Երկրորդ շաբաթը նույնպես անցել է ակտիվ և բազմազան գործունեություններով։ Ամեն օր սկսել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Շաբաթվա ընթացքում շարունակել ենք խոսել անվտանգ և ապահով միջավայրի մասին, ինչպես նաև ակտիվորեն աշխատել ենք «Ձմեռային ճամբարի միջմշակույթային նախագծի» վրա։ Այդ աշխատարանների ընթացքում մենք՝ ճամբարականներս փորձել ենք քննարկել յուրաքանչյուր գաղափարի շուրջ և օգնել միմյանց։ Կազմակերպել ենք ինտելեկտուալ ուսուցողական խաղեր, որոնք ավելի ակտիվ էին դարձնում մեզ յուրաքանչյուրիս։ Առանձին օր նվիրված է եղել Իտալիային, թե «Որքա՞ն լավ ես ճանաչում Իտալիան» խաղի միջոցով մենք նոր գիտելիքներ ենք ձեռք բերել երկրի մշակույթի և տեսարժան վայրերի մասին։ Չորեքշաբթի օրը կազմակերպել ենք այցելություն սահադաշտ, որը շատ սպասված և ուրախ պահ էր մեզ համար սահել՝ սառույցի վրա։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին իրականացրել ենք ստեղծագործական աշխատանքներ՝ կոլաժների ստեղծում, ինչպես նաև ազգագրական ստուգատեսներ՝ երգել ենք և պարել։ Կատարել ենք նաև նախապատրաստական աշխատանքներ «Խոհանոցաշփոթ» նախագծի համար։ Շաբաթվա վերջում ճամբարականները ամփոփել են իրենց աշխատանքը բլոգներում՝ ներկայացնելով իրենց տպավորությունները։