Էթիկա և Էթիկետ

Նպատակ՝

Ուսումնասիրել էթիկայի դերը հասարակության մեջ և ցույց տալ, թե ինչպես են էթիկական նորմերը կարգավորում մարդկանց փոխհարաբերությունները։

Пин содержит это изображение:

Խնդիրներ՝

  • Բացատրել «էթիկա» հասկացությունը
    Էթիկան այն է, թե մարդը ինչն է համարում ճիշտ կամ սխալ իր վարքում։ Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է ճիշտ վարվել մարդկանց հետ և ինչն է լավ կամ վատ արարք։
  • Ներկայացնել էթիկայի հիմնական տեսակները
    Անհատական էթիկա–վերաբերում է մարդու անձնական արժեքներին ու նրան, թե նա ինչպես է որոշում ինչն է ճիշտ կամ սխալ։
    Հասարակական էթիկա–վերաբերում է հասարակության մեջ ընդունված վարքի կանոններին։
    Մասնագիտական էթիկա–վերաբերում է որոշ մասնագիտությունների վարքագծի կանոններին։
    Կիրառական էթիկա–ուսումնասիրում է իրական կյանքի կոնկրետ խնդիրներ ու իրավիճակներ։
  • Բերել օրինակներ առօրյա կյանքից
    Երբ օգնում ենք մեծահասակին կամ կարիքավորին, դա նաև էթիկական արարք է։
  • Երբ հարգանքով ենք խոսում ուրիշների հետ և չենք վիրավորում, դա նույնպես էթիկայի դրսևորում է։
  • Երբ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր խոստումներին, դա էթիկական վարք է։
  • Արձանագրել էթիկայի նշանակությունը հասարակության զարգացման մեջ
    Էթիկան մեծ նշանակություն ունի հասարակության զարգացման մեջ, քանի որ այն ձևավորում է մարդկանց ճիշտ վարքը։ Էթիկան օգնում է, որ մարդիկ հարգեն միմյանց, պահպանեն արդարությունը և օգնեն իրար։ Դրա շնորհիվ հասարակության մեջ նվազում են կոնֆլիկտները, ամրապնդվում է վստահությունը, և մարդիկ կարողանում են խաղաղ ապրել։

Հարց՝

Ինչպե՞ս է էթիկան ազդում մարդու վարքագծի և հասարակական հարաբերությունների վրա
Էթիկան ազդում է մարդու վարքագծի վրա՝ ցույց տալով, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Այն օգնում է մարդուն մտածել իր արարքների հետևանքների մասին և պատասխանատու լինել իր ընտրությունների համար։ Էթիկայի շնորհիվ մարդիկ ավելի հարգալից, ազնիվ և արդար են դառնում միմյանց նկատմամբ։

Քննարկման թեմաներ՝

  • Անհատական էթիկա – մարդու անձնական արժեքներն ու վարքագիծը
  • Սոցիալական էթիկա – հասարակության մեջ ընդունված նորմերը
  • Մասնագիտական էթիկա – տարբեր մասնագիտությունների վարքականոնները
  • Բիզնես էթիկա – ազնիվ և պատասխանատու գործարար հարաբերություններ

Առօրյա օրինակներ, առօրյա դեպքերի քննարկում

  • Դասարանում միմյանց հարգելը
    Դասարանում միմյանց հարգելը էթիկայի կարևոր դրսևորում է։ Դա նշանակում է ուշադիր լսել ուսուցչին և դասընկերներին, չընդհատել խոսքը, չծաղրել կամ վիրավորել մյուսներին։ Երբ բոլորը հարգում են միմյանց, դասարանը դառնում է ավելի խաղաղ, ընկերական և օգնում է լավ սովորելուն։
  • Հանրային վայրերում կանոնների պահպանումը
    Հանրային վայրերում կանոնների պահպանումը նույնպես էթիկայի դրսևորում է։ Պետք է չաղմկել, չվնասել շրջապատին, չթափել աղբ, պահպանել մաքրություն։
  • Մարդու կեցվածքը
    Մարդու կեցվածքը նույնպես կապված է էթիկայի հետ։ Հարցերը պատշաճ ձևով բարձրացնելը և լսել մյուսներին՝ հարգանք ցուցադրելու ձև է։ Ուժգին կամ վիրավորական շարժումներ, ծաղրանք ցույց տալը համարվում է անթույլատրելի վարք։ Ուրախ, խաղաղ կեցվածքը օգնում է լավ հարաբերություններ պահպանել դասարանում, հասարակական վայրերում ու առօրյա կյանքում։

