Կարդում ենք Իսահակյան
Կարդալ երկու-երեք պատմվածք, վերլուծել։
- Ավետիք Իսահակյան. «Մի հին չինական զրուց»
Այս պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ սովորաբար ուրիշների որոշումների համար պատասխանատու մենք ենք լինում։ Եվ նաև մեզ սովորեցնում է, որ մեր որոշած բարի գործերը կատարելիս, չվստահենք ոչ ոքի, բայց եթե նույնիսկ ինչ-որ մեկին հանձնարարում ես դա անել, պետք է հետևողական լինես։ Բայց նաև կարծիք հարցնես մարդկանցից, արդյոք նրանք դա ուզում են, թե ոչ։ Օրինակ տվյալ պատմվածքում կայսրը առանց կարծիք հարցնելու, որոշում կայացրեց, բայց ժողովրդի մեծ մասը համամիտ չէր, այդ պատճառով գլխատվում էին։ - Ավետիք Իսահակյան. «Երջանկության իմաստը»
Պատմվածքը մեզ սովորեցնում է, չփնտրել երջանկություն, որովհետև մեր երջանկությունը, մեր մեջ է։ Մենք պետք է դա զգանք, ոչ թե փնտրենք, որպեսզի գտնենք։ Պատմվածքը մեզ նաև հաղորդում է մնալ և ապրել հանգիստ, որովհետև երջանկություն զգալու համար, պետք է հարցումներ անել, կամ փնտրել։ Այն մեր մեջ է։ - Ավետիք Իսահակյան. «Պատրանք»
Պատմվածքը սովորեցնում է, մեզ յուրաքանչյուրիս, որ ներշնչանքը շատ մեծ դեր ունի մեր կյանքում։ Պատրանքը՝ ինքնախաբեություն է, դու ինքդ քեզ ես խաբում, այլ ոչ թե ուրիշին։ Այդ խաբեության շնորհիվ դու կարողանում ես քեզ էլ ավելի լավ զգալ, անգամ, երբ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ մարդիկ սովորաբար պետք է ապրեն պատրանքով, որպեսզի գոյատևի դառը աշխարհում։ - Ավետիք Իսահակյան. «Անհաղթ խալիֆան»
Կարծում եմ պատմվածքի ասելիքը՝ երբեք չխուսափել դժվարություններից, միշտ պատրաստ լինել յուրաքանչյուր փորձության։ Այդ անբանությունը, ի վերջո մի օր հանգեցնում է դժբախտության։ - Ավետիք Իսահակյան. «Երկու արվեստագետ»
Պատմվածքը մեզ սովորեցնում է, գեղեցիկի գնահատումը՝ հասկանալ և ընկալել այն։ Նաև փորձում է հասկացնել, որ սովորաբար այն ինչ մարդիկ ցուցադրում են այն չէ, ինչ, որ մտածում ենք։ Շատ հաճախ դա էմոցիաների մեծ մասն է, բայց ոչ ամբողջականը։













