«Օրինականացնե՞լ էֆթանազիան, թե՞ ոչ»

Էֆթանազիա տերմինի հետ և՛ համաձայն եմ, և՛ ոչ։ Համաձայն եմ այն առումով, որ պարզապես մարդու տառապանքները չտեսնելու համար իրագործել այդ տերմինը։ Բայց նաև դա անթույլատրելի և անմարդկային է։ Այո, ես նաև հաշվի եմ առնում այն փաստը, որ որոշ երկրներում դա թույլատրված է, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես մարդ կարող է սպանել իրեն հարազատ մարդու և ընդհանրապես մարդու։ Ավելի լավ է մարդ շարունակի ապրել թեկուզ տանջանքով, քան արհեստական մահ ստեղծելով։ Մարդը ունի ազատ ապրելու և իր կյանքը տնօրինելու իրավունք, և ոչ մի մարդ արարած չունի լիազորություն ընդհատելու մարդու կյանքը։ Բայց կա նաև մի ուրիշ տեսանկյուն, որը որոշ մարդկանց հույս է տալիս դա անելու, այդ տեսանկյունը մարդուն չթողնել տառապել, եթե իր վերջը անզեն աչքով երևում է։ Առանց թույլտվության ներարկելը համարվում է մարդասպանություն՝ դա հանցանք է։ Անպայման հիվանդին հարազատ մեկը պետք է թույլատրի էֆթանազիա կատարել։ Եվ ի վերջո մեզ բոլորիս Աստված է ստեղծել, և Նա պետք է որոշի, թե երբ է մեր վերջը։

Կոչականի կետադրություն

Ողջո՜ւյն քեզ, արև՛, ողջո՜ւյն քեզ, գարո՛ւն։
Ինչո՞ւ ապշած ես, լճա՛կ։
Օրհնված եք, դուք` սե’ր, ցնո’րք ու ցա’վ։ Օրհնված եք դուք` երկի’ր, ե՛րգ ու կյա՛նք։
Դո՛ւ, կաթողիկո՛ս, հորինե՛ կոնդակ, դու, հա՛յ զորապետ, գթա՛ հայերուն։
Սիրելի՛ որդի, լսի՛ր քո հոր խրատները։
Ասա՛, Վարդապե՛տ, ո՞վ է, քո սերը՝ բախտի պես թաքուն, քո սիրո տերը։
Շո՛ւտ, մատռվա՛կ, ոսկի թասով վարդի գույնով գինի բեր: Դու ասացիր՝ հող կդառնան շահ ու նոքար, Հաֆի՛զ:

Սիրո՛ւն աստղեր, անո՛ւշ հովեր, յարս ուր՞ է՝ էս գիշեր:
Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ՝ անուշ ու անգին:
Մնաք բարով իմ, հա՛յր, Սիփան, և դու իմ, մա՛յր, Վանա ծով։
Քեզ երբեք, սիրտս, չի մոռանա իմ մաքուր, առաջին ի՛մ անուրջ:
Մա՞հն է արդյոք, թե նինջը քեզ պատել՝ պայծա՛ռ Նաիրի:
Ահով ահա կանչում եմ քեզ Ցոլա՛, ցնո՛րք Նաիրի:
Հե՜յ ու՞ր ես, Դավի՛թ, հայո՛ց պահապան, քարը պատռվի՝ դուրս արի մեյդան։
Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի չքնաղագեղ ոգիներ։
Քեզ մոտ եմ գալիս ի՛մ հին տրտմություն, Վեհափառ դայակ՝ մանուկ օրերիս:
Լսու՞մ ես դո՛ւ սիրո՛ւն տիկին, այ նազանի, աննման։
Միթե՞ արդար է, այս ով, անաչա՛ռդ պարգևիչ։
Այ պա՛ղ ջրեր, զուլա՛լ ջրեր, որ գալիս եք սարերից։ Դո՛ւրս իմ տանից, սևերե՛ս:
Աղջի՛, աղջի՛, մտիք արեք։ էս ի՞նչ տեսիլք ես տեսա:
Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ես լալիս՝ էդպես մենակ ու տխուր։
Է՜յ հի՛ն ծանոթներ, է՜յ կանա՛չ սարեր, ահա՛ ձեզ տեսա ու միտս ընկան,
սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր, հալածում եք ինձ դուք՝ օր ու գարուն, ամեն տեղ, նոր կյանք ես վառել:
Ես քեզ կպատմեմ՝ ոսկե հեքիաթներ՝ իմ սիրո՛ւն մանուկ, իմ քնքո՛ւշ մանուկ։
Ավերված ես դու, հայրենակա՛ն տուն:
Լեռնե՛ր, ներշնչված դարձյալ ձեզանով, թնդում է հոգիս աշխույժով լցված։
Դուք էլ սարի սիրո՛ւն ծաղկունք թաքուն մի ցավ ունիք լուռ:
Քո քաղցր վիշտը, սի՛րտ իմ մենավոր, քո վիշտն է փռված՝ անհուն աշխարհում։
Վա՜յ քեզ, Չարե՛նց, լա՛վ իմացիր՝ ականջ արա սիրեկանին:
Ոգևորության հզոր թևերով, քեզ մոտ եմ գալիս Հայրենի՛ք իմ հեք։
Սարեն կուգաք, նախշո՛ւն հավքեր, ա՜խ, իմ մորը տեսել չե՞ք, ծովեն կուգաք, մարմա՛նդ հովեր, Ախըր բարև բերել չե՞ք:
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ա՜խ, մնաք, բարև չեմ ասում ես ձեզ՝ իմ հոր գերեզմա՛ն օրոցք, մայրական իմ հոգին՝ հավերժ խռով է ձեզ հետ հայրենակա՛ն հարկ, հուշե՛ր մանկական:
Հիմա ո՞վ է ձեզ համբուրում, Ծովասարի՛ս ծաղիկներ, ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում՝ ի՛մ Սիփանի եղնիկներ։
Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայա՛թ-Նովա,
Չի՛ ունեցել քեզ պես շռայլ խալխի նոքար, Սայա՛թ-Նովա:
Դարդս լացեք, սարի՛ սմբուլ, ալվան ալվան ծաղիկներ։ Դարդս լացեք բաղի՛ բլբուլ, ամպշող երկնուց զով հովեր։
Ա՜յ, թուխ մազերո՛վ աղջիկ, ա՜յ սարի սովո՛ր աղջիկ, ջիգյարին գյուլլա դիպչի՝ քեզ սիրի ով, որ աղջիկ: