Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

Ծնոթացե՛ք հետևյալ թեմայի հետ՝ «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն»
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1- Ի՞նչ քրիստոնեական հայտնի համայնքներ կային Հայաստանում I դարում։
Քրիստոնեությունը սկսել է Հայաստան ներթափանցել արդեն I դարից: Քրիստոնյա քարոզիչները՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները և նրանց աշակերտները, գալիս էին Հայաստան և քարոզում նոր վարդապետությունը: ժողովրդին հասկանալի լինելու համար նրանք սովորում էին հայերեն, ուստի հասան նշանակալից հաջողությունների՝ հիմնադրելով Հայաստանում վաղ քրիստոնեական առաջին համայնքները: Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին Հիսուսի աշակերտները կամ առաքյալները, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո այն կոչվեց առաքելական: III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական համայնքներ էին ստեղծվել թագավորության գրեթե ամբողջ տարածքում, ինչը հող նախապատրաստեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու համար:

2-Ինչպիսի՞ սոցիալ-քաղաքական նախադրյալներ կային Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն դառնալու համար։
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու նախադրյալները ներառում էին արտաքին քաղաքական լարվածությունը՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, ինչը նպաստեց Հայաստանի անկախություն ձգտելուն։ Հայոց արքայական ընտանիքի, հատկապես Տրդատ III-ի աջակցությունը կարևոր դեր խաղաց։ Հիշատակման է նաև հայ ժողովրդի պատրաստակամությունը փոխելու իր կրոնական հավատները, միտումը դեպի համընդհանուր արժեքներ։ Պաշտոնական ընդունումից առաջ քրիստոնեությունն արդեն տարածվել էր որոշ հատվածներում, և այդ համընդհանուր կրոնը դարձավ երկրի միասնականության հիմքը։

3- Ի՞նչ փոփոխություներ տեղի ունեցան Քրիստոնեության ընդունումից հետո։
Կործանվեցին հեթանոսական տաճարներն ու մեհյանները, դրանց փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ։ Նոր կրոնը նպաստեց դպրության զարգացմանը՝ ստեղծվեցին նոր կրթական կենտրոններ և թարգմանչական շարժում։ Հայկական ինքնությունը սկսեց ձևավորվել քրիստոնեական արժեքների հիման վրա։ Քրիստոնեությունն ամրապնդեց թագավորի և եկեղեցու կապը, ինչը օգնում էր պահպանել կենտրոնական իշխանությունը։ Հայաստանը ձեռք բերեց միջազգային նոր կապեր՝ քրիստոնեական պետությունների հետ, ինչը կարևոր էր քաղաքական և ռազմական անվտանգության համար։

Հայոց պատմություն 10, էջեր 117-120

Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում:

Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել  ֆրանսիացի մեծ խոհարարներին շարքերը, ինչը բավական չփազանցեցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է իմ կիրքը, եթե հիշենք այն գազոջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ թոշակի անցնելու կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են: Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեզ բան պատրաստելու համար: Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝ երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ Գրվածքի  աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի: «Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային, Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և հույսերով լի տարվան:

Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո եսարդեն գազոջախիս մոտ էի:

Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ, բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար տարվա վերջին օրը ուրբաթ էր և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:

Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:

Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ աստվածային հյուրերին:

Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան: Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկեր: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամվախ ճերմակ մորուսին: Եկեք չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝ Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց այլ մնաց ոտքերիս մոտ պառկած: Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:

Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը, որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:

-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:

-Մենք, առաջինն ու միակն ենք, — ասաց նա հանդարտ և խիստ:

Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

– Չեմ հասկանում, թե ինչու,-շարունակեց նա, բայց դուք, երկրիբնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի՝ «աճեք ևբազմացեք» , նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչ անունով ել դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ երեխաներն եք:

Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց իմ առաջարկը:

-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ ընդամենը հինգ ամսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են ամենահաջողակները: Դրանից հետո, դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ դարձել ես բոլորովին այլ մարդ:

Ես ուզում էի, որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն, անվանեք նրան ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց, թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք, երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում: Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով: Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը հագեցնելու:

Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.

