Ջրոլորտն աղտոտող նյութերը 

Ջրոլորտը աղտոտվում է տարբեր նյութերով, որոնք մեծապես վնասում են ինչպես բնությանը, այնպես էլ մարդու առողջությանը։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերը, գյուղատնտեսական թունաքիմիկատներն ու պարարտանյութերը։ Արդյունաբերությունը ջրերը աղտոտում է ծանր մետաղներով, նավթային նյութերով և քիմիական թափոններով, իսկ գյուղատնտեսական հոսքերը առաջացնում են ջրիմուռների ավելցուկային աճ։ Բացի այդ, պլաստիկ աղբը և նավթային արտահոսքերը խանգարում են ջրային էկոհամակարգերի բնական հավասարակշռությանը։ Ջրոլորտի աղտոտումը հանգեցնում է խմելու ջրի պակասի և վտանգում է ջրային կենդանական աշխարհը, ուստի անհրաժեշտ է խստորեն վերահսկել և նվազեցնել աղտոտման աղբյուրները։

Հնչյունափոխություն

Շտեմարան

1) լույս, փուշ, արևմուտք, ունչք
2) տամուկ, անուրջ, անգութ, ումպ
3) հունչ, միտ, կատու, ձու
4) լուր, առևտուր, ունչ, ջուր

1) գիր, սին, արևմուտք, խուճ
2) գետին, մուրց, թախիծ, կոշիկ
3) երկիր, հոգի, տարի, սաստիկ
4) միտ, դեղին, կծիկ, նինջ

1) տարի, միտ, ուսուցիչ, նիշ
2) վիշտ, հետին, ալեծ, միշտ
3) լիս, հոգի, սիրտ, վերին
4) ձիգ, կիր, թիվ, հանգիստ

1) գեր, գես, դեմ, դեպ
2) էջ, մահիճ, մեջ, շեջ
3) պետ, վեմ, տեր, Ներսես
4) զեն, հանդես, էգ, գետ

1) կղզի, քրտինք, տրտում, բույս
2) պատիր, գին, ունչ, վերի
3) ուղի, ծույլ, աստ(ը)ղ, մրջյուն
4) սուր, լույս, վեր, երկիր

1) կապույտ, պատիր, աստ(ը)ղ, ձանձիր
2) պատում, բարի, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բույր, երկիր, վրեժխնդրություն
4) դեղին, ակնոցավոր, մարդիկ, կից

1) մեհենական, վայրկյան, հույզ, կղզի
2) ատյան, աշխույժ, ալիք, ալյուր
3) արյուն, վարագույր, քրիստոնյա, լույս
4) թույլ, հեծելազոր, թուր, բույս

1) մատյան, հարույց, հեքիաթասաց, ակնաբույժ
2) ժանյակ, սառույց, հայացք, մարգարե
3) ցույց, հույս, սենյակ, ատյան
4) շահույթ, լռելյայն, քնքուշ, հրապուրանք

1) թուն (ոտ), գուն (ավոր), սյունյ (ակ), թուլ (անալ)
2) բյուր (ավոր), բուր (ավետ), արյուն (ալի), տուժ (ած)
3) կուրանալ, հունարեն, բուսական, բուժակ
4) լուս (եղ), կուս (ական), անկյուն (ակ), գուժ (կան)

    1) հին, ձյուն, վերջին, առու
    2) բազում, ամուր, պայծառատես, վեմ
    3) երեսուն, կատու, վրեպ, քմայք
    4) աշուն, հյուրամեծար, պատվեր, փոթորիկ

    1) հոգի, դյուրահնչյուն, չվերթ, ելևէջում
    2) ուրու, երեսուներորդ, սուտ, գերևարություն
    3) զգույշ, կայս(ը)ր, մածուն, ատյան
    4) կոշիկ, գարուն, ճիշտ, ծառատունկ

    1) գինացույցակ, հովիվերգություն, ջուրասույզակ, ուղիղաթիռ
    2) միտ-դրույթ, վերջին-հաշիվ, ձու-տալ, քնին-իչական
    3) մաքուր, կես, ալևոր, թախիծ
    4) թռիչք, առաջին, մեջ, բնազդաբար

    1) ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
    2) գլուխ, անասուն, այգի, փախուստ
    3) գերություն, ոսկերիզ, մանրախնդիր, փոքրոգի
    4) սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական

