Իմ կարծիքով՝ ինքնագնահատականը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Ինքնագնահատականը այն է, թե ինչպես եմ ես գնահատում ինքս ինձ, ինչ կարծիք ունեմ իմ կարողությունների, արտաքին տեսքի, խելք մասին։ Եթե ես հավատում եմ իմ ուժերին, ընդունում եմ իմ սխալները և փորձում եմ ուղղել դրանք, ապա իմ ինքնագնահատականը բարձր է, ինչպես ասում են։ Այսօր սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։ Օրինակ՝ Facebook, Instagram և TikTok հարթակներում մարդիկ ամեն օր տեղադրում են նկարներ, տեսանյութեր և պատմություններ իրենց կյանքի մասին, որոնք երբեմն կարող են ոչ իրական լինել։ Շատ հաճախ մարդիկ սոցիալական ցանցերում ցույց են տալիս իրենց կյանքի միայն լավ և գեղեցիկ կողմերը՝ ճամփորդություններ, նվաճումներ, նոր գնումներ, գեղեցիկ արտաքին տեսք։ Սոցիալական ցանցերում հաճախ մարդիկ փորձում են երևալ ավելի կատարյալ, քան իրականում են։ Նրանք կարող են օգտագործել ֆիլտրեր, խմբագրել նկարները կամ ցույց տալ միայն ուրախ պահերը։ Սակայն իրական կյանքում բոլորը ունեն դժվարություններ, անհաջողություններ և տխուր օրեր։ Պարզապես դրանք սովորաբար չեն հրապարակվում։ Ինքնագնահատականը ձևավորվում է ոչ միայն սոցիալական ցանցերի ազդեցությամբ, այլ նաև ընտանիքի, ընկերների և շրջապատի վերաբերմունքով։ Եթե մարդը ստանում է աջակցություն, խրախուսանք և սեր, նա ավելի վստահ է դառնում իր ուժերին։ Իսկ եթե հաճախ քննադատվում է կամ անտեսվում, կարող է ավելի հեշտ ազդվել սոցիալական ցանցերում տեսածից։ Ես կարծում եմ, որ կարևոր է սովորել ճիշտ օգտագործել սոցիալական ցանցերը։ Պետք է հիշել, որ դրանք կյանքի ամբողջական պատկերը չեն ներկայացնում։
День: 4 марта 2026
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Արևային էներգիա
Արևային էներգիան էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուր է, որը ստացվում է Արեգակից։ Արեգակի ճառագայթները հասնում են Երկիր և կարող են օգտագործվել հատուկ սարքերի՝ արևային վահանակների միջոցով։ Այդ վահանակները արևի լույսը փոխակերպում են էլեկտրական էներգիայի, որը մարդիկ օգտագործում են տների լուսավորության, կենցաղային տեխնիկայի աշխատանքի և ջրի տաքացման համար։ Արևային էներգիան շատ կարևոր է, որովհետև այն չի աղտոտում շրջակա միջավայրը և չի առաջացնում վնասակար գազեր։ Ի տարբերություն նավթի, գազի և ածխի՝ արևային էներգիան չի սպառվում, քանի որ Արեգակը մշտապես ճառագայթում է։ Այդ պատճառով այն համարվում է մաքուր և անվտանգ էներգիայի աղբյուր։ Շատ երկրներ ակտիվորեն օգտագործում են արևային էներգիան, և այն զարգանում է նաև Հայաստանում, քանի որ մեր երկիրը ունի շատ արևոտ օրեր։ Արևային էներգիան համարվում է ապագայի կարևոր էներգետիկ լուծում։