Խոհանոցաշփոթ

Մեր ճամբարային այս օրը խոհանոցային էր։ Այդ նախագիծը հունվարյան ճամբարի կարևոր և ամենասիրելի նախաձեռնություններից է։ Այն միավորում է մշակույթը, լեզուն և գործնական աշխատանքը՝ «Պատրաստում ենք՝ սովորելով» կարգախոսի ներքո։ Նախագծի ընթացքում մենք՝ Ավագ դպրոցի սովորողներս ծանոթացանք Հայաստանի, Իտալիայի և Անգլիայի ազգային խոհանոցներին, ուսումնասիրեցինք ուտեստների ծագումն ու պատրաստման եղանակները։ Պատրաստեցինք բրուսկետա, հայկական սպանախով լավաշ և անցկացրեցինք անգլիական թեյախմություն։ Նախագիծը իրականցրեցինք այսօր՝ Ավագ դպրոցի խոհանոցում։ Վերջում համտեսեցինք և քննարկեցինք։ Արդյունքում մենք ձեռք բերեցինք խոհարարական և մշակութային գիտելիքներ։ Սկզբում ես և իմ խմբակից ընկերները պատրաստեցինք հայկական սպանախով լավաշ։ Հայկական սպանախով լավաշը գալիս է հայկական ավանդական խոհանոցից և կապված է գյուղական, առօրյա սննդի հետ։ Հայկական խոհանոցում վաղուց ընդունված է եղել օգտագործել այն, ինչ կա տվյալ պահին շրջապատող ուտեստների մեջ։ Կանաչիները, հատկապես սպանախը, լայնորեն կիրառվել են որպես օգտակար ու հագեցնող բաղադրիչ։ Լավաշը՝ որպես հայերի հիմնական հացատեսակ, միշտ եղել է սեղանի կենտրոնում։ Սպանախով լավաշը առաջացել է հենց այդ պարզ գաղափարից՝ լավաշի մեջ փաթաթել եփած կամ տապակած սպանախ, երբեմն ավելացնելով սոխ, համեմունքներ կամ պանիր։ Բայց ժամանակի ընթացքում ուտեստը զարգացել է, այնուամենայնիվ պահպանելով իր ժողովրդական հիմքը, փոխարենը ստանալով նոր համադրություններ։ Ավանդական ուտեստի հիմնական բաղադրիչները եղել են՝ լավաշ, սպանախ, սոխ, աղ և պարզ համեմունքներ, երբեմն՝ բուսայուղ։ Զարգացման ընթացքում, ուտեստը սկսել է հարստանալ նոր բաղադրիչներով՝ լոռու իգիթ պանիր, տարբեր համեմունքներ և քունջութ։ Նշված բաղադրիչները օգտակար են, հատկապես եթե օգտագործվում են հավասարակշռված քանակներով։ Բրուսկետան իտալական ավանդական նախուտեստ է, որը սովորաբար մատուցվում է ուտելիքից առաջ։ Ուտեստի բաղադրիչներն են՝ լոլիկ, ռեհան, աղ և ձիթապտղի յուղ։ Բրուսկետան առաջացել է Իտալիայում՝ դեռ Հին Հռոմի ժամանակներում։ Գյուղացիները տոստացնում էին հացը, քսում սխտորով և վրան լցնում ձիթապտղի յուղ՝ արագ սնվելու և յուղի որակը ստուգելու համար։ Միջնադարում տարբեր շրջաններում սկսեցին ավելացնել տեղական մթերքներ։ 16-րդ դարից հետո, երբ լոլիկը հայտնվեց Եվրոպայում, ձևավորվեց դասական լոլիկով բրուսկետան։ Բրուսկետան նույնպես կարող է օգտակար լինել, եթե պատրաստված է ճիշտ բաղադրիչներով և չափավոր քանակով։