    1) վայրկենասլաք, հոգի, ձու, ցույց
    2) կղզի+բնակիչ, լեզու, կատու, թթու
    3) աղու, ալիք, ուրու, մեղու
    4) բարի, ձու+ձև, առու+եզր, կկու+կանչել

    1) զարթուցիչ, վարքագիր, ցույց, վերին
    2) զրույց, մատնաչափ, գրիչ, մշակույթ
    3) ուսուցիչ, գիշատիչ, գործունյա, կառույց
    4) փափուկ, սնունդ, վարչատարածքային, վերնագիր

    1) երևույթ, կորուստ, բնամթերք, շունաձուկ
    2) դիտել, կտրուկ, երգիչ+խումբ, հունչ+բառ
    3) մեջ, տնօրեն, դպիր, գլուխ
    4) մունջ+խաղ, արյուն, վարչակազմ, ծանրամարտիկ

    Կարդում ենք Իսահակյան

    Առանձնացրու քեզ համար ամենահետաքրքիր պատմությունները Իսահակյանի մասին։
    Իսահակյանը և Չարենցը
    Ավ․ Իսահակյանը պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ։ Գործով Կարսում է լինում Վարպետը, երբ նկատում է մի նիհար, կարճահասակ պատանու՝ սուր ու ծուռ քթով, որը ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ նայում էր նրան։ Բանաստեղծը փորձում է ազատվել տղայի ուշադրությունից, բայց չի հաջողվում, շարունակում է անթարթ նայել։ Այդ ժամանակ Իսահակյանը մոտենում ու ապտակում է։ Տարիներ հետո, երբ 1925 թ․ Վենետիկում Չարենցը ծանոթանում է Իսահակյանի հետ, հիշեցնում է այդ պատմությունը և ավելացնում, որ այդ ժամանակ իր ձեռքին Իսահակյանի «Երգեր ու վերքեր» գիրքն է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել Իսահակյանին: Վարպետը իր արարքն այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտալով ասում է.
    — Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի» (վարպետի ապտակ):  Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել»։ 

    ***
    1937-ին Իսահակյանի ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան։ Այստեղ նրանք Չարենցի հարևաններն էին։ Վիգեն Իսահակյանը պատմում է, որ մի անգամ, մայրը մի մեծ կաթսա հարիսա է եփում և հարսի՝ Բելլայի հետ մի աման էլ Չարենցին ուղարկում։ Չարենցն ախորժակով ուտում է  և խնդրում Բելլային սպասել․
    Կա՛ց, Ավոյին իր գալիք ծննդյան առթիվ ուզում եմ մի նվեր անել։
    Բելլան հիշեցնում է, որ նրա տարեդարձը հոկտեմբերի 30-ին է, և դեռ շատ ժամանակ կա։
    Կա ժամանակ, բայց ես ունե՞մ արդյոք ժամանակ․ այնպես որ ուզում եմ՝ Ավետիքն ինձնից հիշատակ ունենա։
    Եվ գեղեցիկ հուշանվերներ է ուղարկում։ Չարենցը ճիշտ էր։ Հուլիսի 26-ին նրան ձերբակալում  են։ Նա մահանում է նոյեմբերի 27-ին՝ բանտի հիվանդանոցում անտանելի տանջանքներ կրելուց հետո։

