Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան

Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան (աշխատանքի ներկայացման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 25)

  1. Ի՞նչ է սպիտակ բանաստեղծությունը։ Քեզ դո՞ւր է գալիս այն։
    Սպիտակ բանաստեղծություն կոչում են այն, երբ տողերում չկան հանգավորումներ։ Ինձ որոշ չափով դուր են գալիս, որոշ չափով ոչ, որովհետև այն հաճելի է, որ բանաստեղծները այսպիսի պոեզիաներ գրելով, մեզ հասկացնում են, որ առանց հանգի բանաստեղծությունները այդքան էլ անհետաքրքիր չեն։
  2. Տեղեկություններ գտիր Հովհաննես Գրիգորյան մասին։
    Հովհաննես Գրիգորյանի մասին
  3. Հովհաննես Գրիգորյանի ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐՆՈՐ ՏՈՂԻՑ,ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ – ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ բանաստեղծական ժողովածուներից կարդալ 10-12 բանաստեղծություն, արտահայտել կարծիք գրողի ոճի, լեզվի։ տրամադրությունների մասին։
    Կարդալով ժողովածուն ես հասկացա, որ Հովհաննես Գրիգորյանը գրել է շատ խորը իմաստով պոեզիաներ, ավելի ժամանակակից լեզվով։ Նա շատ հեշտությամբ իր բառերով փոխանցում է իր զգացմունքները։
  4. Քո ընտրությամբ վերլուծիր 1-2 բանաստեղծություն, մեկը սովորիր բերանացի, ձայնագրիր։
    ԵՍ ԻՆՉՊԵՍ ՄՈՌԱՆԱՄ ՔԵԶ
    Ես ինչպես մոռանամ քեզ –
    ես, որ հիմա թափառում եմ
    ապրողների և մեռնողների արանքում:
    Ես, որ կիսով չափ հողի մեջ եմ:
    Եվ ամեն անգամ,
    երբ նորից տերևակալում են թևերս
    և սրտիս միջից իր ցողունն է երկարում
    թունավոր վառ գույներով ծաղիկն անանուն՝
    ես մտածում եմ, թե էլ ե՞րբ եմ մոռանալու քեզ
    և էլ ո՞րտեղ եմ մոռանալու,
    երբ կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա քեզ
    մոռանալու
    և չկա ուրիշ
    մի ուրիշ աշխարհ էլ հեռանալու…

    Բանաստեղծությունը ներկայացնում է մի մարդու հոգեկան աշխարհը, որը լի է մեկի մասին հիշողությամբ և չի կարողանում մոռանալ նրան։ Հերոսը իրեն զգում է կյանքի և մահվան մեջտեղում, ինչը սիմվոլ է նրա ներքին կոտրվածությանը։

    ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ
    Երբեք չմեռնես, – մահվան մահճում
    թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
    Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
    ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
    մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
    երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
    և մի կին պատշգամբում
    պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
    հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
    մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
    հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև …
    Հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
    և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
    լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
    այնուհետև՝ աշխարհով մեկ
    և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
    և ավելի է թանձրանում դառնությունը…
    Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, –
    խնդրեց հայրս վերջին անգամ
    և փակեց աչքերը:

    Այս բանաստեղծությունը պատմում է մահվան եզրին գտնվող հոր վերջին խնդրանքի մասին։ Հերոսը նկատելով հոր թախծոտ աչքերը, հասկանում է, որ մահը այնքան դաժան է, երբ այն տեղի է ունենում պայծառ օրվա մեջ։

Հովհաննես Գրիգորյանի մասին

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թ. Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար: Մահացել է 2013թ․ փետրվարի 7-ին։

Աշխատանքի ընդունում

Ուսումնասիրության առանցքում՝

  • Ի՞նչ է նշանակում «աշխատանքի ընդունում»
    «Աշխատանքի ընդունում» նշանակում է, որ մարդուն պաշտոնապես վերցնում են որևէ կազմակերպությունում կամ ընկերությունում աշխատելու, որևէ պայմանագրով, կամ պայմանավորվածությամբ։
  • Ինչու է կարևոր ճիշտ ներկայացնել ինքներդ ձեզ
    Կարևոր է ճիշտ ներկայացնել ինքներդ ձեզ, որովհետև դա օգնում է թողնել լավ տպավորություն։
  • Իրավունքներ և պարտականություններ՝ անչափահասի աշխատանքում (հակիրճ) նայել հհ օրենքը գլուխ 12
Пин содержит: lelia | Фриланс для тебя

Մասնագիտական կողմնորոշում՝

  • կազմել սիվի և ռեզյումը, ներկայացնել դրանց տարբերությունները, դրանց միջոցով ներկայացնել անձը՝ ունակություններ, ուժեղ կողմեր, հմտություններ

    Սիվիի մեջ գրում են ամբողջ կրթական ուղին, աշխատանքային փորձը, հմտությունները, ձեռքբերումները։ Իսկ ռեզյումի մեջ միայն այն տեղեկատվությունը, որը համապատասխան է տվյալ աշխատանքին։

    Խաղ/վարժություն
  • բաժանվել խմբերի և ներկայացնել , թե որ հմտություններն են կարևոր տարբեր աշխատանքների համար
  • Ինչպես գրել CV կամ Ռեզյումե
  • Ինչ է CV-ն և ինչու է կարևոր
  • ինչպես գրել ռեզյում
  • մոտիվացիոն նամակ
  • Ինչ տեղեկատվություն պետք է ներառել՝
    անձնական տվյալներ
    կրթություն
    հմտություններ
    կամավորական փորձ
    դասընթացներ
  • Գործնական վարժություններ
  • գրել ձեր առաջին CV-ն
  • գրել ձեր առաջին ռեզյումեն
  • դերային խաղ «գործատու և թեկնածու»