-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան չունենք: Գնացինք:

Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակխմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամորթներ, դեղնամորթներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ, կանայք և երեխաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկայնության և հույսի փոքր կրակը:

Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: 

Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:

Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ուբազաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:

Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:

Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:

Թարգմանությունը` Անի Մաղաքյանի

Առաջադրանքներ՝

  1. Ինչու է հենց Սուրբ ծնունդի գիշերը ընտրված որպես գործողության կատարման ժամանակ։ Ի՞նչ խորհրդանիշներ են կապված այս տոնի հետ։
    Ես կարծում եմ, որ հեղինակը հենց Սուրբ ծննդյան գիշերն է ընտրել, որովհետև այդ օրը համարվում է հրաշքների և բարության օր։ Սուրբ ծնունդը միշտ կապված է լույսի, նոր ծննդի հետ։ Մարդիկ այդ օրը սովորաբար ավելի ջերմ են դառնում իրար նկատմամբ։
  2. Ինչու է մարդը միայնությունից փրկվում միայն այն ժամանակ, երբ սկսում է մտածել ուրիշների մասին։
    Ես կարծում եմ, որ մարդը միայնությունից ազատվում է հենց այն պահին, երբ սկսում է օգնել բոլորին։ Երբ սկսում ես մտածել ուրիշների մասին, օգնել, ուշադրություն տալ, ներսումդ բացվում է մի ուրիշ տեղ՝ քեզ ավելի լավ զգալու։
  3. Արդյոք մարդը կարող է դառնալ «ավելի երջանիկ»՝ միայն ուրիշին օգնելով։ Ինչո՞ւ։
    Երբ մարդը օգնում է ուրիշին, ներսում հատուկ մի զգացում է ծնվում։ Դու տեսնում ես, որ ինչ-որ մեկի ցավը կամ դժվարությունը մի փոքր թեթևացել է քո շնորհիվ, և դա սկսում է քեզ ուրախացնել։
  4. Պատմության մեջ բազմիցս շեշտվում է առատ սեղանը՝ դատարկ սրտի կողքին։ Ի՞նչ փիլիսոփայական գաղափար է այստեղ։
    Ես տեսնում եմ, որ հեղինակը փորձում է ցույց տալ, նյութականը երբեք չի լրացնում այն դատարկությունը, որը կա մարդու սրտում։ Կարող ես ունենալ լի սեղան, հարմար տուն, բայց եթե ներսումդ դատարկությում, սեր չկա՝ այդ առատությունը արժեք չի ունենում։
  5. Արդյոք պատմողը իրոք տեսե՞լ է Աստծուն, թե՞ դա հոգևոր վերափոխման խորհրդանշական պատկերացում էր։
    Նա իմ կարծիքով տեսել է, բայց դա հոգևոր վերափոխման խորհրդանշական պատկերացում էր։ Պատմվածքում ներկայացված Աստծու կերպարը ավելի հեղինակի պատկերացումների հիման վրա է։ Հեղինակի ներկայացրած կերպարը իր մենակությամբ, կարոտով, պատկերացրել է Աստծու ճշմարտալից կերպարը։
  6. Ինչպես է պատմությունը վերաբերում ժամանակակից աշխարհում մարդկանց միջև բաժանարար գծերին՝ կրոնական, սոցիալական, ազգային։
    Հեղինակը ցույց է տալիս, որ այդ բաժանումները արհեստական են, որովհետև պատմվածքում տարբեր մարդիկ իրենց ազգերով, կրոնով այդ պահին մարդ են, նույն խնդիրներով և կարիքներով։ Իսկ հեղինակը պատմվածքում դուռը բացելը և մարդկանց տուն թողնելով ցույց է տալիս, որ անկախ կրոնից, ազգից, այնտեղ, որտեղ կա մարդկային ջերմություն, ամեն ինչ հրաշալի է։

Կենդանական ռեսուրսները և դրանց օգտագործման առանձնահակությունները

Կենդանական ռեսուրսները այն կենդանիներն ու կենդանական ծագման նյութերն են, որոնք մարդը օգտագործում է սննդի, հագուստի, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Դրանք ներառում են միս, կաթ, ձու, բուրդ, կաշի, մեղր և այլ մթերքներ։ Կենդանական ռեսուրսների օգտագործումը ունի մի քանի առանձնահատկություն․ նախ՝ դրանք բարձր սննդային արժեք ունեն և ապահովում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ և վիտամիններ։ Բացի այդ, դրանք լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ՝ բուրդը և կաշին օգտագործվում են հագուստի և կոշկեղենի արտադրության համար։ Գյուղատնտեսությունում որոշ կենդանիներ ծառայում են որպես աշխատուժ կամ օգնում են բույսերի փոշոտմանը, ինչպես, օրինակ, մեղուները։ Կենդանական ռեսուրսները վերարտադրելի են, սակայն պահանջում են պատասխանատու վերաբերմունք և պահպանություն, որպեսզի բնական պաշարները չվտանգվեն։

Unexpected situation

A situation when something went wrong or something unexpected happened was during an English test that my friends and I were talking. We urgently needed to translate a word that we didn’t know. I decided to look it up, but interestingly, the internet suddenly went off, and unfortunately, I couldn’t open the translator. My friends and I got upset at that moment and tried in every possible way to open it, to connect to different networks, because we really needed that word.

