Ավատատիրության հաստատումը Հայաստանում

10-րդ դասարան

Թեմա՝ <<Ավատատիրության հաստատումը Հայաստանում>>

Պատասխանի՛ր հարցերին

  • Ներկայացրե՛ք ավատատիրական հարաբերությունների առաջացման առանձնահատկությունները Հայաստանում։ Հողատիրության ի՞նչ ձևեր կային։
    Հայաստանում ավատատիրական հարաբերությունները ձևավորվեցին այն ժամանակ, երբ թագավորական իշխանությունը սկսեց աստիճանաբար թուլանալ, իսկ երկրի ներսում ուժեղացան տեղական իշխաններն ու մեծ ազնվականները։ Թագավորները, չունենալով բավարար զորք և միջոցներ իրենց տիրույթները վերահսկելու համար, սկսեցին հողեր հատկացնել իշխանական տոհմերին՝ որպես պարգև ծառայությունների դիմաց։ Այս կերպ ձևավորվեց ավատատիրական հարաբերությունների համակարգը, որի հիմքում ընկած էր հողը որպես պայմանական սեփականություն։ Հայաստանում հողատիրության մի քանի ձևեր կային։ Առավել տարածված էր ավատային հողատիրությունը, երբ հողը տրվում էր որևէ անձի՝ պայմանով, որ նա պետք է ծառայեր իր հողատիրոջը կամ թագավորին, հիմնականում՝ զինվորական ծառայությամբ։ Բացի այդ, կային ժառանգական հողեր, որոնք փոխանցվում էին սերնդեսերունդ, և եկեղեցական հողեր, որոնք պատկանում էին վանքերին ու եկեղեցիներին և օգտագործվում էին նրանց կարիքների համար։
  • Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը Հայաստանում։ Ովքե՞ր էին կազմում այդ դասերը։ Ներկայացրե՛ք ավատատիրական աստիճանակարգը։
    Ավատատիրական աստիճանակարգը գլխավորում էր թագավորը, ապա նախարարները, միջին ու փոքր ազնվականությունը և կախյալ գյուղացիները: Գործակալություններից կարևոր էին սպարապետը՝ այսինքն բանակի հրամանատարը, հազարապետերը և հարկահավաքության պատասխանատուները:
  • Ի՞նչ գործակալություններ կային, և որո՞նք էին նրանց գործառույթները։ Ե՞րբ էին հրավիրվում աշխարհաժողովները։ Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը։
    Հայաստանում գոյություն ունեին մի քանի գործակալություններ, որոնք պատասխանատու էին երկրի պետական կառավարման տարբեր ոլորտներում։ Ռազմական գործակալությունները զբաղվում էին բանակի համալրման, ռազմական պլանների մշակման և զորքերի շարժը կազմակերպելու համար, ինչպես նաև վերահսկում էին զինվորական ծառայության ու բերդերի կառավարման համակարգերը։ Տնտեսական գործակալությունները զբաղվում էին հողերի բաժանման և հարկերի հավաքագրման հարցերով, ինչի արդյունքում ձևավորվում էին հողատիրության և սեփականության իրավունքի հարցերը։ Դիվանագիտական գործակալությունները պատասխանատու էին արտաքին հարաբերությունների կազմակերպման համար՝ դիվանագիտական առաքելությունների կազմակերպում, դաշնակցային պայմանագրերի կնքում։ Արդարադատության գործակալությունները զբաղվում էին դատական գործերի վարույթով՝ իրավաբանական գործերով։ Աշխարհաժողովները հրավիրվում էին այնպիսի դեպքերում, երբ պետք էր կայացնել կարևորագույն քաղաքական որոշումներ, որոնք առնչվում էին երկրի գալիք ապագային, երբ նոր գահակալ էր ընտրվում կամ արքայական իշխանության փոխանցման մասին որոշում էր պետք կայացնել, երբ անհրաժեշտ էր քննարկել արտաքին քաղաքականության, դաշնագրերի կամ պատերազմական հարցերի շուրջ։
  • Ինչպե՞ս էր կազմվում հայոց այրուձին։ Ովքե՞ր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։ Որքա՞ն էր հայոց բանակի թիվը։
    Հայոց այրուձին՝ որպես միջնադարյան Հայաստանի բանակի հիմնական ուժ, կազմվում էր գլխավորապես ավատատեր իշխանների կողմից տրամադրված հեծյալ զինվորներից։ Այս զորքերը հիմնականում հավաքվում էին իշխանների տիրույթներից և ծառայում էին թագավորին՝ պատերազմների ժամանակ։ Հայոց այրուձին համարվում էր ոչ միայն թվով մեծ, այլև մարտունակ և լավ պատրաստված բանակային խումբ։ Թագավորական ոստանի, այսինքն՝ արքունիքի և թագավորական գահի անվտանգության պաշտպանությունը իրականացվում էր հատուկ ընտրված պահակախմբերի կողմից։ Այս ուժերը հիմնականում հավաքվում էին թագավորի անձնական ազդեցության տակ գտնվող մարդկանցից և համարվում էին երկրի ամենահավատարիմ ու փորձառու զինվորները։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի բանակը, հատկապես Մեծ Հայքի ժամանակաշրջանում, կարող էր կազմվել մոտավորապես 90,000-ից մինչև 100,000 զինվորից՝ այդ թվում նաև հեծելազորից, հետևակից և օժանդակ ուժերից։

