Հայոց պետականություն XI-XIV դդ.

Սովորի՛ր հետևյալ թեմաները՝

Հայոց պատմություն 10-րդ դասարան, Բաժին 2, Գլուխ II. Հայոց պետականություն XI-XIV դդ․  էջ 176-182

  • Ի՞նչ քաղաքականություն էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ
    Բյուզանդիան Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վարում էր նվաճողական և ձուլման քաղաքականություն․ այն ձգտում էր վերացնել Հայաստանի անկախությունը և այն ենթարկել իր իշխանությանը։ Միաժամանակ Բյուզանդիան փորձում էր վերացնել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, պարտադրել քաղկեդոնական դավանանքը և միացնել այն բյուզանդական եկեղեցուն։ Ընդհանուր նպատակն էր թուլացնել Հայաստանը և ձուլել հայ ժողովրդին կայսրությանը։
  • Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար Սելջուկյան արշավանքները
    Սելջուկյան արշավանքները Հայաստանի համար ունեցան շատ ծանր հետևանքներ։ Երկիրը ենթարկվեց մեծ ավերածությունների․ բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր թալանվեցին ու քանդվեցին, իսկ բնակչության զգալի մասը կոտորվեց կամ տեղահանվեց։ Միաժամանակ տեղի ունեցավ բնակչության զանգվածային գաղթ․ շատ հայեր լքեցին հայրենի բնակավայրերը և տեղափոխվեցին այլ շրջաններ կամ երկրներ։ Սելջուկների տիրապետության հետևանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը և անցավ նրանց իշխանության տակ։ Տնտեսությունն ու մշակույթը նույնպես ծանր հարված ստացան․ գյուղատնտեսությունը անկում ապրեց, բերրի հողերը վերածվեցին արոտավայրերի, և երկրի մշակութային կյանքը թուլացավ։
  • Ինչպե՞ս սելջուկները դարձան մեր տարածաշրջանում իշխող ուժ
    Սելջուկները դարձան իշխող ուժ, որովհետև նրանք ուժեղ ռազմական ցեղեր էին և արագ նվաճումներ կատարեցին։ Նրանք հաղթեցին Բյուզանդիային 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում, ինչից հետո ճանապարհ բացվեց դեպի Հայաստան և Փոքր Ասիա։ Բացի այդ, նրանք գրավեցին կարևոր տարածքներ ու ստեղծեցին մեծ պետություն, իսկ Բյուզանդիան այդ ժամանակ թուլացած էր ։
  • Ինչպիսի՞ մահմեդական իշխանություններ առաջացան Հայաստանում
    Հայաստանում մահմեդական իշխանություններ առաջացան արաբական և սելջուկյան նվաճումների հետևանքով։ Նախ՝ արաբական տիրապետության շրջանում ստեղծվեց Արմինիայի ոստիկանական (էմիրական) համակարգը, որտեղ երկիրը կառավարվում էր խալիֆայության նշանակած պաշտոնյաների կողմից։ Հետագայում, հատկապես սելջուկների ժամանակ, Հայաստանում ձևավորվեցին մի քանի տեղական մահմեդական ամիրություններ, օրինակ՝ Անիի Շադդադյան ամիրությունը և այլ փոքր իշխանություններ տարբեր շրջաններում։
  • Ի՞նչ արդյունքներ ունեցավ հայ-վրացական համագործակցությունը
    Հայ-վրացական համագործակցությունը ունեցավ կարևոր դրական արդյունքներ Հայաստանի համար։ Նախ՝ երկու երկրների միջև ձևավորվեց քաղաքական և ռազմական համագործակցություն, որի շնորհիվ նրանք միասին պայքարում էին արտաքին վտանգների՝ հատկապես սելջուկների դեմ։ Բացի այդ, ստեղծվեց մշակութային և տնտեսական կապերի ամրացում, ինչը նպաստեց առևտրի զարգացմանն ու քաղաքների կյանքին։ Ամենակարևոր արդյունքներից մեկն այն էր, որ հայ և վրաց ուժերի համատեղ պայքարը որոշ ժամանակով թուլացրեց սելջուկների առաջխաղացումը տարածաշրջանում և նպաստեց հայկական ու վրացական պետականության պահպանմանը։
  • Ովքեր՞ր էին մոնղոլները, ինչպե՞ս նվաճեցին Հայաստանը
    Մոնղոլները քոչվոր-թաթարական ցեղեր էին, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայի տափաստաններում։ XIII դարի սկզբին նրանք միավորվեցին Չինգիզ խանի ղեկավարությամբ և ստեղծեցին հզոր Մոնղոլական կայսրություն, որը սկսեց արագ նվաճումներ իրականացնել Ասիայում և Եվրոպայում։ Հայաստանը նրանք առաջին անգամ ներխուժեցին 1220-ական թվականներին, իսկ գլխավոր նվաճումը տեղի ունեցավ 1236 թ․, երբ մեծ բանակով մտան Հայաստան և գրավեցին երկրի մեծ մասը։ Նրանք օգտվեցին Հայաստանի քաղաքական մասնատվածությունից և հայ իշխանների թույլ դիմադրությունից, արագ գրավեցին քաղաքներն ու գավառները, կործանեցին բազմաթիվ բնակավայրեր և պարտադրեցին իրենց իշխանությունը։
  • Մոնղոլական տիրապետության շրջանում, հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը
    Մոնղոլական տիրապետության շրջանում Հայաստանում իրենց դիրքերը պահպանեցին այն հայկական իշխանությունները, որոնք ընդունեցին մոնղոլների գերիշխանությունը և դարձան նրանց հպատակներ։ Մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի և որոշ այլ գավառների իշխանական տներ կարողացան պահպանել իրենց կալվածքները՝ մոնղոլներին ենթարկվելու և հարկ վճարելու պայմանով։ Հայ իշխանների մի մասը նույնիսկ համագործակցում էր մոնղոլների հետ և այդպես պահպանում իր դիրքը ու տիրույթները։

