Ավետիք Իսահակյանի պատմվածքներ

Կարդում ենք Իսահակյան

Կարդալ երկու-երեք պատմվածք, վերլուծել։

  • Ավետիք Իսահակյան. «Մի հին չինական զրուց»
    Այս պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ սովորաբար ուրիշների որոշումների համար պատասխանատու մենք ենք լինում։ Եվ նաև մեզ սովորեցնում է, որ մեր որոշած բարի գործերը կատարելիս, չվստահենք ոչ ոքի, բայց եթե նույնիսկ ինչ-որ մեկին հանձնարարում ես դա անել, պետք է հետևողական լինես։ Բայց նաև կարծիք հարցնես մարդկանցից, արդյոք նրանք դա ուզում են, թե ոչ։ Օրինակ տվյալ պատմվածքում կայսրը առանց կարծիք հարցնելու, որոշում կայացրեց, բայց ժողովրդի մեծ մասը համամիտ չէր, այդ պատճառով գլխատվում էին։
  • Ավետիք Իսահակյան. «Երջանկության իմաստը»
    Պատմվածքը մեզ սովորեցնում է, չփնտրել երջանկություն, որովհետև մեր երջանկությունը, մեր մեջ է։ Մենք պետք է դա զգանք, ոչ թե փնտրենք, որպեսզի գտնենք։ Պատմվածքը մեզ նաև հաղորդում է մնալ և ապրել հանգիստ, որովհետև երջանկություն զգալու համար, պետք է հարցումներ անել, կամ փնտրել։ Այն մեր մեջ է։
  • Ավետիք Իսահակյան. «Պատրանք»
    Պատմվածքը սովորեցնում է, մեզ յուրաքանչյուրիս, որ ներշնչանքը շատ մեծ դեր ունի մեր կյանքում։ Պատրանքը՝ ինքնախաբեություն է, դու ինքդ քեզ ես խաբում, այլ ոչ թե ուրիշին։ Այդ խաբեության շնորհիվ դու կարողանում ես քեզ էլ ավելի լավ զգալ, անգամ, երբ ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Պատմվածքը մեզ փորձում է հասկացնել, որ մարդիկ սովորաբար պետք է ապրեն պատրանքով, որպեսզի գոյատևի դառը աշխարհում։
  • Ավետիք Իսահակյան. «Անհաղթ խալիֆան»
    Կարծում եմ պատմվածքի ասելիքը՝ երբեք չխուսափել դժվարություններից, միշտ պատրաստ լինել յուրաքանչյուր փորձության։ Այդ անբանությունը, ի վերջո մի օր հանգեցնում է դժբախտության։
  • Ավետիք Իսահակյան. «Երկու արվեստագետ»
    Պատմվածքը մեզ սովորեցնում է, գեղեցիկի գնահատումը՝ հասկանալ և ընկալել այն։ Նաև փորձում է հասկացնել, որ սովորաբար այն ինչ մարդիկ ցուցադրում են այն չէ, ինչ, որ մտածում ենք։ Շատ հաճախ դա էմոցիաների մեծ մասն է, բայց ոչ ամբողջականը։

Եռանկյունաչափական տարրերի նշանները ըստ քարորդների

ա)-
բ)+
գ)-
դ)+
ե)+
զ)+

ա)2=+
բ)4=+
գ)2=-
դ)1=+
ե)4=-
զ)4=-

ա) -sin30°=1/2
բ) cos60°=1/2
գ) -tg45°=-1
դ) -tg150°=1/√3
ե) -ctg135°=1
զ) -ctg120°=1/√3

ա) sin30°=1/2 cos30°=√3/2 tg30°=1/√3 ctg30°=√3
բ) sin30°=1/2 cos30°=√3/2 tg30°=1/√3 ctg30°=√3
գ) sin60°=√3/2 cos60°=1/2 tg60°=√3 ctg60°=1/√3
դ) sin45°=√2/2 cos45°=√2/2 tg45°=1 ctg45°=1
ե) sin30°=1/2 cos30°=√3/2 tg30°=1/√3 ctg30°=√3
զ) sin45°=√2/2 cos45°=√2/2 tg45°=1 ctg45°=1

«Ես և հասարակությունը․ անձնական ինքնաճանաչում և սոցիալական ազդեցություններ»

Նպատակ՝

  • հասկանալ թե ինչպես է ձևավորվում ինքնությունը հասարակական միջավայրում, ինչ ազդեցություն ունեն ընտանիքը, ընկերները, մեդիան և մշակույթը մարդու մտածողության, վարքի ու արժեքների վրա

Առաջադրանք՝

  • ուսումնասիրել «ես»-ի ձևավորման գործոնները՝ ընտանիք, դպրոց, ընկերներ, մեդիա, մշակույթ
    Ընտանքը դաստիարակում է, սովորեցնում է հարգել, ձևավորում է հավատալիքները։ Դպրոցում երեխան ստանում է գիտելիքներ, ուսուցիչների վերաբերմունքը ձևավորում է երեխայի ինքնագնահատականը։ Ընկերները հիմնականում օգնում են ձևավորել ոչ, կարծիք, տեսակետ, հետաքրքրություններ։ Մեդիա մեծ ազդեցություն ունի պատանիների վրա, հերոսների, իդեալների ձևավորմանը։ Մշակույթը ազգային ավանդույթները, լեզուն, կրոնը, արվեստը և պատմությունը ձևավորում են մարդու եսը։
  • Ի՞նչն է ազդում մեր ինքնության ձևավորման վրա համառոտ նկարագրություն
    Մեր ինքնության ձևավորման վրա ազդում են՝ ընտանիքը՝ որտեղ սովորում ենք վարք։ Դպրոցը՝ զարգացնում է գիտելիքները, ինքնագնահատականը։ Ընկերները՝ ազդում են հետաքրքրությունների, վերաբերմունքի վրա։ Մեդիան՝ ձևավորում է իդեալներ, կարծիքներ։ Մշակույթը՝ տալիս է ազգային զարգացում։
  • Կատարիր թեստը

Լրացուցիչ առաջադրանք հետևյալ թեմաներից մեկով

  • «Սոցիալական մեդիայի ազդեցությունը ինքնագնահատականի վրա»
    Սոցիալական մեդիան ունի և՛ լավ, և՛ վատ ազդեցություն։ Դրական կողմն այն է, որ այն հնարավորություն է տալիս արտահայտվել, կիսել հետաքրքրություններն։ Բացասական կողմն այն է, որ մարդիկ հաճախ համեմատում են իրենց մյուսների իդեալականացված պատկերների հետ։
  • «Ինչպես են ձևավորվում կարծրատիպերը և ինչպես հաղթահարել դրանք»
  • «Ես և իմ խմբի ճնշումը․ ինչպես ընդունել ինքս ինձ»
  • «Էմպաթիան և հաղորդակցությունը՝ մարդկային հարաբերություններում»
  • «Ինչպես է մշակույթը ձևավորում մեր ինքնությունը»

Ջրային ռեսուրսներ և դրանց օգտագործումը 

Ջրային ռեսուրսները բնության այն պաշարներն են, որոնք կապված են ջրի հետ՝ գետեր, լճեր, ծովեր, ստորերկրյա ջրեր և ձյունափայլեր։ Դրանք շատ կարևոր են մարդու, կենդանիների և բույսերի կյանքի համար։

Մարդը ջուրը օգտագործում է տարբեր նպատակներով՝

  • խմելու համար,
  • գյուղատնտեսության մեջ՝ դաշտերը ոռոգելու համար,
  • արդյունաբերության մեջ՝ արտադրական գործընթացներում,
  • էներգիա ստանալու համար՝ հիդրոէլեկտրակայաններում,
  • կենցաղային կարիքների համար՝ լվացում, մաքրություն և այլն։

Ջուրը պետք է խնայել և պահպանել մաքուր, քանի որ այն սահմանափակ և անփոխարինելի բնական հարստություն է։

Ավետիք Իսահակյան «Լիլիթը»

Կարդալ Ավետիք Իսահակյանի «Լիլիթը», կատարել առաջադրանքները։

1.Ստեղծագործության ողջ ընթացքում ի՞նչ փիլիսոփայական հարց է բարձրացվում`

  • արդյո՞ք կատարյալ գեղեցկությունը կարող է լինել երջանկություն բերող,
  • թե հակառակը՝ կործանիչ ուժ է։
    Ստեղծագործության մեջ գերիշխում է կործանիչ ուժը, որովհետև գեղեցկությունը հաճախ կործանում է մարդկանց հոգեբանությունը։ Ստեղծագործության մեջ այդ գեղեցկությունը բերում էր միայն ցավ, տառապանք և միայնություն։

2. Ինչպե՞ս է նկարագրված սերը Ադամի համար։ Դա առողջ զգացում է, թե՞ հիվանդագին կախվածություն։
Դա հիվանդագին կախվածություն էր, որովհետև Ադամը չէր կարողանում կտրվել և ապրել հանգիստ, կորցրել էր իր հանգստությունը։ Ադամը ոչ թե սիրում էր Լիլիթին, որպես ընկեր, որպես մարդ, այլ նրա գեղեցկությունը։

3.Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան Սատանայի և Լիլիթի միջև` որպես ուժեր, որոնք հակադրվում են աստծուն։
Նրանց ընդհանրությունները, ըստ ստեղծագործության, Տիրոջը հակառակվելն էր։ Բայց միևնույն ժամանակ նրանց տարբերությունը, որ սատանան գիտակցված էր հակառակվում, իսկ Լիլիթը անգիտակցաբար։

4.Ինչո՞ւ է հեղինակը վերջում բերում Եվայի կերպարը։ Ի՞նչ է փոխվում դրախտի (և ընդհանրապես մարդկության) պատմության մեջ Լիլիթից Եվա անցնելիս։
Եվայի կերպարը կարծում եմ խորհրդանշում էր հնազանդությունը և կախվածությունից դեպի իրական սիրո մարմնավորում։

5.Ինչպե՞ս է ստեղծագործության մեջ ներկայացված «կանացիության» երկու տիպը՝

  • Լիլիթ
    Լիլիթը՝ որպես հմայիչ, ինքնասիրահարված հպարտ։
  • Եվա
    Եվան՝ որպես հնազանդ, հոգատար, խաղաղասեր։

6.Արդյո՞ք Ադամը ինքն է մեղավոր Լիլիթին կորցնելու մեջ։ Վերլուծիր նրա վարքագիծը, խոսքերը, վերաբերմունքը։
Կարծում եմ այո, Ադամը ուներ մեղավորություն Լիլիթին կորցնելու մեջ։ Նա ստիպում էր Լիլիթին իր կողքին մնալ, չհասկանալով, որ դա ստիպողաբար կատարվող երևույթ է, այլ ոչ թե իրական սեր։

7. Ի՞նչ է «անհասանելի գեղեցկության» դերը ստեղծագործության մեջ։ Լիլիթն ի՞նչ է խորհրդանշում որպես սիմվոլ։
Լիլիթն է այդ «անհասանելի գեղեցկության» դերը ստեղծագործության մեջ, որովհետև նա սիմվոլ է այն բանին, որ մարդիկ չեն կարող հասնել, և արդյունքում ամեն ինչ կործանվում է։

8.Ինչո՞ւ է Լիլիթը ընտրում Սատանային, ոչ թե Ադամին։ Ի՞նչ է փնտրում նա՝ ուժ, ազատություն, ինքնություն, թե ինչ-որ այլ բան։
Լիլիթը ընտրում է սատանային, որովհետև այո, նա փնտրում էր ուժ, ազատություն։ Սատանայի կողքին նա իրեն համարում էր հավասար և ուժեղ։

9.Ինչպիսի՞ դեր ունի օձը ստեղծագործության բովանդակության մեջ։
Օձը խորհրդանշում է գայթակղություն։ Նա կապում է Լիլիթին դրա հետ։

10. Արդյո՞ք Ադամը սիրում է հենց Լիլիթին, թե՞ նրա գեղեցկության գաղափարը։
Ադամը սիրում էր Լիլիթի գեղեցկությունը, այլ ոչ թե նրան։ Դա ակնհայտ էր ստեղծագործությունը կարդալիս։ Նա ձգտում էր հասնել Լիլիթին, բայց չէր հասկանում, որ Լիլիթի կորստի մեջ նաև իր մեղավորությունը կա։

Քերականություն

ա) Նապոլեոն, նավթ, ժանտախտ, ազնվական, Ջոկովիչ, Թումանյան, Չապլին, բժիշկ, Կոմիտաս, Եգիպտոս, Հոլանդիա, գազ, Ճապոնիա, ավելորդ անիվ, Վիեննա, Աֆրիկա։

բ) Արծաթամոլ, Մարս, եղևնի, դատավոր, վաղեմի, հազվագյուտ, Մարգարետ Թետչեր, ձուլում, հերոսի կաթ, վերիշխանական, բամբակ։

անե-անի
խալխ-ուրիշ
ասի-ասացի
մե թաս-մի թաս
ախար-ախր

Դիմում

Երևանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեղակավար՝
Աշոտ Պողոսյանին
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ Էլեն Շահվերդյանից

Դիմում

Հարգելի` պարոն Պողոսյան, ձեզ դիմում եմ նաև բնակիչների անունից, խնդրում եմ լուծել համայնքի աղբահանության խնդիրը։ Մարդիկ ապրում են աղբի մեջ արդեն երկար տարիներ, որը և հանգեցնում է հիվանդությունների առաջացմանը։ Դուք որպես համայնքի ղեկավար ունեք լիազորություններ շտկելու այն։
Դիմող՝ Էլեն Շահվերդյան
04.11.25

Բակտերիաների նշանակությունը։ Կապտականաչ ջրիմուռներ

Բակտերիաների նշանակությունը
Բակտերիաները շատ կարևոր դեր ունեն բնության մեջ։ Դրանք քայքայում են մահացած օրգանիզմների մնացորդները, մասնակցում են նյութերի շրջանառությանը և ազոտի կապմանը։ Օգտագործվում են կաթնամթերքների պատրաստման, դեղերի ու վիտամինների արտադրության, ինչպես նաև թափոնների մաքրման մեջ։ Սակայն կան նաև հիվանդություններ առաջացնող բակտերիաներ, որոնք վնաս են հասցնում մարդկանց, կենդանիներին և բույսերին։

Կապտականաչ ջրիմուռներ (կիանոբակտերիաներ)
Կապտականաչ ջրիմուռները նախակորիզավոր, ֆոտոսինթեզի ունակ միկրոօրգանիզմներ են։ Դրանք արտադրում են թթվածին, հարստացնում հողը ազոտով և կազմում են սննդային շղթայի հիմքը։ Որոշ տեսակներ օգտակար են՝ օրինակ սպիրուլինան, բայց երբ շատանում են, կարող են առաջացնել ջրամբարների “ծաղկում” և վնասել մյուս օրգանիզմներին։