
ա) (cosa+sina)√2/2
բ) (cosa-sina)√2/2
գ) (cosa-sina)x√2/2
դ) (cosa+sina)√2/2
ե) (1+tga)/(1-tga)
զ) (1-tga)/(1+tga)

ա) cosa
բ) sina
գ) √3sina
դ) √2sina

ա) 0,5
բ) 0,5

ա) (cosa+sina)√2/2
բ) (cosa-sina)√2/2
գ) (cosa-sina)x√2/2
դ) (cosa+sina)√2/2
ե) (1+tga)/(1-tga)
զ) (1-tga)/(1+tga)

ա) cosa
բ) sina
գ) √3sina
դ) √2sina

ա) 0,5
բ) 0,5
Կարդում ենք Զոհրապ
Հարցեր
Ի՞նչ է նովելը/նորավեպը, ինչո՞վ է տարբերվում պատմվածքից։
Նովելը (կամ նորավեպը) փոքրածավալ ստեղծագործություն է, շատ իրադարձություններով։ Այն ունի դեպքերի ընթացք և կերպարներ։
Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։
Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։
Գրիգոր Զոհրապի մասին
Ինչպե՞ս են կոչում Զոհրապին՝ որպես հմուտ նովելագիր։
Նրան կոչել են Նորավեպի իշխան։

Ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում:
Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ:
Զոհրապը հմուտ իրավաբան էր: Ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և այն այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների:
Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարն ազատության, արդարության ու ճշմարտության համար:
Հասարակական գործունեությանը զուգընթաց Զոհրապը նվիրյալի եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին: Սուլթան Համիդի բռնապետության օրերին, երբ մտավորականներից շատերը հեռանում են երկրից, նա մնում է Կ.Պոլսում՝ շարունակելով հանդես գալ մամուլում հրապարակախոսական և գրական-քննադատական հոդվածներով՝ նվիրված հասարակական ու գրական կյանքի հրատապ խնդիրներին:
Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու, գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին:
Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: Զոհրապի նորավեպերը լույս են տեսել 3 ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1908 թ.), «Կյանքն ինչպես որ է» (1911 թ.), «Լուռ ցավեր» (1911 թ.):
1908թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գալիս կեղծ ժողովրդավարության դիմակով:
Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր: Պառլամենտում նա շարունակում է իր կրքոտ ելույթները՝ պաշտպանելով ազգային փոքրամասնությունների շահերը:
Սակայն նոր իշխանությունների դիմակավոր խաղը երկար չի տևում: Շուտով նրանք ցույց են տալիս իրենց իսկական դեմքը՝ 1909թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ:
Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915թ. աքսորի ճանապարհին:
Անտառային ռեսուրսները բնության այն պաշարներն են, որոնք ստացվում են անտառներից։ Դրանց մեջ ընդգրկվում են ծառերը, թփերը, բուսականությունը, ինչպես նաև անտառներում ապրող կենդանիները։ Անտառները մարդուն տալիս են փայտանյութ, թուղթի արտադրության հումք, շինարարական և էներգետիկ նյութեր։ Բացի այդ, անտառներում կարելի է գտնել հատապտուղներ, սունկ, դեղաբույսեր և այլ օգտակար բույսեր։ Անտառային ռեսուրսները կարևոր են նաև բնության համար․ դրանք մաքրում են օդը, պաշտպանում հողերը, կարգավորում են կլիման և ստեղծում կենդանիների բնական միջավայրը։ Այսպիսով, անտառները միաժամանակ ունեն տնտեսական, էկոլոգիական և սոցիալական մեծ նշանակություն։