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքի վերլուծություն

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» պատմվածքի վերլուծություն։

Պատմությունը շատ տխուր և միաժամանակ մարդասիրության մասին պատմություն է մի փոքրիկ տղայի՝ Դոնալդի մասին, որին հայրը ձմռան մեջ թողնում է փողոցի անկյունում և պարզապես անհետանում է։ Հոր անհետանալու պատճառներից մեկն այն էր, որ նա պարզապես ցանկանում էր մենակ մնալ։ Դոնալդը ամբողջ ընթացքում չի բողոքում, չի բարկանում, կարծես արդեն սովոր է, որ իր կյանքում ամեն ինչ այդպես է լինում։ Տղայի համար ամենատխուր պահը այն էր, թե ինչպես էր նա փորձում էր իր մեջ համոզել, որ հայրը հիմա կգա։ Այս կերպարների հակադիր կերպարը բարմենի կերպարն է։ Նա կոպիտ է, մի քիչ կոշտ, բայց իրականում բարի սրտով։ Նա հատկապես ոչ մի պարտականություն չուներ այդ երեխայի նկատմամբ, բայց անում է այն ամենը, ինչ կարող էր՝ նրան ներս է բերում, ուտելիք է տալիս, անկողին սարքում և վերջում էլ փորձում է տուն տանել։ Հայրը անհետացավ, իսկ օտար մարդը, որին տղան ընդհանրապես չէր ճանաչում, դարձավ նրա միակ հույսը։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ պատասխանատվություն կրելը միշտ արյունակցական կապով չի որոշվում։ Երբեմն իրական հոգատարությունն ու մարդասիրությունը գալիս են այնտեղից, որտեղից չես սպասում։

Բուսական ռեսուրսների պահպանումնումն ու վերականգնումը

Բուսական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը կարևոր է բնական միջավայրի հավասարակշռությունը պահպանելու համար։ Պահպանման ընթացքում պաշտպանվում են հազվագյուտ և վտանգված բույսերը, սահմանվում են արգելավայրեր ու ազգային պարկեր, ինչպես նաև սահմանափակվում է անտառահատումը։ Վերականգնման ընթացքում տնկվում են նոր ծառեր ու բույսեր, վերաշինվում են վնասված տարածքները, իսկ որոշ վտանգված տեսակներ աճեցվում են հատուկ պայմաններում և վերադարձվում բնություն։ Այս գործողությունների նպատակը բուսական աշխարհի բազմազանության պահպանումն է և առողջ շրջակա միջավայրի ապահովումը ապագա սերունդների համար։

«Մարդու վախերը որպես պաշտպանական մեխանիզմ»

Ես կարծում եմ, որ մարդու վախերը պարզապես անհարմար կամ տհաճ զգացումներ չեն, դրանք իրականում կարևոր պաշտպանական մեխանիզմներ են։ Վախը մեզ տրված է որպես նախազգուշացում՝ վտանգից խուսափելու և մեզ մարմնական ու հոգեբանական վնասներից պաշտպանելու համար։ Գիտականորեն ապացուցված է, որ վախի հիմնական կենտրոնը ուղեղում ամիգդալան է։ Երբ ուղեղը զգում է վտանգը ամիգդալան միանգամից գործարկում է պաշտպանական ռեակցիաները։ Հոգեբանները ասում են, որ սա մեր օրգանիզմի ամենաարագ արձագանքող համակարգերից է, որը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք դեռ չենք հասցրել մտածել։ Հոգեբանները նաև պնդում են, որ վախը ունի երկու շերտ՝ առաջինը հանկարծակի աղմուկից, այս դեպքում վախը առաջանում է ավտոմատ կերպով։ Երկրորդը այն վախերն են, որոնք առաջանում են փորձից, հոգեբանների կարծիքով սովորած վախերը օգնում են հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է ևս մեկ անգամ ցավ պատճառել։ Ես կարծում եմ, որ վախը մեր անձնական «պաշտպանական համակարգն» է։ Այն մեզ հուշում է, թե ինչից կարելի է հեռու մնալ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երբ վախ ենք զգում, ակտիվանում է ադրենալինի արտադրությունը՝ դա ուժեղացնում է ուշադրությունը, արագացնում սրտի աշխատանքը, որպեսզի կարողանանք պաշտպանվել կամ փախչել վտանգից։ Վախը և՛ օգտակար է, և՛ ոչ, այն օգտակար է լինում այնքան ժամանակ, քանի դեռ մեզ պաշտպանում է, բայց երբ դառնում է շատ ուժեղ, դա արդեն դառնում է խնդիր։