Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթը՝ մեր վերջին ճամբարային շաբաթը հագեցած ու հետաքրքիր էր։ Ինչպես մնացած շաբաթները, այս շաբաթ նույնպես մեր ամեն առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Շաբաթվա ընթացքում աշխատեցինք տարբեր նախագծերի վրա, իրականացրինք «Խոհանոցաշփոթ» նախագիծը, մասնակցեցինք և ներկայացրինք Ձմեռային ճամբարի մեր միջմշակույթային նախագիծը։ Այս շաբաթը մեր նախապատրաստական աշխատանքների արդյունքը եղավ էթնոհոգեբանության թեմայի շուրջ քննարկում։ Այցելեցինք թատրոն և ծանոթացանք «Մուսալեռան 40 օր» ստեղծագործությանը։ Խոսեցինք անվտանգ և ապահով միջավայրի կարևորության մասին։ Այս շաբաթ նույնպես, ճամբարականները իրենց բլոգներում կիսվեցին տպավորություններով։ Եվ ամփոփելով ամբողջ շաբաթները, կարող եմ վստահորեն ասել, որ արդյունավետ էր։ Այս ընթացքում մենք ավելի լավ ծանոթացանք միմյանց հետ, ձեռք բերեցինք նոր ընկերներ և բացահայտեցինք տարբեր ու հետաքրքիր խաղեր։ Ծանոթացանք տարբեր երկրների մշակույթին՝ հասկանալով դրանց առանձնահատկությունները։ Սովորեցինք համագործակցել, միմյանց օգնել և միասին ստեղծել վստահելի միջավայր։ Խոսեցինք անվտանգ և ապահով միջավայրի կարևորության մասին, ուսումնասիրեցինք տարբեր երկրների խոհանոցը, ինչպես նաև ծանոթացանք էթնոհոգեբանությանը՝ բացահայտելով մարդկանց մտածելակերպի և մշակույթի միջև եղած կապը։