Էթնոհոգեբանությունը հոգեբանության ճյուղ է։ Ուսումնասիրում է տարբեր ազգերի, ժողովուրդների և էթնիկական խմբերի հոգեկան առանձնահատկությունները, մտածողությունը զգացմունքները վարքագիծը։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես են մշակույթը լեզուն պատմությունը ավանդույթները ազդում մարդու հոգեբանության վրա։ Ուսումնասիրում է ազգերի մտածելակերպը, վարքը, զգացմունքները, աշխարհընկալումը։ Կարևոր է նրանով, որ օգնում է հասկանալ տարբեր ժողովուրդներին, լավ շփվել տարբեր մշակույթների մարդկանց հետ, զարգացնում է հարգանքը։ Սիմվոլները՝ դրոշն է, ազգային տարազը, երգ ու պարը, ավանդական ուտեստները։ Դրանք ցույց են տալիս, թե որ ազգին է մարդը պատկանում։ Այն բնորոշ է բոլոր ազգերին, Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր առանձնահատկությունները։ Մշակույթը՝ արվեստն է, լեզուն, պատմությունը, Սովորությունները՝ թե ինչպես են ապրում մարդիկ ամեն օր։ Ավանդույթները՝ տոներն են, ծեսերը, ազգային սովորույթները։ Լեզվի դերը շատ կարևոր է այն միավորում է ազգին, ազդում է մտածողության վրա։ Ազգին բնորոշ հոգեբանական գծերն են՝ ինչպես են մարդիկ շփվում, ինչ արժեքներ ունեն, ընտանեկան վերաբերմունքը։ Ազգային ինքնությունը՝ մարդու գիտակցումն է, որ պատկանում է մի ազգի։ Էթնոհոգեբանությունը օգնում է հասկանալ մարդկանց։ Սովորեցնում է հարգել տարբեր մշակույթներ։