձրանալիս։ Բայց, ի վերջո, իջանք՝ հիացած մեր արշավով, և ուղևորվեցինք Երևան՝ լի հիացմունքով և տպավորություններով։ Վերադառնալուց հետո բոլորս շատ հոգնած էինք, բայց նաև շատ ուրախ։ Ամբողջ ճանապարհին հիշում էինք մեր անցած դժվարությունները և այն պահերը, երբ օգնում էինք միմյանց։ Այդ օրը մեզ համար դարձավ շատ հետաքրքիր և հիշարժան։