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Երկրորդ շաբաթը նույնպես անցել է ակտիվ և բազմազան գործունեություններով։ Ամեն օր սկսել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Շաբաթվա ընթացքում շարունակել ենք խոսել անվտանգ և ապահով միջավայրի մասին, ինչպես նաև ակտիվորեն աշխատել ենք «Ձմեռային ճամբարի միջմշակույթային նախագծի» վրա։ Այդ աշխատարանների ընթացքում մենք՝ ճամբարականներս փորձել ենք քննարկել յուրաքանչյուր գաղափարի շուրջ և օգնել միմյանց։ Կազմակերպել ենք ինտելեկտուալ ուսուցողական խաղեր, որոնք ավելի ակտիվ էին դարձնում մեզ յուրաքանչյուրիս։ Առանձին օր նվիրված է եղել Իտալիային, թե «Որքա՞ն լավ ես ճանաչում Իտալիան» խաղի միջոցով մենք նոր գիտելիքներ ենք ձեռք բերել երկրի մշակույթի և տեսարժան վայրերի մասին։ Չորեքշաբթի օրը կազմակերպել ենք այցելություն սահադաշտ, որը շատ սպասված և ուրախ պահ էր մեզ համար սահել՝ սառույցի վրա։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին իրականացրել ենք ստեղծագործական աշխատանքներ՝ կոլաժների ստեղծում, ինչպես նաև ազգագրական ստուգատեսներ՝ երգել ենք և պարել։ Կատարել ենք նաև նախապատրաստական աշխատանքներ «Խոհանոցաշփոթ» նախագծի համար։ Շաբաթվա վերջում ճամբարականները ամփոփել են իրենց աշխատանքը բլոգներում՝ ներկայացնելով իրենց տպավորությունները։

Իտալիայի, Անգլիայի, Հայաստանի տոները

Նոր տարի (New Year / Capodanno / Ամանոր)

  • Իտալիա – Նշվում է հունվարի 1-ին։ Դեկտեմբերի 31-ի երեկոյան մարդիկ հավաքվում են ընտանիքով կամ ընկերներով, դուրս գալիս փողոց՝ տոնախմբության։ Կեսգիշերին հրավառություններ, համերգներ, համարվում է հաջողակ տարվա սկիզբը։ Ամանորի խոհանոցում ոսպ (հաջողության համար), միս ու քաղցրավենիք է օգտագործվում։ Հին Հռոմում տոնը նվիրված էր Յանուս աստծուն։
  • Անգլիա – Նոր տարին նույնպես հունվարի 1-ին է, բայց մինչև 1752 թվականը սկսվել է մարտի 25-ից։ Դեկտեմբերի 31-ին մարդկանց մեծ մասը մասնակցում է մեծ երեկույթների, համերգների, Լոնդոնում հրավառություններ են լինում Թեմզա գետի մոտ։
  • Հայաստան – Նշվում է հունվարի 1-2։ Խորհրդային շրջանում Ամանորը դարձավ աշխարհիկ տոն, այժմ տները զարդարվում են տոնածառով, լույսերով և խաղալիքներով։

    Աստվածահայտնություն (Epifania / Epiphany / Սուրբ Ծնունդ-Աստվածահայտնություն)
  • Իտալիա – Նշվում է հունվարի 6-ին, քրիստոնեական տոն է՝ հիշատակելով Հիսուսի ծնունդը, մկրտությունը և մոգերի այցը։ Կապված է La Befana կերպարի հետ. նա նվերներ է բերում լավ երեխաներին և ածուխ չարերին։
  • Անգլիա – Նշվում է հունվարի 6-ին, կրոնական տոն է, բայց պետական չէ։ Հիմնականում եկեղեցիներում պատարագներ են մատուցվում, հիշատակվում է Երեք իմաստունների այցը Հիսուսին։
  • Հայաստան – Նշվում է հունվարի 6-ին։ Հայ Առաքելական Եկեղեցում համատեղ տոն է՝ նշվում է Քրիստոսի ծնունդը, մկրտությունը և Մոգերի երկրպագությունը։ Տոնին նախորդում է ճրագալույցի Սուրբ Պատարագ, իսկ տոնին Ջրօրհնեքի արարողություն է կատարվում, օրհնված ջուրը պահվում է տարվա ընթացքում։

    Զատիկ (Pasqua / Easter / Զատիկ)
  • Իտալիա – Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը, նշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Եկեղեցիներում կատարվում է Զատկական պատարագ, զանգերի ձայները հայտնում են Հարության լուրը։
  • Անգլիա – Նշվում է նույն օրը, ամենակարևոր քրիստոնեական տոն է, եկեղեցիներում հատուկ պատարագներ մատուցվում են, հավատացյալները մասնակցում են ժամերգություններին։
  • Հայաստան – Նշվում է գրեթե նույն ժամանակահատվածում, Հայ Առաքելական Եկեղեցում այն ամենակարևոր տոն է, ավանդույթներ են ձվի ներկումը, «ձվի կռիվը», խորհրդանշում է նոր կյանք և Հարություն։

    Զատկի երկուշաբթի (Pasquetta / Easter Monday / Զատկի երկուշաբթի)
  • Իտալիա – Զատկին հաջորդող երկուշաբթի օրը, նշում է հրեշտակի հայտնությունը կանանց, որ Հիսուսը հարություն է առել։
  • Անգլիա – Պետական տոն է (Bank Holiday), նշվում է Զատկի հաջորդ օրը, ավանդաբար սպորտային և գյուղական միջոցառումներ, այժմ հանգստի օր է։
  • Հայաստան – Նշվում է որպես Զատկի տոնական օրերի շարունակություն, մատուցվում է հատուկ Սուրբ Պատարագ, խորհրդանշում է հոգևոր և ընտանեկան վերածնունդը։

    Ազատագրման օր
  • Իտալիա – Նշվում է ապրիլի 25-ին, նվիրված է ֆաշիզմից և նացիստական օկուպացիայից ազատագրմանը։ Շքերթներ, պաշտոնական արարողություններ, ծաղկադրում հուշարձաններին։
  • Անգլիա – Պետական «Ազատագրման օր» չկա, քանի որ երկիրը երբեք օկուպացված չի եղել։
  • Հայաստան – Նշվում է մայիսի 28-ին, համընկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրին, պետական և ազգային կարևորության տոն, հրապարակային միջոցառումներ, համերգներ, ռազմահայրենասիրական ցուցադրություններ։

Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն

10-րդ դասարան

Թեմա՝ <<Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն>>

Պատասխանի՛ր հարցերին

  • Ի՞նչ է հելլենիզմը և որտեղի՞ց է առաջացել
    Հելլենիզմ՝ մշակութային շրջան (մ.թ.ա. 4-1 դդ.), երբ հունական մշակույթը տարածվեց Ասիայում և Մերձավոր Արևելքում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների շնորհիվ։
  • Ի՞նչ գիտեք հելլենիստական Հայաստանի մշակութային առանձնահատկությունների մասին
    Հայաստանում հելլենիզմը ներգործեց գրականության, աստվածապաշտության և քաղաքի կառուցման վրա՝ միախառնվելով տեղական մշակույթին։
  • Ի՞նչ հեթանոսական աստվածների գիտեք, ի՞նչ էին հովանավորում նրանք
    Արամազդ՝ Հայոց ամենակարևոր աստվածը, երկնքի և աշխարհի ստեղծողը, լուսավորության և արդարության հովանավոր։ Նա համարվում էր Հայոց աստվածների ղեկավարն ու արքա։
  • Միհր՝ արևի և պատերազմի աստվածը։ Հայ հեթանոսական կրոնում Միհրը հանդես էր գալիս որպես լույսի ու ջրհեղեղների ուժեղ պաշտամունքի թեմա։
  • Անահիտ՝ սիրո, գեղեցկության և ընտանիքի աստվածուհի, որում երկիրը վարում էին մեծ սիրառատ թեմաներ։ Նա հովանավորում էր նաև ընտանիքը, ծերերին և նորածիններին։
  • Տիր՝ մոլորակների և երկնային հզորության աստված, հզոր ռազմիկների և մարտիկների պաշտամունքը։
  • Վահագն՝ մարտի և զենքի աստված, որը խորհրդանշում էր հաղթանակը և հերոսական կռիվները։
  • Աշխա՝ բնության ու բերրիության աստվածուհի, որի մասին խոսվում էր որպես բերքի ու բնական ցունամիների հովանավոր։
  • Որտե՞ղ էին յուրաքանչյուր հեթանոսական աստվածների գլխավոր մեհյանները
    Արամազդի մեհյանը՝ Էջմիածնի մոտ, այն տեղը, որտեղ տեղադրվում էին Հայոց պետության գլխավոր տաճարներն ու աստվածների արձանները։
  • Միհրի մեհյանը՝ տաճարներ կառուցվել են Արտաշատում, Եդեսիայում և Դվինում, որտեղ պաշտամունքը տարածվել էր հենց արևելյան մարտական աստված Միհրի։
  • Անահիտի մեհյանը՝ տաճարներ եղել են Հերաբլուրում, որում Անահիտը պաշտամունքի կարևոր աստվածուհի էր։
  • Վահագնի մեհյան․ Ավելի ուշ V դարում Վահագն աստվածին սկսեցին հատուկացնել ավելի մեծ մեհյաններ, ինչպիսիք են Կոմագենե և Այլեզգիսայի մեջ տեղակայվածները։
  • Ի՞նչ քաղաքներ և շինությունների են ստեղծվել Հայաստանում հելլենիզմի շրջանում
    Արտաշատ՝ կառուցված էր Արտաշես I-ի կողմից, երբ նա հիմնեց նոր մայրաքաղաքը որպես հելլենիստական միության կենտրոն։
  • Դվին՝ դաշտավայրերում զարգացած մի խոշորագույն քաղաք, որը հիմնականում հայտնի էր իր հելլենիստական կառույցներով և պալատներով։
  • Վաղարշապատ՝ ևս մեկ նշանակալի քաղաք, որի շինություններում կարելի էր տեսնել հելլենիստական ճարտարապետության տարրեր։
  • Եդեսիա՝ հելլենիստական ժամանակաշրջանում, հատկապես Հռոմի և Պարթևստանի միջև, մեծ մշակութային և առևտրային կենտրոն էր։
  • Տիգրանակերտ՝ կառուցված Տիգրան Մեծի կողմից, որը դարձավ հայկական հելլենիստական արվեստի և ճարտարապետության յուրօրինակ օրինակ։

Հայոց պատմություն 10, էջեր 101-114

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մեր առաջին շաբաթը անցավ չափազանց հետաքրքիր։ Մեր խմբի ղեկավարները փորձել էին կազմակերպել ձմեռային ճամբարի օրերը այնպես, որ երեխաները ոչ միայն հետաքրքիր ժամանակ անցկացնեն, այլև աշխատեն թիմերով, ճանաչեն միմյանց ու ներգրավվեն տարբեր կրթական ու մշակութային գործունեությունների մեջ։ Ճամբարի յուրաքանչյուր օր սկսել ենք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը մեր օրվա անբաժան մասն է կազմում։ Սկզբում խաղերի միջոցով ծանոթացել ենք, խոսել ենք անվտանգ ու ապահով միջավայրի կարևորության մասին, մեր խմբի ղեկավարները մեզ ներկայացրել են ճամբարի ծրագրերն ու նախագծերը և ըստ հետաքրքրությունների մենք բաժանվել ենք նախագծային խմբերի։ Առաջին շաբաթվա ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք «Ձմեռային ճամբարի միջմշակույթային նախագծի» վրա։ Աշխատարանների միջոցով մենք քննարկել ենք տարբեր մշակույթներ, ներկայացրել մեր կարծիքները և փորձել աշխատել իրար հետ։ Խաղացել ենք նաև ինտելեկտուալ ու ճանաչողական խաղեր՝ տեսարժան վայրերի մասին։ Ծրագրում ներառված են եղել նաև ֆիզիկական ակտիվություն՝ թենիսի պարապմունքները մեզ համար եղել են ուրախ։ Շաբաթվա վերջում ճամբարականները ամփոփել են իրենց աշխատանքը՝ գրելով բլոգներում, ներկայացնելով իրենց տպավորություններն։