Օգտագործվող նյութեր՝

Ինքնուրույն աշխատանք

1.CH-ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն է, AC: BC=3:4, AB=50:

  • Գտնել AC կողմի երկարությունը:
    30
  • Գտնել CH բարձրության երկարությունը:
    24
  • Գտնել BH հատվածի երկարությունը:
    32
  • Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը:
    10

2.ABC ուղղանկյուն եռանկյան C ուղիղ անկյան գագաթից տարված է CH բարձրությունը: H կետի հեռավորությունները եռանկյան էջերից 2 և 4 են:

  • Գտնել CH բարձրության երկարությունը:
    4
  • Գտնել ABC եռանկյան մեծ էջի երկարությունը:
    8
  • Գտնել ABC եռանկյան մակերեսը:
    8
  • Գտնել ABC եռանկյանն արտագծած շրջանագծի տրամագծի երկարության քառակուսին:
    80

3.O-ն C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյանը ներգծված շրջանագծի կենտրոնն է և AC =6, BC = 8:

  • Գտնել AB կողմի երկարությունը:
    10
  • Գտնել AOB անկյան աստիճանային չափը:
    90°
  • Գտնել AOB եռանկյան մակերեսը:
    6
  • Գտնել AM և MB հատվածներից փոքրի երկարությունը, որտեղ M-ը ABC եռանկյանը ներգծված շրջանագծի և ներքնաձիգի շոշափման կետն է:
    4

4 Ուղղանկյուն եռանկյան էջերն են՝ 30 և 40:

  • Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղի երկարությունը:
    10
  • Գտնել եռանկյանն արտագծած շրջանագծի շառավղի երկարությունը:
    25
  • Գտնել եռանկյան ուղիղ անկյան գագաթից ներքնաձիգին տարված բարձրության երկարությունը:
    24
  • Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի կենտրոնի հեռավորությունը ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունից:
    5

Հրաբուխներ և երկրաշարժեր

Հրաբուխներն ու երկրաշարժերը բնական երևույթներ են, որոնք կապված են Երկրի ներսում տեղի ունեցող շարժումների հետ։ Հրաբուխը Երկրի մակերևույթի այն բացվածքն է, որտեղից դուրս է գալիս տաք լավա, գազ և մոխիր։ Երբ Երկրի խորքում գտնվող հալված քարերը (մագման) դուրս են գալիս մակերևույթ, այն վերածվում է լավայի։ Հրաբուխները կարող են լինել ակտիվ, երբ հաճախ են ժայթքում, քնած, երբ երկար ժամանակ չեն գործում, կամ հանգած, երբ այլևս չեն ժայթքում։ Երկրաշարժը Երկրի մակերևույթի հանկարծակի ցնցումն է, որը առաջանում է երկրակեղևի թիթեղների շարժման կամ բախման հետևանքով։ Երկրաշարժի ժամանակ հողը կարող է շարժվել, շենքերը՝ ճաքել կամ նույնիսկ փլվել։ Դրանք կարող են լինել տարբեր ուժգնության՝ թույլից մինչև շատ ուժեղ։ Այս երկու երևույթները վտանգավոր են մարդկանց և բնության համար, քանի որ կարող են վնասել շենքեր, ճանապարհներ և առաջացնել մեծ ավերածություններ։ Սակայն, գիտնականները ուսումնասիրում են դրանք, որպեսզի հնարավոր լինի նախօրոք կանխատեսել և պաշտպանվել դրանցից։