    Սևանը Հայաստանի աչքն է
    1930-ական թթ․ խորհրդային ղեկավարությունը որոշում էր կայացրել Սևանի ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ Իսահակյանը պայքարում էր դրա դեմ, որքան ուժ ուներ․ «Ես` Ավետիք Իսահակյանս, և Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ ենք անում ձեզ` փակեք Սևանն արյունաքամ անող դարպասները․․․Սևանը հայ ժողովրդի դարավոր արցունքներից գոյացած սուրբ լիճն է»:
    «Հասկացե՛ք, մեր չոր Հայաստանի գոյատևման համար Սևանա լճի ջրային պաշարները կյանքի աղբյուր են ոչ միայն ներկայի, այլև ապագայի համար: Սևանը Հայաստանի աչքն է: Նա ուշիուշով նայում է, հսկում ու որտեղ չորություն է, խոնավության կարիք կա, շտապ մի կտոր ամպ է ուղարկում»:
    «․․․Նույնիսկ Զվարթնոցը և Գառնիի տաճարը կարելի է վերականգնել, իհարկե, մեծ դժվարություններով և մեծ ծախսերով, բայց կարելի է: Մինչդեռ բաներ կան, որ ոչ մի գնով, ոչ մի ջանքով, նույնիսկ կյանքի գնով չի վերականգնվի, չի շտկվի: Աստված հայերիս նկատմամբ առհասարակ ժլատ է եղել և այս դեպքում մեր մայր հողին պարգևել է մի հրաշք, երկնքից պոկել է մի մարգարիտ և տեղադրել Գեղամա լեռներում՝ 2000 մետր բարձրության վրա․․․ դուք ուզում եք այս հավերժությունը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ոչնչացնել, օձերի և կարիճների բնի վերածել. դա հրեշավոր անմտություն է, սրբապղծություն, կա՛նգ առեք… Սևանը Հայաստանի աչքն է»,-  ասում էր Վարպետը։
    Պայքարը արդյունք տվեց, հետագայում կառուցվեց Արփա-Սևան ջրատարը, որով Արփան շունչ տվեց հոգեվարք ապրող Սևանին։ Այսօր էլ Սևանը խնդիրներ ունի, ու Վարպետի խոսքերը պետք է մեզ համար ուղենիշ լինեն։

    ***
    Իսահակյանն առաջիններից էր, որ ունեցել է հեռուստացույց և ռադիո։ Հեռուստացույցի մասին խոսելիս ասում էր․ «Այս արկղը մեր սերունդներին կփչացնի»։

    ***
    Վարպետի կյանքի վերջին շրջանում մի անեկդոտ էր շրջում քաղաքում։ Իսահակյանը հիվանդ էր ու ժամ առ ժամ լուրեր էին տարածվում, թե մահացել է։ Մի անձնավորություն պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է Վարպետը։
    -Վարպետ դու՞ք եք, զարմացած ու շփոթված հարցնում է նա։
     —Ես եմ, -պատասխանում է Իսահակյանը։
    -Բա ասում էին․․․
    Ի՞նչ, որ մեռե՞լ եմ։  Որտե՞ղ էին ասում։
    Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։
    -Հա, -ասում է Իսահակյանը,-Եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ է։

    Իմ կարծիքը
    Ես ընտրեցի այս պատմությունները ընտրեցի, որովհետև այստեղ էին երևում Իսահակյանի հումորը, իր բարեկամությունը, հայրենասիրությունը, իմաստությունը։

    Դիտիր «Մի սիրո պատմություն» հաղորդումը։
    Իսահակյանները ապրում էին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի)։ Իսահակյանը սիրում էր գրել սիրո մասին։ Ավետիքը՝ Իսահակյանների 7-րդ զավակն էր։ Իսահակյանի առաջին տպագիր բանաստեղծությունը նվիրված էր Շուշանիկ Մատակյանին։ Գնում է Գերմանիա սովորելու և նամակ է ստանում քրոջից, որ Շուշանիկը ամուսնացել է։

    Կարդա Իսահակյանի նամակները Շուշանիկին, կարծիք արտահայտիր, գտիր մեկ այլ գրողի նամակ իր սիրելի կնոջը։
    Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին

    Իմ կարծիքը
    Այստեղ Իսահակյանը առավելագույն ձևով փորձել է, ցույց տալ և՛ իր սերը, և՛ ատելությունը։ Ինձ որոշ չափով դուր եկավ, որովհետև նա իր զգացմունքները, որը միախառնվել էին, փորձեց արտահայտել։


    Հռոմեական հանրապետություն

    Թեմա՝ «Հռոմեական հանրապետություն»

    Ծանոթացե՛ք հետևյալ հոդվածի հետ՝
    https://hy.gov-civ-guarda.pt/arkansas

    Ընտրե՛ք Հռոմեական հանրապետության որևէ քաղաքական կամ ռազմական գործիչին և ձեր բլոգում գրե՛ք նրա մասին հետաքրքրաշարժ նյութ

    Հուլիոս Կեսար

    Ծանոթացե՛ք նաև այս հոդվածի հետ

    Հղում

    Դուրս բերե’ք այն հայտնագործություններից մեկը, որոնք կարծում եք ամենից կարևորն է եղել մարդկության պատմության մեջ
    Կարծում եմ ամենից կարևոր հայտնագործությունը եղել է «Իրավունքի համակարգ»-ը, որովհետև այդ հայտնագործության շնորհիվ մարդիկ սկսեցին պատժվել իրենց կատարած հանցագործության համար։

