Բջջի նախապատրաստումը բաժանման տեղի է ունենում միջֆազայի ընթացքում։ Այս փուլում բջիջը աճում է, նյութափոխանակությունը ակտիվ է, և կատարվում է բջջի համար անհրաժեշտ նյութերի կուտակում։ Կրկնապատկվում են օրգանելները, որպեսզի բաժանումից հետո նոր բջիջները կարողանան նորմալ գործել։ Միջֆազայի ընթացքում տեղի է ունենում նաև ԴՆԹ-ի կրկնապատկում։ ԴՆԹ-ն պատճենվում է, ինչի շնորհիվ բջջի բաժանման ժամանակ յուրաքանչյուր դուստր բջիջ ստանում է նույն և ամբողջական ժառանգական տեղեկատվությունը։ Այս բոլոր գործընթացների արդյունքում բջիջը լիովին պատրաստ է բաժանման։
День: 15 декабря 2025
Assignment lesson 11
Evidence-ապացույց
Solitary-միայնակ
Vision-տեսողություն
Frequent-հաճախակի
Glimpse-ակնթարթային հայացք
Recent-վերջերս
Decade-տասնամյակ
Hesitate-տատանվել
Absurd-անհեթեթ
Conflict-հակամարտություն
Minority-փոքրամասնություն
Fiction-գեղարվեստական գրականություն
In fiction, recent absurd evidence is presented, which has been in conflict with contemporary literature for decades. According to fiction, contemporary literature is a minority, you just need to take a glimpse and you will understand what is what. People should be encouraged to stretch their vision and hesitate no longer in deciding which genre they prefer. And most importantly, one must be solitary, so that others’ opinions do not influence your decisions, because it is precisely those opinions that frequently disturb you.
Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
Ծնոթացե՛ք հետևյալ թեմայի հետ՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1- Ի՞նչ քրիստոնեական հայտնի համայնքներ կային Հայաստանում I դարում։
Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից: Քրիստոնյա քարոզիչները՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները և նրանց աշակերտները, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը: ժողովրդին հասկանալի լինելու համար նրանք սովորում էին հայերեն, ուստի հասան նշանակալից հաջողությունների՝ հիմնադրելով Հայաստանում վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին Հիսուսի աշակերտները կամ առաքյալները, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այն կոչվեց առաքելական: III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական համայնքներ էին ստեղծվել թագավորության գրեթե ամբողջ տարածքում, ինչը հող նախապատրաստեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար:
2-Ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական նախադրյալներ կային Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն դառնալու համար։
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու նախադրյալները ներառում էին արտաքին քաղաքական լարվածությունը՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, ինչը նպաստեց Հայաստանի անկախություն ձգտելուն։ Հայոց արքայական ընտանիքի, հատկապես Տրդատ III-ի աջակցությունը կարևոր դեր խաղաց։ Հիշատակման է նաև հայ ժողովրդի պատրաստակամությունը փոխելու իր կրոնական հավատները, միտումը դեպի համընդհանուր արժեքներ։ Պաշտոնական ընդունումից առաջ քրիստոնեությունն արդեն տարածվել էր որոշ հատվածներում, և այդ համընդհանուր կրոնը դարձավ երկրի միասնականության հիմքը։
3- Ի՞նչ փոփոխություներ տեղի ունեցան Քրիստոնեության ընդունումից հետո։
Կործանվեցին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ։ Նոր կրոնը նպաստեց դպրության զարգացմանը՝ ստեղծվեցին նոր կրթական կենտրոններ և թարգմանչական շարժում։ Հայկական ինքնությունը սկսեց ձևավորվել քրիստոնեական արժեքների հիման վրա։ Քրիստոնեությունն ամրապնդեց թագավորի և եկեղեցու կապը, ինչը օգնում էր պահպանել կենտրոնական իշխանությունը։ Հայաստանը ձեռք բերեց միջազգային նոր կապեր՝ քրիստոնեական պետությունների հետ, ինչը կարևոր էր քաղաքական և ռազմական անվտանգության համար։
Հայոց պատմություն 10, էջեր 117-120