Հայաստանը 11-րդ դարի երկրորդ կեսին

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայաստանը 11-րդ դարի երկրորդ կեսին»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Պարզաբանե՛ք Բագրատունիների կենտրոնացված պետության թուլացման պատճառները։
    Բագրատունյաց թագավորները փորձում էին երկիրը միավոր մեկ պետության մեջ, բայց դրան դիմադրություն կար արտաքին և ներքին ուժերի կողմից։ Երկրի ծայրագավառներում նշանավոր իշխանություններ ունեին բավարար հզորություն և կախված չէին կենտրոնի հետ։ Նրանք նույնիսկ փորձում էին անկախություն ձեռք բերել։ Կենտրոնախույս ուժերը աջակցություն էին ստանում նաև հարևան երկրների կողմից Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի կողմից։ Խալիֆայությունը չէր հաշտվում Հայաստանը կորցնելու իրողության հետ և դրա համար ամեն կերպ աջակցում էին այդ ուժերին, որոնք փորձում էին Հայաստանի տարածքում անկախությունը ձեռք բերել։ Բյուզանդիան նույնպես ամեն կերպ փորձում էր թուլացնել Հայաստանը և արևմտյան հատվածները կայսրությանը միացնել։ Բագրատունի թագավորները ամեն կերպ փորձում էին պայքարել կենտրոնախույս իշխանությունների դեմ, եղան դեպքեր երբ հասան հաջողության, բայց դրանք հերիք չէր ամբողջությամբ նրանց հաղթել։ Նախ ասեմ, որ ամեն ինչ կար կենտրոնացված միասնական պետություն սարքելու համար։ Երկիրը զարգացած էր տնտեսապես և մնացած բոլոր գործոններով, որոնք պետք էին այդպիսի պետություն սարքելու համար։ Բայց չստացվեց պատճառը արտաքին ճնշումներն էին։ Ամենամեծ պատճառը դա Բյուզանդիան էր, ովքեր տիրեցին երկրի զգալի մասին և վերջ տվեցին Բագրատունյաց թագավորությունը։
  • Ե՞րբ, որտե՞ղ և ո՞ւմ կողմից ստեղծվեցին ենթակա թագավորությունները։ Դրանցից ո՞րն էր ամենահզորը։
    10-րդ դարի ընթացքում առաջացան Բագրատունիների իշխանության ենթակա թագավորություններ։ Դրանցից ամենաընդարձակը Վասպուրականն էր որը ընկում էր Վանա լճի և Կապուտան լճի միջև ընկած տարածքում։ Ինչպես գիտենք Սմբատ 1-ի օրոք եղավ խժդժումներ Սյունիքի և Արծրունիների միջև և 908 թվականին Գագիկ Արծրունուն խալիֆայությունը թագավոր ճանաչեց։ Հետագայում Գագիկ Արծրունին ճանաչեց Բագրատունիների գերիշխանությունը, որը հիմնականում կրում էր ձևական բնույթ և հիմնվեց թագավորությունը։ Վասպուրականը դարձավ առևտրի խոշոր կենտրոններից մեկը։ Վասպուրականով էր անցնում առևտրի խոշոր կենտրոնները՝ Վանը, Բերկրինը, Մանազկերտը, Արճեշը։ Գագիկ Արծրունու օրոք Վասպուրականը մեծ աճ գրանցեց թե մշակույթի կողմից թե տնտեսական կողմից։ Վասպուրականը ուներ 8 քաղաք, 4000 գյուղ, 72 ամրոց և բերդ, 115 վանք, իսկ բնակչությունը հասնում էր 1 միլիոնի։ Անիի Բագրատունիների հետ սերտ կապեր ուներ Կարսի թագավորությունը։ Երբ Աշոտ 3 Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի, Կարսում կառավարիչ նշանակեց Մուշեղ Բագրատունուն։ 963 թվականին Մուշեղը ինքնիրեն թագավոր հռչակեց։ Աշոտ 3-ը ճանաչեց իր թագավորությունը պայմանով, որ նա պետք է ենթակա լինի։ Կարսի թագավորությունը երկրորդն էր։ Մուշեղից հետո եկավ Աբասը, ով հատուկ ուշադրություն էր դարձնում Բանակի վրա։ Այս թագավորությունը գրեթե գոյություն ունեցավ մեկ դար 963-1065։ Լոռու թագավորություն գլուխ էր կանգնած Անիի Բագրատունիների մի ճյուղը։ Տաշիրի կառավարիչ Գուրգենին Աշոտ 3-ի որդի Սմբատ 2-ը