Ճշմարտությունը միշտ չէ, որ միայն բարի է։ Շատ դեպքերում այն օգնում է մարդկանց հասկանալ իրականությունը, տեսնել և ուղղել իրենց սխալները։ Երբ մարդիկ անկեղծ են և ասում են ճշմարտությունը, դա կարող է ստեղծել վստահություն, հարգանք և լավ հարաբերություններ մարդկանց միջև։ Ճշմարտությունը օգնում է մեզ սովորել մեր սխալներից, հասկանալ ուրիշներին և կայացնել ճիշտ որոշումներ մեր կյանքում։ Սակայն ճշմարտությունը երբեմն կարող է նաև ցավ պատճառել։ Երբ մարդը լսում է իր մասին տհաճ կամ դժվար ընդունելի բաներ, նա կարող է նեղանալ կամ վիրավորվել։ Երբեմն ճշմարտությունը կարող է վեճ կամ տարաձայնություն առաջացնել, հատկապես եթե այն ասվում է կոպիտ, անհարգալից կամ սխալ պահին։ Պատահում է նաև, որ մարդիկ կարող են փորձել թաքցնել ճշմարտությունը, որովհետև վախենում են ցավ պատճառելուց, բայց դա հաճախ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում հետագայում։ Հետևաբար, կարևոր է ոչ միայն ճշմարտությունը ասելը, այլ նաև հասկանալ, թե ինչպես և երբ դա անել։ Ճշմարտությունը պետք է ասվի հանգիստ, բարի խոսքով, հարգալից ձևով և ճիշտ պահին, որպեսզի այն օգնի մարդկանց, ոչ թե վնասի նրանց։
День: 5 марта 2026
Չարենց «Հեռացումի խոսքեր»
ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ-դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան…
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ
Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
1917թ.
Առաջադրանքներ
- Ի՞նչ իմաստով է գործածվում «քույր» բառը բանաստեղծության մեջ։
«Քույր» բառը նշանակում է հոգեպես մոտ, սիրելի, հոգեկան կապով մի այնպիսի կին, ում նկատմամբ բանաստեղծը խորը սեր և զգացմունք է ապրում։ Այսպիսի փոխաբերական օգտագործումն ընդունված է գրականության մեջ, երբ «քույր» բառով սիրելի կնոջն են դիմում։ - Դուրս գրիր մակդիրները։
Կապույտ կարոտ
Լուսավոր ժպիտը
Սրբազան կարոտը
Սրբազան տխրություն
Քամած բաժակ
Խեղճ կարոտ - Ի՞նչ սիմվոլ/խորհուրդ ունեն հետևյալ պատկերները՝
կրակ-սեր
աստղ-երազանք
իրիկուն-խավար
թևեր-ազատություն
մարել-վերջանալ - Բացատրիր հետևյալ միտքը՝ «Երգերիս մեջ-դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում»
Չարենցը ասում է, որ իր ժառանգություն՝ իր բանաստեղծությունների մեջ միայն թույլ է տալիս մյուսներին տեսնել ինչ‑որ բան, բայց իր իսկ իրական «ես‑ը»՝ իր ամբողջ ներաշխարհը, հույզերը, ցավը ու հոգեկան խորությունը՝ ոչ ոք իրականում չի ճանաչում։
և հետևյալ հատվածը՝
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Այս հատվածը արտահայտում է բանաստեղծի անձնական մենակությունները, այսինքն բանաստեղծը այդպես էլ չի բացահայտում իր իրական «ես»-ը։
- Արտահայտիր մտքերդ բանաստեղծության մասին։
Այս բանաստեղծությունն ցավի, մենակության, սիրո ու կարոտի խառնվածքի մասին է։ Նա ոչ միայն խոսում է անձնական ապրումների մասին, այլև մի ներկայացում է այնպիսի մի մարդու ներաշխարհը, որ ոչ մի ուրիշ չի ճանաչում ամբողջությամբ՝ միայն տեսնում են նրա ստեղծագործությունների խոսքերը։ - Սովորիր անգիր, ձայնագրիր։
Պրոգրեսիաներ

1.3)
2.2)
3.2)
4.3)

1.4)
2.
3.
4.

1.2)
2.4)
3.4)
4.3)

1.4)
2.3)
3.2)
4.

1.3)
2.1)
3.2)
4.3)