Հարցեր՝

  • Կարևոր է հյուր գնալիս հետևել էթիկայի նորմերին, ինչպսի էթիկական նորմեր կան, որոնք կարևոր կարող են լինել
    Հիմնականում հյուր գնալու դեպքում, պետք է ժամանակին զգուշացնել ուշանալու դեպքում։ Հյուր գնալիս պետք է հարգել ոչ միայն տան տերերին այլև նրանց ընտանիքի կարգուկանոնը։ Չդիպչել տարբեր իրերի առանց թույլտվության։ Լսել, չընդհատել, խոսել հարգալից։ Հրաժեշտ տալիս շնորհակալություն հայտնել հյուրընկալման համար։
  • Արդյոք հագուստը կարող է էթիկայի մասին լինել
    Այո՛, հագուստը նույնպես կարող է կապված լինել էթիկայի հետ։ Հագուստը ցույց է տալիս մեր վերաբերմունքը շրջապատի և տվյալ իրավիճակի նկատմամբ։ Օրինակ՝ որոշ վայրերում կամ միջոցառումներին ընդունված է հագնվել համապատասխան, ինչը հարգանքի նշան է մյուսների հանդեպ։ Այսինքն՝ ճիշտ հագնվելը նույնպես էթիկական վարքի մի մաս է։
  • Արդյոք մարդու խնամքը կարող է լինել էթիկայի մասին
    Այո՛, մարդու խնամքը նույնպես կապված է էթիկայի հետ։ Երբ մարդը խնամված է, մաքուր և կոկիկ, դա ցույց է տալիս հարգանք թե՛ իր, թե՛ շրջապատի մարդկանց նկատմամբ։ Խնամված լինելը օգնում է պահպանել դրական հարաբերություններ։

Լրացուցիչ հանձնարարություն՝

Ընտրել մեկ ոլորտ և ներկայացնել դրան առնչվող էթիկական նորմերը՝

  • Գնումների էթիկա
    Գնումների էթիկայի դեպքում, պետք է ուշադիր լինել, որպեսզի չվնասել ապրանք, հարգել հաճախորդներին և վաճառողներին, եթե խոսում եք հեռախոսով, պետք է խոսել ցածրաձայն։
  • Տրանսպորտի էթիկա
    Այս դեպքում պետք է տեղը զիջել մեծահասակներին, հաշմանդամներին, հղի կանանց և երեխաներին։ Չաղմկել, որպեսզի չխանգարեք վարորդին և ուղևորներին։
  • Կինոդիտման էթիկա
    Չաղմկել, չխանգարել մյուսներին դիտման ընթացքում։ Հեռախոսը լռեցնել, ֆիլմը չնկարել առանց թույլտվության։ Հարգել կինոթատրոնի աշխատողներին և մյուս հանդիսատեսներին։ Չվնասել նստարանները կամ ֆիլմի տարածքը։
  • Սեղանից օգտվելու էթիկա
    Օգտագործել ուտեստները կոկիկ, չթափել սնունդը։ Պատշաճ օգտագործել սեղանի պարագաները։ Գոհանալ և ասել «շնորհակալություն» հյուրասիրության համար։
  • Էլեգանտություն թե առօրեական պարզություն
    Հագնվել համապատասխան առիթին և միջավայրին՝ հարգելով ձեզ և շրջապատը։ Չհպարտանալ կամ վիրավորել ուրիշներին հագուստի համար։ Ընտրել հարմար ու հարմարավետ հագուստ, որը նաև ցույց է տալիս ուշադրություն ու հարգանք մյուսների նկատմամբ։
  • Ռեստորան հրավիրելու էթիկա
    Հարգալից և բարեկամական վերաբերմունք ցուցաբերել սպասարկող անձնակազմի հանդեպ։Սեղանի շուրջ հարգալից պահվածք պահպանել՝ չաղմկել։ Ուշադիր լինել հյուրերի ցանկությունների նկատմամբ, առաջարկել սնունդ՝ առանց պարտադրելու։ Շնորհակալություն հայտնել հրավերության համար։

Ներկայացնել թե ինչով են տարբերվում էթիկան և էթիկետը, բերել օրինակներ
Էթիկան դա բացատրում է, թե ինչն է լավ կամ վատ, իսկ էթիկետը ցույց է տալիս, ինչպես անել դա հասարակության մեջ կոկիկ ու հարգալից ձևով։ Օրինակ՝ էթիկայի դեպքում՝ Լսել մյուսներին և չվիրավորել նրանց խոսքը։ Գնահատել ուրիշի աշխատանքը։ Իսկ էթիկետի դեպքում՝ Սեղանի շուրջ ասել «շնորհակալություն» ու «խնդրեմ»։ Հանդիսավոր միջոցառման գնալով ճիշտ հագնվել ու բարևել մարդկանց։