Լեոնիդ Ենգիբարյանի մասին
Լեոնիդ Ենգիբարյան | «Նովելներ»
Մանկության կայարան
Այս նովելով Ենգիբարյանը փորձել է մեզ ցույց է տալւս, որ կան մարդիկ, ովքեր սովորաբար դժգոհում են իրենց մանկությունից, և միևնույն ժամանակ սովորեցնում է, որ ամեն ինչ չէ, որ պետք է լիարժեք և սահուն լինի։
Դու, ես ու իմ տխրությունը
Այս նովելը մեզ ցույց է տալիս մարդու, ով այնքան է լցված իր տխրությամբ, որ նույնիսկ ամենամոտ մարդուն մոտիկ չի թողնում։
Աղջնակին, որ թռչել գիտի
Նովելը, այն մասին է, որ պատմողի սիրելիին ոչինչ չի կարող պատահել, որովհետև երկու սիրտ ունի, որ նրան պաշտպանում են։
День: 19 ноября 2025
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը համաշխարհային կարևոր մարտահրավեր է, քանի որ Երկրի ջրի միայն շատ փոքր մասն է հարմար խմելու և կենցաղային օգտագործման համար։ Մարդկային գործունեությունը, բնակչության արագ աճը և կլիմայական փոփոխությունները մեծացնում են ջրի պահանջարկը, իսկ բնական պաշարները շատ վայրերում նվազում են։ Բացի այդ, գետերի ու լճերի աղտոտումը զգալիորեն նվազեցնում է մաքուր ջրի հասանելիությունը։ Այս բոլոր պատճառներով որոշ երկրներում առաջանում է խմելու ջրի պակաս, նվազում է գյուղատնտեսական արտադրությունը, իսկ աղտոտված ջրի օգտագործումը բերում է առողջական խնդիրների։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել ջուրը, զարգացնել ջրի մաքրման և աղազերծման տեխնոլոգիաները, ինչպես նաև պաշտպանել ջրային աղբյուրները աղտոտումից։
Լեոնիդ Ենգիբարյանի մասին

Կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը (1935թ. մարտի 15 — 1972թ. հուլիսի 25) XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը
Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը:
Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»:
Ենգիբարյանն ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:
Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացե´ք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ` ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:
1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):