Ես կարծում եմ, որ մարդու վախերը պարզապես անհարմար կամ տհաճ զգացումներ չեն, դրանք իրականում կարևոր պաշտպանական մեխանիզմներ են։ Վախը մեզ տրված է որպես նախազգուշացում՝ վտանգից խուսափելու և մեզ մարմնական ու հոգեբանական վնասներից պաշտպանելու համար։ Գիտականորեն ապացուցված է, որ վախի հիմնական կենտրոնը ուղեղում ամիգդալան է։ Երբ ուղեղը զգում է վտանգը ամիգդալան միանգամից գործարկում է պաշտպանական ռեակցիաները։ Հոգեբանները ասում են, որ սա մեր օրգանիզմի ամենաարագ արձագանքող համակարգերից է, որը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դեռ չենք հասցրել մտածել։ Հոգեբանները նաև պնդում են, որ վախը ունի երկու շերտ՝ առաջինը հանկարծակի աղմուկից, այս դեպքում վախը առաջանում է ավտոմատ կերպով։ Երկրորդը այն վախերն են, որոնք առաջանում են փորձից, հոգեբանների կարծիքով սովորած վախերը օգնում են հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է ևս մեկ անգամ ցավ պատճառել։ Ես կարծում եմ, որ վախը մեր անձնական «պաշտպանական համակարգն» է։ Այն մեզ հուշում է, թե ինչից կարելի է հեռու մնալ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երբ վախ ենք զգում, ակտիվանում է ադրենալինի արտադրությունը՝ դա ուժեղացնում է ուշադրությունը, արագացնում սրտի աշխատանքը, որպեսզի կարողանանք պաշտպանվել կամ փախչել վտանգից։ Վախը և՛ օգտակար է, և՛ ոչ, այն օգտակար է լինում այնքան ժամանակ, քանի դեռ մեզ պաշտպանում է, բայց երբ դառնում է շատ ուժեղ, դա արդեն դառնում է խնդիր։
День: 9 декабря 2025
Գործնական քերականություն
Գործնական քերականություն
էջ 90, վ 36, էջ 94, վ 2
Վարժություն 36. Բացատրել առած-ասացվածքների իմաստը, լրացնել բաց թողնված բառը ընդգծված բառի հականիշով։
Ամառը որ պառկես հովերը, ձմռանը կսատկեն կովերը։
Այսօրվա մի կանխիկը երեկվա երկու ապառիկից լավ է։
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս` հիվանդ :
Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:
Աշխատանքը սև է, հացն՝ սպիտակ :
Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է։
Աջով տուր, որ ձախով վերցնես։
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։
Բարին որ չլինի, չարը աշխարհը կքանդի:
Գիշերը գողություն է անում, առավոտը «Տեր ողորմյա» է ասում։
Գնա մեռի, արի սիրեմ։
Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։
Դառնություն չճաշակած՝ քաղցրության արժեքը չես հասկանա:
Դուրսը քահանա, ներսը սատանա։
Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի։
Իր համար քնում, ուրիշի համար երազ է տեսնում։
Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։
Կուշտը անկուշտին մանր կբրդի։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը :
Հալալ մազը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի։
Հաստ ու բարակ մի գին է, վայ բարակ մանողին:
Հողը լավին էլ է ընդունում, վատին էլ:
Մարդն իր տան և ծառան է, և տերը:
Մարդու միտքը երկար է, կյանքը կարճ։
Մեկ ամուսնացողն է փոշմանել, մեկ չամուսնացողը։
Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը:
Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։
Մորուք բերելու գնաց, բեղը կտրած ետ եկավ:
Շատ մի սիրի ատել կա, շատ մի ատի, սիրել կա։
Չկա չարիք առանց բարիք:
Սև հավն էլ է սպիտակ ձու ածում:
Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել:
Ուղտր մոտիկ է արածում, բայց հեռու է տեսնում։
Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա:
Օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի:
Վարժություն 2. Գրել տրված դարձվածքներին հականիշ մեկական դարձվածք:
ա) Տունդ շինվի-տունդ կքանդվի
Մի մատնոց թան չարժի-տեղով մեկ ոսկի
Ձվից նոր դուրս ելած-փորձված աղվես
Կրակի գին-ջրի գին
Յուղը թափես-կհավաքես-կեղտի մեջ կորչել
բ) խելքը գլուխը հավաքել-գլուխը կորցնել
Աստծո գառ-Աստծո կրակ
Լեզվի կապերն արձակել-բերանը փակ պահել
Գործը գլուխ բերել-գործը տանուլ տալ
Ծալը պակաս-խելքի ծով
գ) Առյուծ կտրել-գառ դառնալ
Հոլի պես պտտվել-տեղը տիտիկ անել
Մոր կաթի պես հալալ անել-օձի կաթ խմել
Ունքամեջը բացվել-ասելիք դառնալ
Աչքի տակ պահել-աչքաթող անել
դ) Աչքի գրող-աչքի լույս
Աշխարհ գալ-աշխարհից հեռանալ
Սիրտը պինդ-սիրտը թույլ
Շուն ու կատու դառնալ-մի դռան շան նման յոլա գնալ
Գրպանում մկներ խաղալ-փողի տոպրակ