Կենսոլորտը Երկակի այն հատվածն է, որտեղ գոյություն ունի կյանքը․ այն ընդգրկում է օդի ստորին շերտերը, ջրային միջավայրերը և երկրակեղևի վերին մասը։ Կենսոլորտը կարևոր դեր ունի աշխարհագրական թաղանթում, քանի որ այն մասնակցում է գազերի, ջրի և նյութերի շրջանառությանը։ Բույսերը արտադրում են թթվածին և կլանում ածխաթթու գազը, կենդանիներն ու բույսերը մասնակցում են ջրի շրջապտույտին, իսկ տարբեր օրգանիզմներ ապահովում են սննդային շղթաների գործունեությունը։ Բացի այդ, կենսոլորտի օրգանիզմները ձևավորում և փոխում են Երկրի մակերևույթը․ բույսերի արմատները քայքայում են քարերը, միկրոօրգանիզմները ստեղծում են հող։ Ի վերջո, կենսոլորտը ապահովում է բնական հավասարակշռությունն ու կյանքի գոյությունը Երկրի վրա։
День: 21 ноября 2025
Ուղղագրություն
Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել.
Հույսդ կտրիր, Լյուդվիգ Բեթհովեն։ Գուցե քո սիրտն ամենաանբասիրն է, ամենակրակոտը: Բայց դա ո՞ւմ է հետաքրքրում մտածեց նա՝ սրդողած կախեց գլուխը, և նրա մատները մեքենայորեն վազեցին ստեղների վրայով: Երաժշտությունը շռնդալից էր, բայց խիստ ներդաշնակ։ Այն նման էր բարձունքից սրընթաց գահավիժող փրփրադեզ ջրվեժի, որը, թեև խախտում է շրջակայքի անդորրը, բայց և հաճելի զովություն է սփռում:
Դուռը բախեցին։ Դռների մեջ նախ երևաց վարպետի գլուխը՝ պճնազարդված հուսով ու ժապավենով: Նա ցնծում էր։
— Հեղափոխություն, — գրեթե գոռաց նա, — արդիականացող Ֆրանսիան հիմնիվեր ցնցում ու սասանում է հետամնաց Եվրոպան։
Լյուդվիգը լուռումունջ լսում էր։ Լուրերն ապշեցուցիչ էին։ Զորքը հրաժարվել էր ապստամբների վրա կրակելուց, և միանալով նրանց, քարուքանդ արել Բաստիլը: Բոննի ուսանողները ոգևորությամբ արտասանում էին այն երեք կրակոտ բառերը, որ գրված էին Ֆրանսիայի դրոշի վրա՝ Ազատություն հավասարություն եղբայրություն:
Ափ նետված ձկնիկների վտար էր կարծես։ Դժնի, ահարկու դեմքերով ոստիկանները հողաթմբին նստոտած՝ իրենց դաշույններով, դալար եղեգնի ցողուններն էին տաշտշում։ Ինչ–որ անցք էին բացում ու մոտեցնում շուրթերին, ագահաբար ըմբոշխնում, կճեպները շպրտում երեխաների կողմը, որոնք միմյանց հրմշտելով, կոխկռտելով, քիթ ու պռունկ ճանկռտելով հարձակվում էին գզգզված կճեպների վրա: Սովալլուկ ու հյուծված՝ ուտելու որևէ բան էին փնտրում՝ աղիողորմ սնգսնգոցը խեղդելով եղեգների մեջ:
— Ձեններդ կտրեք, — սպառնալից գոռգոռում էին ոստիկանները, ատամները մխրճած դալար եղեգների մաշկի մեջ և ագահաբար ըմբոշխնելով նրանց քաղցրահամ հյութը:
Նրանցից մի երկուսը անլուր հայհոյանքների տարափ տեղալով մի քանի հարվածներ իջեցրին մոտիկ կանգնածների վրա։ Հետո լռեցին, ու միայն նրանց ֆսֆսոցներն էին լսվում, ասես խուլ ու անբարեհնչյուն մեղեդիներ էին արձակում եղեգնյա փողերը: Կեղևներին տիրելու համար ծեծկռտուքը դաս արեց, բայց երեխաների աղեխարշ մխկտոցը չէր լռում: