Տեքստային խնդիրներ
Խնդիր1։Խանութում կար 1,75 տ խնձոր և 1,1 տ տանձ: Օրական վաճառվում էր 125 կգ խնձոր` կիլոգրամը 250 դրամով և 110 կգ տանձ` կիլոգրամը 300 դրամով:
1.Վաճառքի առաջին օրը քանի՞ դրամ էր խանութի հասույթը (վաճառքից ստացված գումարը):
64 250 դրամ
2.Ընդամենը քանի՞ դրամ հասույթ կլինի ամբողջ խնձորի վաճառքից:
437 500 դրամ
3.Նվազագույնը քանի՞ օրում կսպառվեն և խնձորը և տանձը։
14 օր
4.Նվազագույնը քանի՞ օրում խնձորի վաճառքից ստացված հասույթը կգերազանցի տանձի վաճառքից ստացված հասույթը:
11 օր
Խնդիր 2։ Առաջին պահեստում կա 240 տ քարածուխ, իսկ երկրորդում` 252 տ: Առաջինից օրական բաց թողեցին 16 տ քարածուխ, իսկ երկրորդից` 18 տ:
1. 4 oր հետո քանի՞ տոննա քարածուխ կմնա երկու պահեստում միասին:
356 տոննա
2.Երկրորդ պահեստի քարածուխը քանի՞ օր հետո կսպառվի:
14 օր
3.Պահեստներում քանի՞ օր հետո կմնա հավասար քանակով քարածուխ:
6 օր
4.Քանի՞ տոննա քարածուխ կմնա պահեստներից մեկում այն պահին, երբ մյուս պահեստի քարածուխը սպառվի:
0 տոննա