    Հուլիոս Կեսար

    Հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ Հուլիոս Կեսարին հռոմեական Սենատը հռչակել է ցմահ դիկտատոր: Կեսարը սերում է Հուլիոսների հարուստ պատրիկական (արտոնյալ դաս) ընտանիքից: Մ.թ.ա. 81–78թթ. ծառայել է Փոքր Ասիայում, 63թ. ընտրվել է մեծ պոնտիֆեքս (քուրմ), 61թ. նշանակվել է Հեռավոր Իսպանիա պրովինցիայի (վարչական միավոր) կառավարիչ: Մ.թ.ա. 60թ. վերադարձել է Հռոմ, ընտրվել կոնսուլ (բարձրագույն պաշտոնյա): Քաղաքական և զինվորական ազդեցիկ գործիչներ Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը (3 անձի իշխանություն):

    Մ.թ.ա. 58–51թթ. Հուլիոս Կեսարը նվաճել է ողջ Անդրալպյան Գալիան (այժմյան Ֆրանսիայի տարածքը): Գնեոս Պոմպեոսը հաջողությամբ պատերազմել է Իսպանիայում, իսկ Մարկոս Կրասոսը 53թ. սպանվել է Հյուսիսային Միջագետքում՝ պարթևների դեմ ճակատամարտում: 

    Պոմպեոսը և Սենատը, վախենալով Հուլիոս Կեսարի ազդեցության մեծացումից, նրանից պահանջել են զորացրել բանակը, թեև նրա լիազորությունների ժամկետը չէր լրացել: Կեսարը մերժել է, որի պատճառով հայտարարվել է հայրենիքի թշնամի: Երկար խորհելուց հետո՝ 49թ.-ի հունվարի 10-ին, Հուլիոս Կեսարը որոշել է զորքով անցնել հյուսիսային սահմանը`   Ռուբիկոն գետը, և մտնել Իտալիա: Գրեթե առանց դիմադրության գրավել է Հռոմն ու ամբողջ Իտալիան և ժամանակավորապես հռչակվել դիկտատոր (արտակարգ լիազորություններ ունեցող պաշտոնյա): 

    Մ.թ.ա. 49–45թթ. Պոմպեոսի գլխավորած Սենատի զորքերի և Կեսարի միջև սկսվել է քաղաքացիական պատերազմ: Բոլոր ճակատամարտերում (Իսպանիայում, Հունաստանում, Աֆրիկայում) Պոմպեոսի զորքերը պարտվել են: Մ.թ.ա. 48թ.-ի վերջին և 47թ.-ի սկզբին Կեսարը, միջամտելով Եգիպտոսի գահակալական պայքարին, պարտության է մատնել եգիպտական թագավորական զորքին և Եգիպտոսի թագուհի հռչակել Կլեոպատրա VII-ին: Մ.թ.ա. 47թ.-ի գարնանը Փոքր Ասիայում կռվել է Միհրդատ VI Եվպատորի որդու՝ Փառնակեսի դեմ և այնքան արագ է նրան պարտության մատնել, որ Հռոմ ուղարկած նամակում գրել է. «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜»:

    Սենատը ճանաչել է ժողովրդի՝ նրան տված Հայր հայրենյաց պատվանունը: Հուլիոս Կեսարն ստացել է տրիբունի անձեռնմխելիության իրավունք և մ.թ.ա. 48թ. հռչակվել դիկտատոր, 44թ.-ից՝ ցմահ դիկտատոր, ստացել իմպերատոր (կայսր, տիրակալ) տիտղոսը, հանրապետության բոլոր զորքերի հրամանատարությունը, մշտապես դափնեպսակ և ծիրանի (թիկնոց) կրելու իրավունք: 

    Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչներ Մարիոսի և Սուլլայի՝ Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582թ. փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան: Սակայն Կեսարի միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետական սենատորները (ավելի քան 80 հոգի) կազմակերպել են դավադրություն՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ, որին Կեսարը համարում էր իր բարեկամը: Սենատի նիստում (մ.թ.ա. 44թ.-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը`   Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:

    Հուլիոս Կեսարը նաև գրող էր ու պատմագիր: Մեզ են հասել «Նոթեր գալլական պատերազմի մասին» (7 գրքով) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (3 գրքով) երկերը,  Ցիցերոնի (Կիկերոն) դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր, բանաստեղծություններ և այլն:

    Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսները, դրանց օգտագործումն ու պահպանումը 

    Համաշխարհային օվկիանոսը հարուստ է կենսաբանական, հանքային և էներգետիկ ռեսուրսներով, որոնք մարդը օգտագործում է ձկնորսության, նավթագազային արդյունահանման, փոխադրումների և տուրիզմի համար։ Սակայն ռեսուրսների չարաշահումը և աղտոտումը սպառնում են օվկիանոսի էկոհամակարգերին։ Դրանց պահպանման համար իրականացվում են միջազգային ծրագրեր, ստեղծվում են ծովային արգելոցներ և խթանվում է կայուն օգտագործումը։ Օվկիանոսի պաշտպանությունը կարևոր է Երկրի կյանքի և ապագա սերունդների բարեկեցության համար։

    Ուղղագրություն

    Շտեմարան

    1) Կենտրոնական Ամերիկա, Չեխիայի Հանրապետություն, Նոր Բայազետ, Մարիանյան իջվածք

    2) Մեծ Հայք, Լյուդովիկոս Տասնվեցերորդ, Միավորված ազգերի կազմակերպություն, Թաիլանդի Թագավորություն

    3) Կիլիկիայի թագավորություն, Տիգրան Մեծ, Ժան Բատիստ Մոլիեր, Նեղոսի հովիտ

    4) Վերին Արտաշատ, Սողոմոն Իմաստուն, Մար Աբաս Կատինա, Երվանդ Սակավակյաց

    1) Դեղձուն-Ծամ, Կարոլինգների արքայատոհմ, Իսրայել օրի, Լյուդվիգ վան Բեթհովեն

    2) Դաշտային Կիլիկիա, Ներքին Բազմաբերդ, Փոքր Ասիա, Արաբական Միացյալ Էմիրություններ

    3) Նոր Ջուղա, Չմշկիկ Սուլթան, Պարզ լիճ, Բարեհուսո Հրվանդան

    4) Արևմտյան Ասիա, Նուբար Փաշա, Չուդ լիճ, Սեբաստացի Մուրադ

    1) Ցլիկ Ամրամ, Շրի Լանկա, Բյուզանդական կայսրություն, Մովսես Մարգարե

    2) Մերձավոր Արևելք, Դժոխք Հրայր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Թութմոս Առաջին

    3) Գարեգին Նժդեհ, Վահագն Բարեպաշտ, Վռամշապուհ արքա, Տրդատ Մեծ

    4) Դավթակ Քերթող, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն Ա կաթողիկոս, Հիսուս Նազովրեցի

    1) Պարսից ծոց, Տրդատ Երրորդ, Հյուսիսատլանտյան դաշինք, Աղբյուր Սերոբ

    2) Բերմունդյան եռանկյունի, Հռոմեական կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի կոթող

    3) Հաղթանակի կամուրջ, Քեոփսի բուրգ, Հայրենական մեծ պատերազմ, Հյուսիսային պողոտա

    4) Հակոբ Մեղապարտ, Պողոս առաքյալ, Էջմիածնի մատենադարան, Արտեմիսի տաճար

    1) Ազգային հերոսի կոչում, Արշակունյաց դինաստիա, Խամաճիկների պետական թատրոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիա

    2) Ոսկան Երևանցի, Վիեննայի Մխիթարյան միաբանությում, Իրանի Իսլամական Հանրապետություն, Համաշխարհային բան

    3) Թադևոս Առաքյալ, Հոբ Երանելի, Եմենի Հանրապետություն, Ձերդ Բարեծնություն

    4) «Պատվո լեգեոն» շքանշան, Նորվեգիայի թագավորություն, Ասեղի հրվանդան, Յարոսլավ Իմաստուն

    1) Միկլուխո Մակլայ, Սուրբ Պետրոս եկեղեցի, Արամ Տիգրանի Թադևոսյան, Սահարայի անապատ

    2) Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիա, Վդաստանի Հանրապետություն, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ախուրյանի կիրճ

    3) Վասպուրականի Արծրունյաց թագավորություն, Վարդանանց փողոց, Գիտելիքի տոն, Վերին Կարմրաղբյուր

    4) Երևանի հանրապետության հրապարակ, Կոմիտաս վարդապետ, Հիպոկրատի երդում, Ձիթենյաց լեռ

    4) հայկական

    2) Վինսեթ վան Գոգ