Հայոց պատմություն 10, էջեր 121-125

Խոհանոցաշփոթ

Մեր ճամբարային այս օրը խոհանոցային էր։ Այդ նախագիծը հունվարյան ճամբարի կարևոր և ամենասիրելի նախաձեռնություններից է։ Այն միավորում է մշակույթը, լեզուն և գործնական աշխատանքը՝ «Պատրաստում ենք՝ սովորելով» կարգախոսի ներքո։ Նախագծի ընթացքում մենք՝ Ավագ դպրոցի սովորողներս ծանոթացանք Հայաստանի, Իտալիայի և Անգլիայի ազգային խոհանոցներին, ուսումնասիրեցինք ուտեստների ծագումն ու պատրաստման եղանակները։ Պատրաստեցինք բրուսկետա, հայկական սպանախով լավաշ և անցկացրեցինք անգլիական թեյախմություն։ Նախագիծը իրականցրեցինք այսօր՝ Ավագ դպրոցի խոհանոցում։ Վերջում համտեսեցինք և քննարկեցինք։ Արդյունքում մենք ձեռք բերեցինք խոհարարական և մշակութային գիտելիքներ։ Սկզբում ես և իմ խմբակից ընկերները պատրաստեցինք հայկական սպանախով լավաշ։ Հայկական սպանախով լավաշը գալիս է հայկական ավանդական խոհանոցից և կապված է գյուղական, առօրյա սննդի հետ։ Հայկական խոհանոցում վաղուց ընդունված է եղել օգտագործել այն, ինչ կա տվյալ պահին շրջապատող ուտեստների մեջ։ Կանաչիները, հատկապես սպանախը, լայնորեն կիրառվել են որպես օգտակար ու հագեցնող բաղադրիչ։ Լավաշը՝ որպես հայերի հիմնական հացատեսակ, միշտ եղել է սեղանի կենտրոնում։ Սպանախով լավաշը առաջացել է հենց այդ պարզ գաղափարից՝ լավաշի մեջ փաթաթել եփած կամ տապակած սպանախ, երբեմն ավելացնելով սոխ, համեմունքներ կամ պանիր։ Բայց ժամանակի ընթացքում ուտեստը զարգացել է, այնուամենայնիվ պահպանելով իր ժողովրդական հիմքը, փոխարենը ստանալով նոր համադրություններ։ Ավանդական ուտեստի հիմնական բաղադրիչները եղել են՝ լավաշ, սպանախ, սոխ, աղ և պարզ համեմունքներ, երբեմն՝ բուսայուղ։ Զարգացման ընթացքում, ուտեստը սկսել է հարստանալ նոր բաղադրիչներով՝ լոռու իգիթ պանիր, տարբեր համեմունքներ և քունջութ։ Նշված բաղադրիչները օգտակար են, հատկապես եթե օգտագործվում են հավասարակշռված քանակներով։ Բրուսկետան իտալական ավանդական նախուտեստ է, որը սովորաբար մատուցվում է ուտելիքից առաջ։ Ուտեստի բաղադրիչներն են՝ լոլիկ, ռեհան, աղ և ձիթապտղի յուղ։ Բրուսկետան առաջացել է Իտալիայում՝ դեռ Հին Հռոմի ժամանակներում։ Գյուղացիները տոստացնում էին հացը, քսում սխտորով և վրան լցնում ձիթապտղի յուղ՝ արագ սնվելու և յուղի որակը ստուգելու համար։ Միջնադարում տարբեր շրջաններում սկսեցին ավելացնել տեղական մթերքներ։ 16-րդ դարից հետո, երբ լոլիկը հայտնվեց Եվրոպայում, ձևավորվեց դասական լոլիկով բրուսկետան։ Բրուսկետան նույնպես կարող է օգտակար լինել, եթե պատրաստված է ճիշտ բաղադրիչներով և չափավոր քանակով։