Ավետիք Իսահակյան «Լիլիթը»

Կարդալ Ավետիք Իսահակյանի «Լիլիթը», կատարել առաջադրանքները։

1.Ստեղծագործության ողջ ընթացքում ի՞նչ փիլիսոփայական հարց է բարձրացվում`

  • արդյո՞ք կատարյալ գեղեցկությունը կարող է լինել երջանկություն բերող,
  • թե հակառակը՝ կործանիչ ուժ է։
    Ստեղծագործության մեջ գերիշխում է կործանիչ ուժը, որովհետև գեղեցկությունը հաճախ կործանում է մարդկանց հոգեբանությունը։ Ստեղծագործության մեջ այդ գեղեցկությունը բերում էր միայն ցավ, տառապանք և միայնություն։

2. Ինչպե՞ս է նկարագրված սերը Ադամի համար։ Դա առողջ զգացում է, թե՞ հիվանդագին կախվածություն։
Դա հիվանդագին կախվածություն էր, որովհետև Ադամը չէր կարողանում կտրվել և ապրել հանգիստ, կորցրել էր իր հանգստությունը։ Ադամը ոչ թե սիրում էր Լիլիթին, որպես ընկեր, որպես մարդ, այլ նրա գեղեցկությունը։

3.Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Սատանայի և Լիլիթի միջև` որպես ուժեր, որոնք հակադրվում են աստծուն։
Նրանց ընդհանրությունները, ըստ ստեղծագործության, Տիրոջը հակառակվելն էր։ Բայց միևնույն ժամանակ նրանց տարբերությունը, որ սատանան գիտակցված էր հակառակվում, իսկ Լիլիթը անգիտակցաբար։

4.Ինչո՞ւ է հեղինակը վերջում բերում Եվայի կերպարը։ Ի՞նչ է փոխվում դրախտի (և ընդհանրապես մարդկության) պատմության մեջ Լիլիթից Եվա անցնելիս։
Եվայի կերպարը կարծում եմ խորհրդանշում էր հնազանդությունը և կախվածությունից դեպի իրական սիրո մարմնավորում։

5.Ինչպե՞ս է ստեղծագործության մեջ ներկայացված «կանացիության» երկու տիպը՝

  • Լիլիթ
    Լիլիթը՝ որպես հմայիչ, ինքնասիրահարված հպարտ։
  • Եվա
    Եվան՝ որպես հնազանդ, հոգատար, խաղաղասեր։

6.Արդյո՞ք Ադամը ինքն է մեղավոր Լիլիթին կորցնելու մեջ։ Վերլուծիր նրա վարքագիծը, խոսքերը, վերաբերմունքը։
Կարծում եմ այո, Ադամը ուներ մեղավորություն Լիլիթին կորցնելու մեջ։ Նա ստիպում էր Լիլիթին իր կողքին մնալ, չհասկանալով, որ դա ստիպողաբար կատարվող երևույթ է, այլ ոչ թե իրական սեր։

7. Ի՞նչ է «անհասանելի գեղեցկության» դերը ստեղծագործության մեջ։ Լիլիթն ի՞նչ է խորհրդանշում որպես սիմվոլ։
Լիլիթն է այդ «անհասանելի գեղեցկության» դերը ստեղծագործության մեջ, որովհետև նա սիմվոլ է այն բանին, որ մարդիկ չեն կարող հասնել, և արդյունքում ամեն ինչ կործանվում է։

8.Ինչո՞ւ է Լիլիթը ընտրում Սատանային, ոչ թե Ադամին։ Ի՞նչ է փնտրում նա՝ ուժ, ազատություն, ինքնություն, թե ինչ-որ այլ բան։
Լիլիթը ընտրում է սատանային, որովհետև այո, նա փնտրում էր ուժ, ազատություն։ Սատանայի կողքին նա իրեն համարում էր հավասար և ուժեղ։

9.Ինչպիսի՞ դեր ունի օձը ստեղծագործության բովանդակության մեջ։
Օձը խորհրդանշում է գայթակղություն։ Նա կապում է Լիլիթին դրա հետ։

10. Արդյո՞ք Ադամը սիրում է հենց Լիլիթին, թե՞ նրա գեղեցկության գաղափարը։
Ադամը սիրում էր Լիլիթի գեղեցկությունը, այլ ոչ թե նրան։ Դա ակնհայտ էր ստեղծագործությունը կարդալիս։ Նա ձգտում էր հասնել Լիլիթին, բայց չէր հասկանում, որ Լիլիթի կորստի մեջ նաև իր մեղավորությունը կա։

Քերականություն

ա) Նապոլեոն, նավթ, ժանտախտ, ազնվական, Ջոկովիչ, Թումանյան, Չապլին, բժիշկ, Կոմիտաս, Եգիպտոս, Հոլանդիա, գազ, Ճապոնիա, ավելորդ անիվ, Վիեննա, Աֆրիկա։

բ) Արծաթամոլ, Մարս, եղևնի, դատավոր, վաղեմի, հազվագյուտ, Մարգարետ Թետչեր, ձուլում, հերոսի կաթ, վերիշխանական, բամբակ։

անե-անի
խալխ-ուրիշ
ասի-ասացի
մե թաս-մի թաս
ախար-ախր

Դիմում

Երևանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեղակավար՝
Աշոտ Պողոսյանին
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ Էլեն Շահվերդյանից

Դիմում

Հարգելի` պարոն Պողոսյան, ձեզ դիմում եմ նաև բնակիչների անունից, խնդրում եմ լուծել համայնքի աղբահանության խնդիրը։ Մարդիկ ապրում են աղբի մեջ արդեն երկար տարիներ, որը և հանգեցնում է հիվանդությունների առաջացմանը։ Դուք որպես համայնքի ղեկավար ունեք լիազորություններ շտկելու այն։
Դիմող՝ Էլեն Շահվերդյան
04.11.25