նշանակեց թագավոր, նույն ենթակա լինելու պայմանով։ Լոռու թագավորությունը հիմնվեց 978 թվականին։ Գուրգենը ստանալով Կյուրիկե անվանումը հիմք դրեց Կյուրիկյան հարստությանը։ Թագավորությունը զբաղեցնում էր Գուգարք նահանգի մեծ մասը։ Կյուիկյանների թագավորությունն առավել հզորության հասավ Դավիթ Անհողինի 60 տարի կառավարման տարիներին, երբ Լոռու թագավորությունը տարածքները ընդարձակվեցին ի հաշիվ Գանձակի և Տփղիսի։ Տաշիր-Ձորագետի կենտրոնն դարձավ Լոռի քաղաքը, որի ավերակները Ստեփանավան քաղաքի մոտակայքում են։ Թագավորությունը գոյություն ունեցավ 1113 թվականը։ Սյունիքի նշանավոր իշխան Սմբատը 987 թվականին հիմնեց Սյունիքի թագավորությունը, ովքեր նույն ձև ենթակա էին Անիի Բագրատունիներին։ Սյունիքի թագավորություն կենտրոնն էր սկզբում Սիսիաննը, որը անհարմար տեղ էր գտնվում դրա համար փոխվեց և դարձավ Կապանը։ Չնայած փոքր տարածքին այն շատ հզոր թագավարություն էր, որի տարածքում էր գտնվում 43 ամրոց և բերդ, 40 վանք, 1000-ից ավել գյուղ և ավան։ Այդ ամենը 12-րդ դարերին
  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում բյուզանդիան Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչո՞ւ հաջողություն ունեցան բյուզանդացիների ծրագրերը։
    Բյուզանդիան 10-րդ դարի կեսերին սկսել էր իր նվաճողական քաղաքանությունը ընդդեմ Հայաստանի։ Տարոնում գտնվող իշխանությունը իրենց իշխանի՝ Աշոտ Բագրատունու մահից հետո 966 թվականին Բյուզանդիային, դրանից հետո Բյուզանդացիները գրավեցին Մանազկերտը, միայն ազատասեր լեռնային Սասունն էր, որ մնաց անկախ։ Տայքում առաջացել էր հայ-վրաց բնակչություն ունեցող մի իշխանություն Դավիթ Կյուրաղապատի գլխավորությամբ։ Վասիլ 2-ը հարկադրեց Դավիթին, որպեսզի Տայքը կտակի Բյուզանդիային, բայց նա մահացավ 1001 թվականին, իսկ Տայքը անցավ Բյուզանդիային։ Դրանից հետո վրաց Բագրատունիները փորձեցին որևէ գործողություններ անել, բայց ապարդյուն։ Երկրի տարանջատման խնդիրը ներթափանցեց նաև Անիի Բագրատունյաց թագավորություն։ 1020 թվականին Գագիկ 1-ի մահից հետո սկսվեց գահակալական կռիվներ, իր երկու որդիների միջև։ Վրաց թագավորի և Վահրամ Պահլավունու շնորհիվ։ Հովհաննես Սմբատը ստացավ հոր գահը, Անին և Շիրակը, իսկ Աշոտ 4-ին բաժին հասավ Սևանի ավազանը, Գուգարքը և որոշ այլ գավառներ։ Հովհաննես Սմբատի մահի դեպքում ամբողջը անցնում էր Աշոտ 4-ին։ Այսպիսով Անիի թագավորությունը բաժանվեց երկու մասի և բռնեց թուլացման ճանապարհը։ Նրան ենթակա թագավորությունները ավելի ինքնուրույն դարձան։ Տայքի պատկանելիության շուրջ 1022 թվականին բանակցություններ սկսվեցին Վրաստանի և Բյուզանդիայի միջև։ Հայաստանից ներկա էր Պետրոս Կաթողիկոսը։ Վասիլ 2-ը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնի Բյուզանդիայի թագավորությանը։ Հայոց թագավոր Հովհաննես Սմբատը կաթողիկոսի և կայսրի ճնշմամբ ստորագրեց մի ամոթալի պայմանագիր ըստ, որի նրա մահից հետո Անիի թագավորությունը կհանձնի Բյուզանդիային, դրանով իսկ ավելի թուլացավ Անիի թագավորությունը։ Այս ամենից հետո Բյուզանդիայի զոհը դարձավ Վասպուրականը, որը հարձակման էր ենթարկվում թյուրք-սելջուկների կողմից։ Վասիլ 2-ը 1021 թվականին Սենեքերիմ Արծրունուն հարկադրեց Վասպուրականը հանձնել Բյուզանդիային։ Դրա փոխարեն Վասիլը ստացավ Փոքր հայքի Սեբաստիա քաղաքը իր շրջակայքով։ Սենեքերիմ Արծրունու հետ հազարավոր հայեր գաղթեցին Սեբաստիայից։ Այսպիսով Բյուզանդիան գրավում էր Հայաստանի տարածքները, իսկ Անիի թագավորությունը գտնվում էր Անկման եզրին։
  • Ներկայացրե՛ք Անիի թագավորության թուլացման և անկման պատմությունը։
    Անին Բյուզանդիային կտակելը գաղտնի էր պահվում, որպեսզի չառաջանա վեճեր։ Վիճակը խաղաղ էր մնում քսան տարի, երբ 1041 թվականին անհայտ հանգամանքերում մահանում է Հովհաննես Սմբատը և Աշոտ 4-ը։ Այս լուրը իմանալով բյուզանդական կողմնորոշում ունեցող հայերը սկսեցին գործել, որոնց գլխավորում էր Պետրոս կաթողիկոսը և խնամակալ Վեստ Սարգիսը։ Բյուզանդիան մեծ զորք է ուղարկում Անիի, որպեսզի գրավեն Անին, բայց ժողովուրդը համախմբվում է Վահրամ Պահլավունու շուրջ և մի լավ ջարդ են տալիս բյուզանդական զորքին։ Այդ ճակատամարտից հետո Վահրամ Պահլավունու առաջարկով թագավոր է հռչակվում Աշոտի որդի Գագիկ երկրորդը 1042-45։ Գագիկ երկրորդը 18 ամյա երիտասարդ էր, ով ուներ հոր քաջությունը, ուներ փայլուն կրթություն՝ տիրապետում էր հունարենին։ Սա շատ կարևոր քայլ էր երկիրը ամրապնդելու համար։ Գագիկ երկրորդը բանտարկեց Վեստ Սարգսին և Պետրոս Կաթողիկոսին, ովքեր հետո ազատ արձակվեցին։ Բյուզանդիայի երկրորդ և երրորդ հարձակումները հետ մղելուց հետո Բյուզանդիան հասկացավ, որ հնարավոր չէ ռազմական ձևով գրավել Անին և դրա համար նենգ քայլի դիմեց։ Աշոտին կանչեցին Կոստանդնուպոլիս հաշտություն կնքելու համար, բայց Վահրամ Պահլավունին և նրա կուսակիցները տեսնելով վտանգ դեմ են կանգնում այցելությանը, բայց Գագիկ 2-ը Պետրոս կաթողիկոսը և Վեստ Սարգսի համոզմունքներով գնում է Կոստանդնուպոլիս, որտեղ Վասիլ 2-ը ասում է, որ նա պետք է տա Անիի թագավորությունը, Գագիկը հրաժարվում ասելով թե Հայոց տան տերն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս։ Գագիկ 2-ին բանտարկում են և չեն թողնում վերադառնա Հայաստան, փոխարենը նրանք զորք են ուղարկում Անին գրավելու համար։ Ժողովուրդը նորից համախմբվում է, բայց ցավոք արդյունք չեն տալիս 1045 թվականին քաղաքը հանձնվում է Բյուզանդիային։

Հայոց պատմութուն 10, էջեր 176-179

Opinion about the movie Life and Struggle

My favorite film of all time is Life and Struggle. It is a very powerful and emotional movie that shows the reality of war and friendship. It tells the story of young people who face difficult situations during the Artsakh war and try to survive while staying loyal to each other. Firstly, I like this film because it feels very real and emotional. It shows how ordinary people can become brave in hard times. In addition, it teaches us about sacrifice, courage, and love for the homeland. Moreover, I think everyone should see this film because it helps people understand the value of peace and unity. Also, it shows how war changes lives and how important family and friendship are. Although some scenes are sad, they are meaningful and make the viewer think deeply. Finally, I would definitely recommend this film to my friends. On the one hand, it is interesting and touching; on the other hand, it gives important life lessons. Therefore, Life and Struggle is not just a film, but also an inspiring story that everyone can learn from.