Մեր առաջին շաբաթը անցավ չափազանց հետաքրքիր։ Մեր խմբի ղեկավարները փորձել էին կազմակերպել ձմեռային ճամբարի օրերը այնպես, որ երեխաները ոչ միայն հետաքրքիր ժամանակ անցկացնեն, այլև աշխատեն թիմերով, ճանաչեն միմյանց ու ներգրավվեն տարբեր կրթական ու մշակութային գործունեությունների մեջ։ Ճամբարի յուրաքանչյուր օր սկսել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը մեր օրվա անբաժան մասն է կազմում։ Սկզբում խաղերի միջոցով ծանոթացել ենք, խոսել ենք անվտանգ ու ապահով միջավայրի կարևորության մասին, մեր խմբի ղեկավարները մեզ ներկայացրել են ճամբարի ծրագրերն ու նախագծերը և ըստ հետաքրքրությունների մենք բաժանվել ենք նախագծային խմբերի։ Առաջին շաբաթվա ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք «Ձմեռային ճամբարի միջմշակույթային նախագծի» վրա։ Աշխատարանների միջոցով մենք քննարկել ենք տարբեր մշակույթներ, ներկայացրել մեր կարծիքները և փորձել աշխատել իրար հետ։ Խաղացել ենք նաև ինտելեկտուալ ու ճանաչողական խաղեր՝ տեսարժան վայրերի մասին։ Ծրագրում ներառված են եղել նաև ֆիզիկական ակտիվություն՝ թենիսի պարապմունքները մեզ համար եղել են ուրախ։ Շաբաթվա վերջում ճամբարականները ամփոփել են իրենց աշխատանքը՝ գրելով բլոգներում, ներկայացնելով իրենց տպավորություններն։